Գլուխ 19
Լեռան Քարոզը
Նա նրանց ասաց, թե ինչպես ապրեն, որպեսզի երջանիկ լինեն և կրկին Երկնային Հոր հետ ապրեն: Այն, ինչ Նա սովորեցրեց նրանց, կարող են մեզ նույնպես երջանիկ դարձնել:
Հիսուսն ասաց, որ մենք պետք է լինենք մեղմ, համբերատար և պատրաստ հնազանդվելու Երկնային Հորը:
Մենք պետք է աշխատենք ամեն կերպ լինել արդար:
Մենք պետք է ներենք մարդկանց, որոնք մեզ վիրավորում են: Եթե մենք ներենք նրանց, Երկնային Հայրը կների մեզ:
Մենք պետք է լինենք խաղաղարարներ, սիրենք մարդկանց և օգնենք բոլորին սիրել միմյանց:
Մենք չպետք է վախենանք մարդկանց պատմել ավետարանի մասին կամ ցույց տալ նրանց, որ մենք սիրում ենք Երկնային Հորը: Երբ մյուս մարդիկ տեսնում են, որ մենք բարիք ենք գործում, նրանք սկսում են նույնպես հավատալ Աստծուն:
Մենք միշտ պետք է պահենք մեր խոստումները:
Եվ ինչպես մենք ենք ցանկանում, որ մյուսները բարի լինեն մեր հանդեպ, մենք պետք է բարի լինենք նրանց հանդեպ:
Հիսուսն ասել է, որ եթե մենք անենք այդ բաները, մենք երջանիկ կլինենք, Երկնային Հայրը կօրհնի մեզ, և մենք կրկին Նրա հետ կապրենք: