Գլուխ 5
Հիսուս Քրիստոսը ծնվեց
Հռոմեական կայսրը օրենք հռչակեց, որով բոլորը պետք է հարկեր վճարեին: Հովսեփը և Մարիամը ապրում էին Նազարեթում: Նրանք պետք է անցնեին 105 կմ, որ հասնեին Բեթլեհեմ՝ իրենց հարկերը վճարելու համար:
Ղուկաս Բ.17, 20
Մարիամի համար հեշտ չէր ճանապարհորդել Բեթլեհեմ: Նրա երեխան պետք է շուտով ծնվեր:
Ղուկաս Բ.17, 20
Երբ Հովսեփը և Մարիամը հասան Բեթլեհեմ, բոլոր սենյակները զբաղված էին մարդկանցով: Մարիամը և Հովսեփը ստիպված էին մնալ ախոռում: Ախոռը մի տեղ է, որտեղ պահում են կենդանիներին:
Ղուկաս Բ.17, 20
Այնտեղ էլ երեխան ծնվեց: Մարիամը Նրան փաթաթեց կտորների մեջ և դրեց մսուրի մեջ: Հովսեփը և Մարիամը իրենց երեխայի անունը դրեցին Հիսուս:
Ղուկաս Բ.17, 20
Այն գիշեր, երբ ծնվեց Հիսուսը, հովիվները արածացնում էին իրենց ոչխարներին Բեթլեհեմի կողքի դաշտերում: Մի հրեշտակ հայտնվեց նրանց: Հովիվները վախեցան:
Ղուկաս Բ.17, 20
Հրեշտակը նրանց ասաց, որ չվախենան: Նա հիանալի լուր ուներ. Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, ծնվել էր Բեթլեհեմում: Նրանք կարող էին գտնել Նրան մսուրի մեջ պառկած:
Ղուկաս Բ.17, 20
Հովիվները գնացին Բեթլեհեմ, որտեղ տեսան մանուկ Հիսուսին:
Ղուկաս Բ.17, 20
Հովիվները ուրախ էին, որ տեսան Փրկչին: Նրանք մյուս մարդկանց պատմեցին իրենց լսածի ու տեսածի մասին:
Ղուկաս Բ.17, 20