2018
Երեց Սթիվեն Ռ․ Բանգերթեր
May 2018


Երեց Սթիվեն Ռ․ Բանգերթեր

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Նկար
Երեց Սթիվեն Ռ․ Բանգերթեր

Մանկության տարիներին ճամբարային ուղևորության ժամանակ Երեց Սթիվեն Ռ․ Բանգերթերը և նրա ընտանիքը լեռնային հեծանիվներով բարձրացան լեռան գագաթը։ Վերադարձի ճանապարհին նա մոլորվեց ու առանձնացավ մյուսներից։

Երբ այդ օրը նա ծնկի իջավ ու խնդրեց իր Երկնային Հորը օգնության համար, իր մտքում նա տեսավ կորցրած արահետը։ Երբ սկսեցի իջնել արահետով, «իմ եղբայրն իր մոտոցիկլետով հասավ արահետի վերջին, գրկեց ինձ և խավարի միջով ուղեկցեց դեպի ճամբարը, որը մի քանի ժամվա ճանապարհ էր»։

Այդ միջադեպը մեկն էր նրանցից, որի ժամանակ նա իրեն սիրված զգաց մանկության տարիներին։ «Իմ կյանքում ոչ մի րոպե չեմ կասկածել, որ սիրված ու փայփայված եմ»,- ասել է Երեց Բանգերթերը։

Երեց Բանգերթերը ծնվել է 1961 թվականի հուլիսի 29-ին Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ), Մաքս Ի․ և Թելմա Ռ․ Բանգերթերների ընտանիքում։ Նա մեծացել է Գրենջերում, Յուտա։

Կանադայի Վանկուվեր միսիայից վերադառնալուց մի քանի շաբաթ անց Երեց Բանգերթերը հանդիպեց Սյուզան Ալեքսիս Հյուզին։ Իրենց առաջին ժամադրության ժամանակ նա այդ աղջկա մեջ նկատեց ծառայելու խոնարհ ցանկություն, որը հուշեց նրան երկրորդ ժամադրության առաջարկն անել։ Նրանք կնքվեցին Սոլթ Լեյքի Տաճարում 1983թ. Մարտի 17-ին: Նրանք ունեն վեց որդի։

Երեց Բանգերթերը կրոնի գիտությունների բակալավրի իր աստիճանը ստացել է Արիզոնայի Պետական համալսարանից, իսկ իրավագիտության դոկտորի աստիճանը ստացել է Վեսթերնի Պետական Համալսարանի Իրավագիտության քոլեջում։ Վերջին 25 տարիների ընթացքում Երեց Բանգերթերը Հարավային Կալիֆորնիայում և հարավային Յուտայում իրավաբան է աշխատել եկեղեցիների և հավատքի վրա հիմնված կազմակերպությունների համար։ 1993–2003 թթ․ նա եղել է Cooksey, Toolen, Gage, Duffy, և Woog ընկերությունների գործընկեր և 2004 թ.-ին դարձել Bangerter, Frazier, և Graff ընկերությունների ղեկավար գործընկեր։

Երեց Բանգերթերը ծառայել է Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ և ծխի Երիտասարդ տղաների նախագահ։