Scripture Stories
Բառեր, որոնք պետք է իմանալ


Ծանոթություն բառերին

Առաքյալ

ղեկավար Հիսուս Քրիստոսի Եկեղեցում, ով վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում է ավետարանը

Աստծո արքայություն

Եկեղեցի կամ վայր, որտեղ արդարները կապրեն Երկնային Հոր հետ այս կյանքից հետո

Երկրորդ Գալուստ

երբ Հիսուսը նորից կգա երկիր փրկելու արդար մարդկանց և ոչնչացնելու ամբարիշտներին

Զատիկ

հատուկ տոնակատարություն, երբ հրեա մարդիկ հիշում են, ինչպես Տերը Մովսեսի ժամանակ փրկեց իրենց ժողովրդին եգիպտացիներից

Իմաստուններ

մարդիկ, որոնք եկան Արևելքից, որ տեսնեին Հիսուսին, երբ Նա փոքր երեխա էր

Կիրակի

շաբաթվա հատուկ օր, երբ մարդիկ երկրպագում են Աստծուն, գնալով եկեղեցի և ավելի շատ սովորելով Նրա մասին

Հրեշտակ

երկնային սուրհանդակ Աստծուց

Սուրբ

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու անդամ

Սուրբ Հոգու պարգև

իրավունք ունենալու Սուրբ Հոգու օգնությունը. այն տրվում է մարդուն քահանայության իշխանությամբ մեկի կողմից մկրտվելուց հետո

աղոթել

խոսել Աստծո հետ, շնորհակալություն հայտնելով Նրան և օրհնություններ խնդրելով

աղոթք

այն, ինչ ասում է անձը աղոթելիս

ամբարիշտ

նա, ով չար է

այրի

կին, որի ամուսինը մահացել է

անապատ

տարածք, որտեղ շատ քիչ ջուր, բուսականություն և կենդանի կա

անապատ

վայր, որտեղ չկան քաղաքներ և շատ քիչ մարդ է ապրում

անդամ

անձ, որը պատկանում է եկեղեցուն կամ մեկ այլ խմբի

աշակերտ

մարդ, որը հավատում է Հիսուս Քրիստոսին և փորձում է նմանվել Նրան

ապաշխարել

զղջալ արածի մասին և խոստանալ այլևս դա չանել

առակ

սկզբունք կամ դաս ուսուցանող պատմություն

ավետարան

Հիսուս Քրիստոսի ուսմունքները այն մասին, թե ինչպես պետք է մարդիկ ապրեն, որպեսզի վերադառնան և ապրեն Երկնային Հոր հետ. փրկության ծրագիրը Երկնային Հոր կողմից

արդար

հնազանդ Աստծո պատվիրաններին

արտադրել

ինչ-որ բան պատրաստել կամ աճեցնել

բանտ

վայր, որտեղ պահում են օրենքը խախտած մարդկանց

բորոտ

հիվանդ մարդ, որն իր մարմնի վրա վերքեր ունի

բուժել

լավացնել հիվանդ կամ վիրավորված մարդուն

բոքոն

հացի ձև

Նկար
loaf
գայթակղել

որևէ մեկին փորձել ստիպել սխալ բան անել

գերեզման

վայր, որտեղ թաղում են մահացած մարդկանց

Նկար
tomb
գինի

խաղողից պատրաստված ըմպելիք

գող

մարդ, որը գողանում է ուրիշներից

գողանալ

վերցնել մի բան, որ պատկանում է մեկ ուրիշի

գովել

լավ բաներ ասել ինչ-որ մեկի մասին

դատ

երբ մարդիկ փորձում են ապացուցել,որ անձը խախտել է կամ չի խախտել օրենքը

դև

Սատանայի անուններից մեկը

երկինք

վայր, որտեղ ապրում են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը

երկրաշարժ

գետնի ուժեղ ցնցում

երկրպագություն

փառավորել, սիրել և հնազանդվել Աստծուն

զավթել [զավթած]

ուժով վերցնել երկիր կամ անձին

զինվոր

մարդ, որը կատարում է թագավորի կամ ղեկավարի հրամանները

զոհաբերություն

հրաժարվել մի կարևոր բանից Աստծո կամ այլ մարդկանց համար

զորություն

որևէ բան անելու ունակություն: Տես նաև քահանայություն

ընդմիշտ

միշտ

ընտրել

վերցնել հատուկ մի բան

թաղել

դնել մահացած մարդու մարմինը գերեզմանի մեջ կամ հողի մեջ; ինչ-որ բան դնել հողի մեջ, թաքցնելու նպատակով

թարգմանել

մի լեզվով գրված կամ արտասանված բառերը փոխել մյուս լեզվով, պահպանելով բառի իմաստը

թիկնոց

երկար շոր, որ գցվում է հագուստի վրայից

Նկար
robe
ժողովարան

շենք, որտեղ հրեա մարդիկ հավաքվում են Աստծուն երկրպագելու համար

իմաստուն

մարդ, որը շատ խելացի է և հասկանում է մարդկանց, օրենքները և սուրբ գրությունները. նաև նա, ով կարողանում է նախորոք պլանավորել

իշխանություն

իրավունք օգտագործելու քահանայության զորությունը կամ իրավունք պատժելու նրանց, ովքեր չեն հնազանդվում օրենքին

իջևանատեր

իջևանատունը աշխատացնող անձը

իջևանատուն

վայր, որտեղ մարդիկ կարող են ուտել և քնել, երբ ճանապարհորդում են

լցված Սուրբ Հոգով

երբ Սուրբ Հոգին լցնում է մարդու միտքը և սիրտը ճշմարտությամբ

խաղարարար

անձ, որն օգնում է մարդկանց չբարկանալ միմյանց վրա

խաչել

սպանել մարդուն, կախելով նրան փայտից պատրաստած խաչի վրա, ինչպես Հիսուս Քրիստոսին

խեղդվել

մահանալ ջրի տակ երկար մնալուց

խոնարհել գլուխը

իջեցնել գլուխը որպես հարգանքի նշան

Նկար
bowed head
խոստում

ասել, որ մի բան կանեք

խորան

Հիսուսի ժամանակներում սուրբ սեղան տաճարում: Խորանի վրա մարդիկ զոհաբերություններ էին մատուցում Աստծուն:

Նկար
altar
խորհրդական

անձ, որն օգնում է կամ խորհուրդ է տալիս մեկ ուրիշին

խուլ

անկարող լսել

ծաղրել

ծիծաղել

ծառա

մարդ, որը ծառայում կամ աշխատում է մեկ այլ մարդու կամ Աստծո համար

ծնկի իջնել

նստել ծնկների վրա

Նկար
kneeling
ծոմ

մնալ առանց ուտելիքի և ջրի Երկնային Հոր օրհնությունները ստանալու համար

ծույլ

աշխատել չցանկացող մարդ

կազմակերպել

կարգի բերել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին

կարգել

քահանայության իշխանություն կրող մարդիկ դնում են իրենց ձեռքերը մեկ ուրիշի գլխին և տալիս նրան քահանայության զորություն և իշխանություն

Նկար
ordination
կույր

անկարող տեսնել

հաղորդություն

արարողություն, որի ժամանակ օրհնվում են հացն ու ջուրը և բաժանվում Եկեղեցու անդամներին, որպես հիշեցում Հիսուս Քրիստոսի և պատվիրանները պահելու մասին: Արարողությունը կատարվում է քահանայություն կրող տղամարդկանց կողմից:

հայտնություն

այն, ինչ Տերն ասում է Իր զավակներին

հավատալ

զգալ, որ ինչ-որ բան ճիշտ է

հավատք

հավատալ և վստահել Հիսուս Քրիստոսին

հավերժական կյանք

դառնալ մեր Երկնային Հոր նման և միշտ Նրա հետ ապրել

հավիտենական

մի բան, որը վերջ չունի; այն տևում է ընդմիշտ

հարկ

փող, որը մարդիկ վճարում են կառավարությանը

հարություն առնել

մահից հետո մարմնի և հոգու միավորումը

հարսանիք

երբ տղամարդը և կինը ամուսնանում են:

հետևել

անել մի բան, որն անում է մեկ ուրիշը

հնազանդվել

անել այն, ինչ խնդրել կամ պատվիրել են անել

հոգի

Երկնային Հոր զավակներից մեկը, ով չունի մսից և ոսկորից մարմին

հովիվ

մարդ, որը հոգ է տանում ոչխարների մասին

Նկար
shepherd
հրաման

ասել որևէ մեկին անել ինչ-որ բան

հրաշք

անսովոր մի բան, որը տեղի է ունենաում Աստծո զորության շնորհիվ

ղեկավար

մարդ, որը առաջնորդում է մարդկանց մի խումբ և պատասխանատու է այդ խմբի համար

ղեկավարել

առաջնորդել ուրիշներին

ճանապարհորդություն

գնալ մի տեղից մյուսը

ճաշկերույթ

մեծ ճաշ, որը սովորաբար կազմակերպում են հատուկ օր

ճշմարտություն

այն, ինչը ճշմարիտ է և ճիշտ

մատնել

ընկերոջից հրաժարվել կամ հանձնել նրան թշնամու ձեռքը

մարգարե

մարդ, որը կանչվում է Աստծո կողմից, որ մարդկանց ասի, թե ինչ է Աստված ցանկանում, որ նրանք անեն

մարմին մսից և ոսկորից

մարմիններ, որ մարդիկ ունեն երկրի վրա, որոնք կազմված են մաշկից, ոսկորներից, մկաններից և արյունից

մեղսագործ

մարդ, որը չի հնազանդվում Երկնային Հոր պատվիրաններին

մեղրամոմ

մեղուների պատրաստած մոմե վանդակները: Մեղուները մոմե այդ վանդակների մեջ մեղր են լցնում:

Նկար
honeycomb
մեղք

չհնազանդվել Երկնային Հոր պատվիրաններին

մետաղադրամ

մետաղից փող

Նկար
coin
մերձավոր

մոտ ապրող մի մարդ. Աստծո որևէ այլ զավակ

միանալ

խմբի մաս դառնալ

միսիա

ծառայության հատուկ ժամանակ, երբ գնում և ուսուցանում են մարդկանց Հիսուս Քրիստոսի ավետարանը և ամրացնում երկրի վրա Աստծո արքայությունը

միսիոներ

մարդ, որը գնում է միսիայի. երբեմն այդ անձը պետք է գնա այլ երկիր

մկրտություն [մկրտել]

ծես կամ արարողություն, որի ժամանակ Աստծո քահանայության իշխանություն ունեցող անձը մեկ այլ անձին ամբողջովին ընկղմում է ջրի մեջ և հանում դուրս: Մկրտությունը պահանջվում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ դառնալու համար: Տես նաև Սուրբ Հոգու պարգև

Նկար
baptism
մորեխ

թռչող մեծ միջատ, որը երբեմն օգտագործում են որպես սնունդ

Նկար
locust
մսուր

արկղ, որտեղ լցնում են կենդանիների կերը

Նկար
manger
մտրակ

բարակ պարան, որն օգտագործվում է որևէ մեկին կամ ինչ-որ բանի խփելու համար

Նկար
whip
ներել

Այլևս չբարկանալ մեկի վրա, ով վատ կամ վնասակար մի բան է արել

որթ

բույսի հիմնական ցողունը, օրինակ խաղողի ցողունը, որից աճում են ոլորվող ճյուղները: Որթը խաղողի ճյուղերը կենդանի է պահում:

Նկար
vine
չարիք

մի բան, որը վատն է և չի գալիս Աստծուց

պահակ

մարդ, որը հսկում է բանտում գտնվող մարդկանց. հսկել մարդուն, վայրը կամ որևէ իր

պատերազմ

ճակատամարտ թշնամիների միջև

պատվիրան

այն, ինչ Աստված ասում է մարդկանց անել, որպեսզի նրանք երջանիկ լինեն

պարգև

լավ բան, որ Աստված կամ ուրիշները տալիս են մեզ

սար

մեծ բլուր

սով

ուտելիքի պակաս բերքի քիչ քանակի պատճառով

սուրբ

մի բան, որը մաքուր է և նախատեսված Աստծո օգտագործման համար

սուրբ գրություններ

գրքեր, որոնք պարունակում են Աստծո խոսքերը, տրված Նրա մարգարեների միջոցով

ստել

չասել ճշմարտությունը

սրբազան

մի բան, որ տրվել է մեզ Աստծո կողմից, որը պետք է հարգել և որին պետք է պատկառանքով վերաբերվել

վերք

մարմնի մաս, որը ցավում է կամ արյունահոսում

վերք

մարդու մարմնի վնասվածք

վկայել

այլ մարդկանց ասել, որ մենք գիտենք մի բան, որը ճշմարիտ է

վկայություն

զգացում կամ միտք, որ գալիս է Սուրբ Հոգուց այն մասին, որ ավետարանը ճշմարիտ է

տաճար

Աստծո տունը երկրի վրա. տեղ, որտեղ երկրպագում են Աստծուն. սուրբ վայր, որտեղ սուրբ ծեսեր են կատարվում

Նկար
temple
տանջվել

զգալ մեծ ցավ

տասանորդ

փող, որը տալիս են Աստծուն Նրա Եկեղեցին կառուցելու համար

տեսիլք

հայտնության տեսակ Երկնային Հորից

տոնել

հիշել կարևոր մի օր որևէ հատուկ արարք անելով

փեսացու

տղամարդ, որն ամուսնանում է

փշե պսակ

շրջանակով հյուսված սուր փշեր, որ դրվեցին Հիսուսի գլխին

Նկար
crown of thorns
փոխակերպվել

մարդու փոփոխություն կարճ ժամանակով, ինչը թույլ է տալիս նրան գտնվել Երկնային Հոր ներկայությամբ

փուշ

բույսի մաս սուր ծայրով, որին դիպչելիս կարելի է վիրավորվել

փրկել

փրկել վտանգից: Հիսուսը մահացավ, որպեսզի փրկեր մեզ ֆիզիկական մահից և մեղքի վտանգներից:

փրկություն

փրկվել մեղքից և մահից, որպեսզի կարողանանք կրկին ապրել Երկնային Հոր հետ

քահանա

եկեղեցու ղեկավար

քահանայություն

Աստծո անունով գործելու իշխանություն

քարանձավ

սարի մեջ բացվածք

Նկար
cave
քարոզ

մարդկանց ուղղված խոսք ավետարանի մասին

օրհնել

լավ բաներ տալ կամ օգնել մարդուն

օրհներգ

եկեղեցական երգ կամ Աստծուն փառաբանող երգ

օրհնություն

հատուկ աղոթք, որով խնդրում են Երկնային Հորը մխիթարել կամ բուժել մարդուն; այդ աղոթքն ասող անձը դա անում է քահանայության զորությամբ, որը կրում է: Ցանկացած օգնություն, որը մենք ստանում ենք Աստծուց: