2018
Երեց Կարլոս Ա. Գոդոյ
նախորդ հաջորդ

Երեց Կարլոս Ա. Գոդոյ

Յոթանասունի Նախագահություն

Godoy, Carlos A.

1980-ականների վերջին Երեց Կարլոս Ա. Գոդոյը նոր էր հետ կանչվել Եպիսկոպոսի կոչումից։ Նաև, ավարտել էր համալսարանը, աշխատում էր հաջողակ ընկերությունում և կարծում էր, որ կյանքն ավելի լավ չէր կարող լինել, մինչև որ հին ընկերն այցելեց իրեն։

Այդ ընկերը շնորհավորեց նրան, իսկ հետո մի հարց տվեց, որը նրան անհանգստացրեց․ «Եթե շարունակես նույն կյանքով ապրել, արդյո՞ք քո հայրապետական օրհնության մեջ խոստացված օրհնությունները կիրականանան»:

Երեց Գոդոյը հասկացավ, որ պետք է փոփոխություններ կատարել, եթե ցանկանում էր ստանալ խոստացված օրհնությունները։ Չնայած իր գոհունակությանը, նա որոշեց ստանալ մագիստրոսի աստիճան։ Նա դուրս եկավ աշխատանքից, վաճառեց իր ունեցվածքը և իր ընտանիքի հետ միասին թողեց Բրազիլիայի իր ծանոթ վայրերը, որպեսզի հաճախեր Միացյալ Նահանգերի համալսարան։

Երեց Գոդոյը, ով Յոթանասունի նախագահության անդամ նշանակվեց 2018 թվականի մարտի 31-ին, ասել է, որ այդ փորձառության շնորհիվ նա սովորեց վստահել Տիրոջ ծրագրին և կամավոր հեռանալ իր հարմարավետության գոտուց։

«Ես գիտեմ, որ Տերը ծրագիր ունի մեզ համար այս կյանքում»,- վկայել է նա 2014 թվականի գերագույն համաժողովի ժամանակ։ «Նա ճանաչում է մեզ: Նա ցանկանում է ամենալավը մեզ համար: Պարզապես, եթե գործերը լավ են ընթանում, չի նշանակում, որ մենք չպետք է ժամանակ առ ժամանակ դիտարկենք, արդյո՞ք կա ավելի լավ տարբերակ»։

Երեց Գոդոյը Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական է հաստատվել 2008թ․ ապրիլի 5-ին: Նա ծառայում է Հարավային Ամերիկայի Հյուսիսարևմտյան Տարածաշրջանի նախագահ և Յոթանասունի Նախագահությունում իր ծառայությունը կսկսի 2018 թվականի օգոստոսի 1-ին։

Յոթանասունական կանչվելուց առաջ Երեց Գոդոյը երկու խոշոր ընկերությունների համար աշխատել է մարդկային միջոցների կառավարչի պաշտոնում, մինչև իր սեփական խորհրդատվական ընկերություն հիմնադրումը։ 1987 թվականին նա տնտեսագիտության և քաղաքագիտության բակալավրի աստիճանը ստացել է Սան Պաոլոյի Պոնտիֆիկա Կաթոլիկ Համալսարանում, իսկ 1994 թվականին կազմակերպչական վարքագծի մագիստրոսի աստիճանը ստացել է Բրիգամ Յանգ Համալսարանում։

Երեց Գոդոյը լիաժամկետ միսիոներ է ծառայել Բրազիլիայի Սան Պաոլոյի հարավային միսիայում և ծառայել է Եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, տարածքային բարօրության գործակալ, տարածքային Յոթանասունական և Բրազիլիա Բելեմ Միսիայի նախագահ։

Նա ծնվել է 1961 թվականի փետրվարի 4-ին Պորտո Ալեգրեյում, Բրազիլիա։ 1984 թվականի մարտին նա ամուսնացավ Մոնիկա Սոարես Բրանդոյի հետ և նրանք ունեն չորս զավակ։