Scripture Stories
Գլուխ 42. Հարուստ երիտասարդը


Գլուխ 42

Հարուստ երիտասարդը

Նկար
A rich young man asks Jesus what he needs to do to inherit eternal life - ch.42-1

Մի օր մի հարուստ երիտասարդ տղամարդ մոտեցավ Հիսուսին և հարցրեց Նրան, թե ինչ պետք է անի երկինք գնալու համար:

Նկար
The Savior tells the young man to keep the commandments - ch.42-2

Փրկիչը նրան ասաց, որ նա պետք է սիրի և պատվի իր հորը և մորը, չսպանի, չխաբի և չգողանա: Հարուստ երիտասարդն ասաց, որ նա միշտ կատարել է այդ պատվիրանները:

Նկար
Jesus tells the young man that he needs to sell all that he has and give the money to the poor and follow Him - ch.42-3

Հիսուսը երիտասարդին ասաց, որ նա պետք է անի մեկ բան ևս: Նա պետք է վաճառեր իր ողջ ունեցվածքը և փողը տար աղքատներին: Այնուհետև երիտասարդը պետք է հետևեր Իրեն:

Նկար
The rich young man is unhappy about selling all that he has and leaves - ch.42-4

Հարուստ երիտասարդը չէր ուզում տալ այն ամենը, ինչ ուներ: Նա իր ունեցած իրերը Աստծուց շատ էր սիրում: Երիտասարդ տղամարդը տխուր հեռացավ:

Նկար
Jesus tells His disciples that it is hard for those who love riches to go to heaven - ch.42-5

Փրկիչն Իր աշակերտներին ասաց, որ նրանց համար, ովքեր հարստություն են սիրում, դժվար կլինի գնալ երկինք: Աշակերտները չէին հասկանում: Նրանք հարցրեցին, թե ով կարող է ապրել Աստծո հետ: Հիսուսն ասաց, որ մարդիկ, որոնք վստահում են Աստծուն և սիրում են Նրան ավելի, քան մնացած բաները, կարող են ապրել Նրա հետ երկնքում:

Մարկոս Ժ.23-30 (տես ծանցուցում 27Ա)