Scripture Stories
Գլուխ 55. Առաքյալները ղեկավարում են Եկեղեցին


Գլուխ 55

Առաքյալները ղեկավարում են Եկեղեցին

Նկար
After His resurrection Jesus spends forty days with the Apostles - ch.55-1

Հարություն առնելուց հետո Հիսուսը 40 օր մնաց Իր Առաքյալների հետ: Նա նրանց տարբեր բաներ սովորեցրեց ավետարանի և Իր Եկեղեցու մասին:

Նկար
Jesus tells His Apostles to preach the gospel to all people - ch.55-2

Նա նրանց ասաց, որ ուսուցանեն ավետարանը բոլոր մարդկանց: Նա նաև ասաց. Որ շուտով գնալու է, բայց Սուրբ Հոգին կգա և կօգնի նրանց:

Նկար
The Apostles watch as Jesus ascends to heaven - ch.55-3

Առաքյալները տեսան, ինչպես Հիսուսը բարձրացավ ամպերի մեջ: Երկու հրեշտակ սպիտակ շորերով ասացին Առաքյալներին, որ Հիսուսը մի օր երկնքից կիջնի:

Նկար
Peter, James and John are leading the Church - ch.55-4

Առաքյալները դարձան երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ղեկավարները: Պետրոսը Նախագահն էր, իսկ Հակոբոսը և Հովհաննեսը նրա խորհրդականները:

Նկար
Matthias is chosen and ordained to be an Apostle - ch.55-5

Կար միայն տասնմեկ Առաքյալ, Հուդան մահացել էր: Երկնային Հայրը Առաքյալներին ասաց, որ ընտրեին Մատաթիային որպես Տասներկու Առաքյալներից մեկը: Բոլոր Առաքյալները քահանայության հատուկ կոչում ունեին:

Նկար
The members of the Church obey the commandments - ch.55-6

Առաքյալները և մյուս աշակերտները հավատ ունեին Տիրոջ հանդեպ: Նրանք հնազանդվում էին Նրա պատվիրաններին: Նրանք սիրում էին միմյանց:

Նկար
The Apostles spread the gospel to many people - ch.55-7

Քահանայության և Սուրբ Հոգու զորությամբ Առաքյալները շատ բաներ կարող էին անել: Նրանք բուժում էին հիվանդներին և միսիոներներ էին: Նրանք ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Շատ մարդիկ հավատացին Առաքյալների խոսքերին և միացան Եկեղեցուն: Եկեղեցու անդամները կոչվում էին Սրբեր: