Scripture Stories
Գլուխ 40. Բարի հովիվը


Գլուխ 40

Բարի հովիվը

Նկար
Jesus holding a lamb - He is the good shepherd - ch.39-1

Հովիվը հոգ է տանում ոչխարների համար: Նա օգնում է նրանց ուտելիք և ջուր գտնել: Նա թույլ չի տալիս, որ նրանք վնասվեն կամ կորեն: Նա ճանաչում և սիրում է նրանց, և կարող է իր կյանքը տալ նրանց փրկելու համար:

Նկար
Jesus tells the people that the good shepherd gives His life for the sheep - ch.39-2

Հիսուս Քրիստոսն Իրեն Բարի Հովիվ էր անվանում: Նա մեր հովիվն է: Մենք Նրա ոչխարներն ենք: Նա սիրում է մեզ: Նա օգնում է մեզ սովորել ճշմարտությունը: Նա սովորեցնում է մեզ, ինչպես պետք է ապրել, որպեսզի կարողանանք վերադառնալ Երկնային Հոր մոտ: Նա տվեց Իր կյանքը մեզ համար:

Նկար
Jesus tells the people that He has other sheep - ch.39-3

Փրկիչը Երուսաղեմի մարդկանց ասաց, որ ունի այլ ոչխարներ ևս: Նա ասաց, որ կայցելի այդ մյուս ոչխարներին: Մարդիկ չհասկացան:

Նկար
Jesus visits the people in the Americas after His resurrection - ch.39-4

Հարություն առնելուց հետո Հիսուսը այցելեց Իր ոչխարներին Ամերիկաներում: Մորմոնի Գիրքը պատմում է Նրա այդ այցելության մասին: Հիսուսը շատ օրեր մնաց այնտեղ, բուժելով հիվանդներին և օրհնելով մարդկանց: Նա նրանց քահանայություն տվեց և հիմնեց Իր Եկեղեցին: Հիսուսն այդ մարդկանց սովորեցրեց նույն բաները, ինչ սովորեցնում էր Երուսաղեմի մարդկանց: