Գլուխ 56
Պետրոսը բուժում է մի մարդու
Մի օր տաճար բերեցին մի մարդու, որը չէր կարողանում քայլել: Նա նստեց տաճարի դռների մոտ և սկսեց փող մուրալ: Մի օր նա տեսավ, ինչպես Պետրոսը և Հովհաննեսը մտան տաճար:
Գործք Գ.1-3
Նա Պետրոսից և Հովհաննեսից փող ուզեց: Պետրոսն ասաց, որ փող չունի: Պետորսն ասաց, որ այլ բան կարող է տալ նրան:
Գործք Գ.3,6
Պետրոսը օրհնեց այդ մարդուն Հիսուս Քրիստոսի անունով և բուժեց նրան: Ապա նա օգնեց մարդուն կանգնել:
Գործք Գ.6-7
Մարդը իր կյանքում առաջին անգամ քայլեց: Շատ մարդիկ տեսան, որ նա քայլում էր և ցատկում: Նրանք գիտեին, որ դա հրաշք էր: Նրանք գիտեին, որ Պետրոսը Աստծո զորությունն ուներ: Պետրոսը նրանց ասաց, որ Հիսուս Քրիստոսը իրենց մարդկանց բուժելու զորություն է տվել: Պետրոսը մեծ միսիոներ էր: Նա օգնեց շատ մարդկանց հավատալ և հետևել Հիսուս Քրիստոսին:
Գործք Գ.8-13, 16; Դ.4