2018
Վերցրեք Սուրբ Հոգին որպես ձեզ առաջնորդ

Վերցրեք Սուրբ Հոգին որպես ձեզ առաջնորդ

Ի՞նչ անզուգական պարգև է տրվում նրանց, ովքեր իրենց հավատքը դնում են Հիսուս Քրիստոսում: Այդ պարգևը Սուրբ Հոգին է:

Այս Զատիկի կիրակի օրը մեր մտքերն ուղղվում են դեպի Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը և դեպի այն դատարկ գերեզմանը, որը հույս է տալիս ամեն հավատացյալի Քրիստոսի հաղթանակի հանդեպ, որն այլապես որոշակի պարտություն կլիներ: Ես հավատում եմ Պողոս Առաքյալ նման, որ ճիշտ ինչպես Աստված «Քրիստոսին մեռելներից յարուցանեց [այդպես էլ] [Նա] [մեր] մահկանացու մարմիններն էլ կկենդանացնէ իր Հոգովը, որ [մեզանում] բնակուած է»:1

Կենդանացնել նշանակում է ողջ դարձնել: Ճիշտ ինչպես Քրիստոսը բերում է մեր մարմինները ետ դեպի կյանք ֆիզիկական մահից հետո Իր Հարության զորության միջոցով, այնպես էլ կարող է կենդանացնել մեզ կամ ողջ դարձնել մեզ հոգևոր մահից:2 Մովսեսի գրքում մենք կարդում ենք Ադամի մասին, որը ենթարկվեց այդպիսի կենդանացման. «Եվ այդպես [Ադամը] մկրտվեց, և Աստծո Հոգին իջավ նրա վրա, և այդպես նա ծնվեց Հոգուց, և կենդանացավ ներսի մարդում»:3

Ի՞նչ անզուգական պարգև է տրվում նրանց, ովքեր իրենց հավատքը դնում են Հիսուս Քրիստոսում: Այդ պարգևը Սուրբ Հոգին է, ով տալիս է մեզ ինչպես Նոր Կտակարանն է կոչում «կյանք Քրիստոսում»:4 Բայց արդյո՞ք մենք երբեմն այդպիսի պարգևը համարում ենք բնականոն մի բան:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, արտասովոր արտոնություն է «ունենալ … Սուրբ Հոգին որպես [մեր] առաջնորդ»,5 ինչպես դա նկարագրվում է հետևյալ պատմության մեջ:

Sailor

Կորեական պատերազմի ընթացքում Կրտսեր Լեյտենանտ Ֆրանկ Բլերը ծառայում էր Ճապոնիայում տեղակայված զորքեր տեղափոխող նավի վրա:6 Նավը բավականաչափ մեծ չէր, որպեսզի պաշտոնական քահանա ունենար, այսպիսով նավապետը խնդրեց Եղբայր Բլերին լինել նավի ոչ պաշտոնական քահանան, նկատելով, որ երիտասարդը հավատքի և սկզբունքի անձնավորություն էր՝ մեծապես հարգվածողջ անձնակազմի կողմից:

Sailor on ship

Կրտսեր լեյտենանտ Բլերը գրել է. «Մեր նավն ընկավ մի վիթխարի թայֆունի մեջ: Ալիքները մոտ 45 ոտնաչափ [14 մ] բարձրություն ունեին: Ես ժամապահ էի … որի ընթացքում մեր երեք շարժիչներից մեկը դադարեց աշխատել և զեկուցվեց, որ նավի կենտրոնական մասում ճեղք էր բացվել: Մեզ մնացել էին երկու շարժիչ, որից մեկը գործում էր կիսով չափ: Մենք լուրջ վտանգի մեջ էինք:

Կրտսեր Լեյտենանտ Բլերն ավարտեց իր հերթափոխը և պատրաստվում էր քնել, երբ նավապետը թակեց նրա դուռը: Նա խնդրեց. «Չէի՞ր աղոթի այս նավի համար»: «Իհարկե կաղոթեմ»,- համաձայնվեց Կրտսեր Լեյտենանտ Բլերը:

Այդ պահին Կրտսեր Լեյտենանտ Բլերը գուցե պարզապես այսպես աղոթեր. «Երկնայի՛ն Հայր, խնդրում եմ օրհնիր մեր նավը և ապահով պահիր մեզ»,- իսկ հետո գնար քնելու: Փոխարենը, նա աղոթեց, որ իմանա, թե ինչ կարող էր անել ինքը այդ պահին, որպեսզի օգներ ապահովել նավի անվտանգությունը: Ի պատասխան Եղբայր Բլերի աղոթքին, Սուրբ Հոգին հուշեց նրան գնալ կամրջակ, խոսել նավապետի հետ և ավելի շատ տեղեկություն իմանալ: Նա պարզեց, որ նավապետը փորձում էր որոշել, թե ինչ արագությամբ գործարկեր նավի շարժիչները:Կրտսեր Լեյտենանտ Բլերը վերադարձավ իր նավախուցը կրկին աղոթելու:

Նա աղոթեց. «Ի՞նչ կարող եմ անել, որ օգնեմ հաղթահարել շարժիչների հետ կապված խնդիրը»:

Ի պատասխան՝ Սուրբ Հոգին շշնջաց, որ նա պետք է քայլեր նավի շուրջ բոլորը և ուշադիր դիտարկում կատարեր՝ ավելի շատ տեղեկություն հավաքելու համար: Նա կրկին վերադարձավ նավապետի մոտ և թույլտվություն խնդրեց տախտակամածով քայլելու համար: Այնուհետև, մեջքին փրկագոտի կապած, նա դուրս եկավ փոթորիկի մեջ:

Կանգնած նավախելին, նա զննում էր թե ինչպես էին վիթխարի թիապտուտակները դուրս գալիս ջրից, երբ նավը հասնում էր ալիքի գագաթին: Միայն մեկն էր լիովին աշխատում, և այն շատ արագ էր պտտվում: Այս դիտարկումներից հետո Կրտսեր Լեյտենանտ Բլերը մեկ անգամ ևս աղոթեց: Նրա ստացած հստակ պատասխանն էր, որ լավ վիճակում մնացած շարժիչը խիստ մեծ լարվածության տակ էր և պետք է դանդաղեցվեր: Այսպիսով, նա վերադարձավ նավապետի մոտ և տվեց այդ խորհուրդը: Նավապետը զարմացավ, ասելով նրան, որ նավի ինժեները հենց նոր խորհուրդ էր տվել հակառակը, որ նրանք մեծացնեն լավ վիճակում գտնվող շարժիչի արագությունը, որպեսզի դուրս գային փոթորիկից: Սակայն, նավապետն ընտրեց հետևել Կրտսեր Լեյտենանտ Բլերի առաջարկին և դանդաղեցրեց շարժիչի արագությունը: Մինչև արևածագ նավը հասավ անվտանգ հանգիստ ջրեր:

Միայն երկու ժամ հետո լավ վիճակում գտնվող շարժիչը միանգամից դադարեց աշխատել: Կես ուժով աշխատող մյուս շարժիչով նավը կարողացավ հասնել նավահանգիստ:

Նավապետն ասաց Կրտսեր Լեյտենանտ Բլերին. «Եթե մենք չդանդաղեցնեինք այդ շարժիչը, մենք կկորցնեինք այն փոթորիկի մեջտեղում:»

Առանց այդ շարժիչի ոչ մի կերպ հնարավոր չէր լինի կառավարել: Նավը շուռ կգար և կխորտակվեր: Նավապետը շնորհակալություն հայտնեց ՎՕՍ սպային և ասաց, որ հավատում էր, որ Կրտսեր Լեյտենանտ Բլերի հոգևոր տպավորությունները փրկեցին նավը և դրա անձնակազմը:

Դե այս պատմությունը միանգամայն դրամատիկ է: Եվ չնայած մենք, հավանական է, չհանդիպենք այդպիսի ծանր հանգամանքների, այս պատմությունը պարունակում է կարևոր ուղեգծեր այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ավելի հաճախակի ստանալ Հոգու առաջնորդությունը:

Առաջինը, երբ խոսքը վերաբերում է հայտնությանը, մենք պետք է պատշաճորեն հարմարեցնենք մեր ընդունիչը երկնքի հաճախականության հետ: Կրտսեր Լեյտենանտ Բլերն ապրում էր մաքուր և հավատարիմ կյանքով: Եթե նա հնազանդ չլիներ, նա չէր կարող ունենալ հոգևոր վստահություն, որն անհրաժեշտ է աղոթելու համար, ինչպես որ նա արեց իր նավի ապահովության համար՝ ստանալով այդպիսի առանձնահատուկ առաջնորդություն: Մենք յուրաքանչյուրս պետք էջանք թափենք համապատասխանեցնելու մեր կյանքը Աստծո պատվիրանների հետ, որպեսզի ուղղորդվենք Նրա կողմից:

Երբեմն մենք չենք կարողանում լսել երկնքի ազդանշանը, որովհետև մենք արժանի չենք: Ապաշախարությունն ու հնազանդությունը կրկին հստակ հաղորդակցության հասնելու ուղին են: Հին Կտակարանի ապաշխարել բառը նշանակում է «շրջվել» կամ «շրջադարձ կատարել»:7 Երբ հեռու եք զգում Աստծուց, դուք պետք է ընդամենը որոշում ընդունեք շրջվել մեղքից, շրջադարձ կատարելով և հանդիպել Փրկիչին, որտեղ դուք կգտնեք Նրան՝ Իր ձեռքերը պարզած ձեզ սպասելիս: Նա ձգտում է առաջնորդել ձեզ և դուք ուղղակի մի աղոթքի հեռավորության վրա եք այդ առաջնորդությունը կրկին ստանալու համար:8

Երկրորդը, Կրտսեր Լեյտենանտ Բլերն ուղղակի չխնդրեց Տիրոջը լուծել իր խնդիրը: Նա հարցրեց, թե լուծման մաս լինելու համար ի՞նչ կարող էր նա անել: Նմանապես, մենք կարող ենք հարցնել. «Տեր ի՞նչ պետք է անեմ լուծման մաս լինելու համար: Աղոթքով մեր խնդիրները թվարկելու և Տիրոջից դրանց լուծումը խնդրելու փոխարեն, մենք պարտավոր ենք որոնել նախաձեռնող ուղիներ՝ ստանալու Տիրոջ օգնությունը, պարտավորվելով գործել Հոգու առաջնորդության համաձայն:

Կրտսեր Լեյտենանտ Բլերի պատմության մեջ կա մի երրորդ կարևոր դաս: Կարո՞ղ էր նա աղոթել այդպիսի հանգիստ համոզվածությամբ, եթե նա նախորդ առիթների ժամանակ ստացած չլիներ առաջնորդություն: Թայֆունի վրա հասնելը ժամանակ չէ Սուրբ Հոգու պարգևը փոշուց մաքրել և պարզել, թե ինչպես օգտագործել այն: Այս երիտասարդը հստակորեն հետևում էր մի ձևանմուշ, որը նախկինում շատ անգամներ էր օգտագործել, ներառյալ՝ որպես լիաժամկետ միսիոներ: Մենք պետք է վերցնենք Սուրբ Հոգին՝ որպես մեզ առաջնորդ հանգիստ ջրերում, որպեսզի Նրա ձայնը անսխալ լինի մեզ համար ամենակատաղի փոթորիկների մեջ:

Ոմանք գուցե մտածեն, որ մենք չպետք է սպասենք ամենօրյա առաջնորդություն Հոգուց, որովհետև «լավ չէ, որ[Աստված] պատվիրի բոլոր բաներում», որպեսզի չլինի թե ծույլ ծառաներ դառնանք:9 Այս սուրբ գրությունը, համենայն դեպս, տրվել էր որոշ վաղ միսիոներների, ովքեր խնդրեցին Ջոզեֆ Սմիթին հայտնություն ձեռք բերել, որը նրանք իրենք պետք է ստացած լինեին իրենց համար: Նախորդ մի հատվածում Տերն ասել էր նրանց գալ միսիոներական դաշտ. «ինչպես որ կխորհրդակցեն միմյանց և ինձ հետ»:10

Այդ միսիոներները կամենում էին մի հատուկ հայտնություն իրենց ճամփորդական ծրագրերի մասին:Նրանք դեռ չէին սովորել որոնել իրենց սեփական ուղղությունը անձնական հարցերում: Եվ Տերը անվանեց այս վերաբերմունքը ծույլ: Վաղ օրերի Եկեղեցու անդամները, հավանական է, այնքան հուզված էին ճշմարիտ մարգարե ունենալու համար, որ նրանք իրենց համար ինքնուրույն հայտնություն ստանալ սովորելու ձախողման վտանգի տակ էին: Հոգևորապես ինքնապահով լինելը իր սեփական կյանքի համար Տիրոջ ձայնը Նրա Հոգու միջոցով լսելն է:

Ալման խորհուրդ տվեց իր որդուն. «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում»:11 Այս ձևով ապրելը, որը մենք հաճախ կոչում ենք «Հոգով ապրել», բարձր արտոնություն է:Այն բերում է իր հետ հանգստության և վստահության զգացում, ինչպես նաև Հոգու պտուղները, ինչպես օրինակ՝ սեր, ուրախություն և խաղաղություն:12

Կրտսեր Լեյտենանտ Բլերի հայտնություն ստանալու ունակությունը փրկեց նրան և նրա նավակիցներին մոլեգնող փոթորիկից: Այսօր այլ տեսակի փոթորիկներ են մոլեգնում: Կենաց ծառի առակը Մորմոնի Գրքում13 տալիս է հզոր պատկեր, թե ինչպես հասնել հոգևոր ապահովության այդպիսի աշխարհում: Այս երազը պատմում է մեզ հանկարծակի բարձրացող խավարի մշուշների մասին, որոնք բերում են հոգևոր կործանում Եկեղեցու անդամներին, ովքեր քայլում են արահետով՝ ետ դեպի Աստված:14

Lehi's Dream

Այս պատկերի մասին մտածելիս, մտքիս աչքով տեսնում եմ մարդկանց ամբոխներ, ովքեր ճամփորդում են այդ արահետով, ոմանք ձեռքերով ամուր բռնած երկաթյա ձողից, բայց շատ ուրիշներ ուղղակի հետևում են իրենցից առաջ գնացող մարդկանց ոտնահետքերին:Այս վերջին մոտեցումը պահանջում է քիչ միտք կամ ջանք:Դուք կարող եք ուղղակի անել կամ մտածել, ինչ ուրիշներն են անում և մտածում: Սա լավ է գործում արևոտ եղանակին: Բայց խաբեության փոթորիկները և կեղծության մշուշները բարձրանում են առանց զգուշացնելու: Այդպիսի իրավիճակներում Սուրբ Հոգու ձայնին ծանոթ լինելըհոգևոր կյանքի և մահվան հարց է:

Նեփիի հզոր խոստումն է, որ «ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին, և … ամուր կբռնեն դրանից, … երբեք չեն կորչի, ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց՝ կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում»:15

Բավարար չէ միայն հետևել արահետի վրա ձեր առջևում գտնվող մարդկանց ոտնահետքերին: Մենք չենք կարող ուղղակի անել և մտածել այն, ինչ ուրիշներին են անում և մտածում, մենք պետք է ապրենք ուղղորդվող կյանքով: Մենք յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր սեփական ձեռքը երկաթյա ձողի վրա: Այդ ժամանակ մենք կարող ենք գնալ դեպի Տերը խոնարհ վստահությամբ, գիտենալով, որ Նա «ձեռքներս բռնած կառաջնորդի [մեզ] և կպատասխանի [մեր] աղոթքներին»:16 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: