Scripture Stories
Գլուխ 53. Հիսուսը խաչվում է


Գլուխ 53

Հիսուսը խաչվում է

Նկար
The soldiers mock and spit on Jesus - ch.53-1

Զինվորները մտրակներով ծեծեցին Հիսուսին Նրանք կարմիր շոր գցեցին Նրա վրա: Նրանք փշերից պսակ սարքեցին և դրեցին Հիսուսի գլխին: Նրանք ծիծաղում և թքում էին Նրա վրա: Նրանք Նրան կոչում էին «Հրեաների Թագավոր»:

Նկար
Jesus is nailed to the cross and lifted up between two thieves - ch.53-2

Շատ մարդիկ հետևեցին զինվորներին, որոնք Հիսուսին տարան մի բլուր՝ Երուսաղեմի մոտ: Նրանք ստիպեցին, որ Նա տաներ Իր խաչը: Նրանք մեխեցին Նրա ձեռքերը և ոտքերը խաչին և բարձրացրեցին այն: Նրանք խաչեցին նաև երկու այլ տղամարդկանց, որոնք գողեր էին:

Նկար
Jesus asks Heavenly Father to forgive the soldiers - ch.53-3

Հիսուսը աղոթեց: Նա խնդրեց Երկնային Հորը ներել Իրեն խաչող զինվորներին: Նրանք չգիտեին, որ Նա Փրկիչն էր:

Նկար
Jesus tells John to care of His mother Mary - ch.53-4

Մարիամը, Հիսուսի մայրը, կանգնած էր խաչի մոտ: Այնտեղ էր նաև Հովհաննես Առաքյալը: Հիսուսը Հովհաննեսին ասաց, որ հոգ տանի Իր մոր համար: Հովհաննեսը Հիսուսի մորը տարավ իր տուն:

Նկար
Jesus dies on the cross - ch.53-5

Խավարը ծածկեց երկիրը: Փրկիչը երկար ժամեր տանջվեց խաչի վրա: Վերջապես Նրա հոգին հեռացավ Նրա մարմնից, և Նա մահացավ:

Նկար
The soldiers are afraid when they see the earthquake - ch.53-6

Երբ Նա մահացավ, երկրաշարժ սկսվեց, որը մեծ ժայռերը կտոր-կտոր արեց: Տաճարի վարագույրը երկու մասի ճեղքվեց: Հռոմեացի զինվորները վախեցել էին:

Նկար
Jesus' body is placed in a tomb - ch.53-7

Հիսուսի աշակերտներից մեկը իջեցրեց Փրկչի մարմինը խաչի վրայից: Նա այն կտորով փաթաթեց և դրեց գերեզմանի մեջ, որտեղ մարդկանց էին թաղում: Գերեզմանի դռան առաջ մի մեծ քար դրեցին: