Scripture Stories
Գլուխ 50. Վերջին Ընթրիքի ժամանակ տրված այլ ուսմունքներ


Գլուխ 50

Վերջին Ընթրիքի ժամանակ տրված այլ ուսմունքներ

Նկար
Jesus teaches that people will know His disciples if they love one another - ch.50-1

Երբ նրանք ավարտեցին ուտելը, Հիսուսը Իր Առաքյալներին ասաց, որ նրանք պետք է սիրեն միմյանց, ինչպես Նա էր սիրում նրանց: Եթե նրանք անեին դա, մարդիկ կիմանային, որ նրանք Նրա աշակերտներն էին:

Նկար
Jesus tells His disciples that if they love Him they will keep His commandments - ch.50-2

Նա ասաց, որ եթե Առաքյալները սիրում են Իրեն, ապա կպահեն Իր պատվիրանները: Նա խոստացավ նրանց Սուրբ Հոգու պարգևը: Սուրբ Հոգին պետք է ուսուցաներ նրանց այն ամենը, ինչի կարիքը նրանք ունեին: Սուրբ Հոգին կօգներ Առաքյալներին հիշել այն, ինչ Հիսուսը նրանց սովորեցնում էր:

Նկար
Jesus says that He is the true vine - ch.50-3

Հիսուսն ասաց, որ Ինքը նման է խաղողի որթի: Իր աշակերտները նման են որթի ճյուղերին: Միայն այն ճյուղը, որն ամուր կպած է որթին, կարող է պտուղ տալ:

Նկար
Jesus tells His disciples that if they live the gospel they will be like branches of the good vine - ch.50-4

Հիսուսը Իր Առաքյալներին խոստացավ, որ եթե նրանք ապրեին ըստ ավետարանի, ապա նրանց պտուղները (նրանց գործերը) բարի կլինեն: Եթե նրանք չհետեևին Նրան, նրանք կնմանվեին բույսից պոկված ճյուղերին և ոչինչ չեն տա:

Նկար
Christ prays for His disciples - ch.50-5

Հիսուս Քրիստոսը աղոթեց, որ Իր Առաքյալները միավորված լինն: Նա ուզում էր, որ նրանք ուսուցանեին մարդկանց հավատալ Իրեն և իմանալ, որ Երկնային Հայրը սիրում է իրենց:

Նկար
Jesus and the Apostles sing a hymn - ch.50-6

Այնուհետև Հիսուսը և Առաքյալները օրհներգ երգեցին և դուրս եկան սենյակից: