Գլուխ 21
Հիսուսը սաստում է քամիներին և ալիքներին
Հիսուսը և Նրա աշակերտները նավակով նավարկում էին Գալիլեյան ծովում: Հիսուսը քնեց: Քամին սկսեց շատ ուժգին փչել և ալիքները ջուր էին լցնում նավակի մեջ: Աշակերտները վախեցան, որ նավակը կխորտակվի: Նրանք արթնացրեցին Հիսուսին և խնդրեցին Նրան օգնել:
Ղուկաս Ը.22-24
Փրկիչը հրամայեց, որ քամիները դադարեն փչել, իսկ ալիքները հանդարտվեին: Քամին դադարեց և ծովը հանդարտվեց:
Ղուկաս Ը.24
Հիսուսը աշակերտներին հարցրեց, թե ինչու էին նրանք վախեցած: Նա ասաց, որ նրանք պետք է ավելի շատ հավատք ունենան: Նրանք զարմացան, թե ինչպես կարող է մարդը սաստել անգամ քամիներին և ծովին:
Մարկոս Դ.40; Ղուկաս Ը.25