2018
Նոր քաղաքականություններ, ընթացակարգեր և ապրանքներ
May 2018


Նոր քաղաքականություններ, ընթացակարգեր և ապրանքներ

Երիտասարդներ և տաճարային աշխատանք Առաջին Նախագահությունը տաճարի քաղաքականության փոփոխություններ է հայտարարել, որոնք երիտասարդ տղաներին և կանանց ավելի շատ հնարավորություններ է ընձեռում տաճարային աշխատանքը կատարելիս և օգնում է Երեխաների միության երեխաներին ավելի լավ պատրաստվել տաճարում ծառայելու համար:

Կանխարգելել, բացահայտել բռնությունները և արձագանքել դրանց։ Շարունակելով խորհուրդ տալ ղեկավարներին, թե ինչպես կանխարգելել, բացահայտել բռնությունը և արձագանքել դրան, 2018 թվականի մարտի 26-ին Առաջին Նախագահությունը նամակ և համապատասխան նյութեր ուղարկեց Միացյալ Նահանգերի և Կանադայի Եկեղեցու ղեկավարներին։ Փաստաթուղթը ներառում է թարմացված ցուցումներ, թե ինչպես պետք է եպիսկոպոսները և ցցի նախագահությունները խորհուրդ տան սեռական բռնության զոհերին, և ինչպես պետք է հարցազրույցներ անցկացնեն Եկեղեցու անդամների հետ:

Փոփոխություններ Երիտասարդ Կանանց ճամբարի վերաբերյալ։ Առաջիկա ամիսներին հրատարակվող ճամբարի նոր ուղեցույցի մեջ կընդգրկվեն Եկեղեցու երիտասարդ աղջիկների ճամբարի ծրագրի փոփոխությունները, ըստ որի, վկայականները հանվում են և շեշտը դրվում է երիտասարդ ղեկավարների վրա։

Ենթադրվում է, որ «միջազգայնորեն կկիրառվի» աշխարհի տարբեր վայրերում ապրող երիտասարդ աղջիկների կողմից և նոր Երիտասարդ աղջիկների ճամբարի ուղեցույցը, որն այժմ հասանելի է անգլերեն լեզվով (և ի վերջո կթարգմանվի 23 լեզուներով) և մի օգտակար նյութ է Երիտասարդ կանանց նախագահությունների, ճամբարի մասնագետների և երիտասարդների ճամբարի ղեկավարների համար ու հասանելի է youngwomen.lds.org կայքում։

Երաժշտության ներկայացում։ Եկեղեցու երաժշտության ներկայացման ներկայիս փոփոխությունները անդամների համար արագ և դյուրին են դարձրել բնօրինակ սրբազան երաժշտության ներկայացումը Եկեղեցուն։ Երաժշտությունը կարելի է ներկայացնել՝ apps.lds.org/artcomp։

«Ինչպե՞ս» տեսանյութի ալիքը։ Եկեղեցին YouTube-ում նոր ալիք է բացել, որը կոչվում է «Ինչպե՞ս», որը ներկայացնում է պարզ, գործնական օգնություն՝ իրական կյանքի մարտահրավերների դեմ: Հայտարարված ինչպես «համընդհանուր ալիք, որն անհրաժեշտ է օգնություն գտնելու համար այն ժամանակ, երբ դրա կարիքն ունես», այդ ալիքը ներկայումս ունի ավելի քան 600 տեսանյութ, տեսակավորված 9-ը բաժիններում, որոնցից յուրաքանչյուրը բազմաթիվ տեսացանկեր ունի տարատեսակ թեմաների վերաբերյալ անգլերեն լեզվով՝ իսպաներենի և պորտուգալերենի որոշ բովանդակությամբ։ Ստուգեք՝ HowTo.lds.org կայքում։

Սուրբ գրությունների թարգմանություններ։ Եկեղեցին հայտարարել է 34 լրացուցիչ լեզուների ծրագրված թարգմանությունների ծրագրեր և նոր գործընթաց, որը թույլ կտա անհատներին ուսումնասիրել թարգմանությունների նախագծային տարբերակները, նախքան դրանց վերջնական հրատարակումը, որը նշանակում է, որ անդամներն ավելի վաղ կարող են կարդալ սուրբ գրություններն իրենց լեզվով։