2018
Լիզա Լ․ Հարկնես
May 2018


Լիզա Լ․ Հարկնես

Երեխաների խմբի գերագույն նախագահության առաջին խորհրդական

Նկար
Լիզա Լ․ Հարկնես

Լիզա Լ․ Հարկնեսը միշտ սեր է տածել ուսման և իրեն շրջապատող աշխարհի հանդեպ, բնավորություն, որը նա ժառանգել էր իր ծնողներից։ Բրիգամ Յանգ Համալսարանում նա ուսումնասիրել է քաղաքագիտություն և, նույնիսկ, Monte L. Bean Life Science թանգարանում աշխատելիս սովորել է, թե ինչպես վարվել սողունների հետ, որոնց թվում են օձերը։

«Հավատում եք դրան, թե ոչ, նրանք անհատականություն են»,- ասել է նա։ «Կար մեկը, որը ճանաչում էր ինձ, երբ բռնում էի նրան»։ Հովարդը՝ կարմրապոչ օձը, բարձրանում էր նրա ուսին, փաթաթվում նրա վզին և գլուխը դնում նրա ուսին, մինչ նա թանգարան այցելող խմբին ուսուցանում էր։

Ներկայումս, նա կարող է վերցնել և զանազանել տարատեսակ օձերի, եթե նրանք չհարձակվեն նրա վրա։

Քույր Հարկնեսը ծնվել է 1965թ. Հունվարի 13-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, ԱՄՆ, Ռոնալդ և Լառեյ Լոնգերի ընտանիքում: Լինելով ամենամեծը հինգ երեխաներից, ընտանիքով նրանք «միշտ արկածներ էին որոնում, և այլ երկրներում բացահայտում աշխարհը»։ Նա ասաց դա, քանի որ միշտ կարող էր հարցնել իր ծնողներին․ «ես լիովին հավատացել ու վստահել եմ, որ կարող եմ դիմել Երկնային Հորը և ստանալ պատասխանները»։

Լուիզիանա Բատոն Ռուժ իսպանախոս միսիայում ծառայելուց հետո Քույր Հարկնեսն ավարտեց ԲՅՀ և ստացավ քաղաքագիտության և երկրորդական ուսուցման բակալավրի աստիճան։ Նա ամուսնացավ Դեյվիդ Ս․ Հարկնեսի հետ 1988թ․ ապրիլի 22-ին, Սոլթ Լեյքի տաճարում։ Նրանք ունեն 5 զավակ և երկու թոռ:

Քույր Հարկնեսը, ով Երեխաների Խմբի Գերագուն նախագահության առաջին խորհրդական է նշանակվել 2018 թվականի մարտի 31-ին, նաև ծառայել է Երեխաների խմբի գերագույն խորհրդի անդամ, ցցի Երիտասարդ կանանց նախագահ, ծխի Սփոփող միության նախագահ, ծխի երիտասարդ կանանց նախագահության խորհրդական, համաստեղության դասարանի խորհրդատու, Երիտասարդ կանանց ճամբարի տնօրեն, ցցի ընտանեկան պատմության տնօրեն, ծխի ընտանեկան պատմության խորհրդատու և Ավետարանի Վարդապետության ուսուցիչ։

Նաև, կամավոր կերպով ծառայել է իր բնակավայրի ծնող-ուսուցիչ միության, համայնքի խորհրդի, Utah Symphony, Timpanogos Storytelling Festival համար, ինչպես նաև իր բնակավայրի տեղական իշխանությունների համար տարբեր պաշտոններում։