Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 32. Պետրոսը վկայում է Քրիստոսի մասին


Գլուխ 32

Պետրոսը վկայում է Քրիստոսի մասին

Jesus asks His disciples who people say that He is - ch.32-1

Հիսուսը Իր աշակերտներին հարցրեց, թե ինչ էին մարդիկ մտածում Իր մասին:

Մատթեոս ԺԶ.13; Մարկոս Ը.27; Ղուկաս Թ.18

The disciples tell Jesus that some say He is John the Baptist, some Elias or some other Old Testament prophet - ch.32-2

Աշակերտները պատասխանեցին, որ որոշ մարդիկ մտածում էին, թե Հիսուսը Հովհաննես Մկրտիչն էր: Ուրիշները մտածում էին, թե Նա Հին Կտակարանի մարգարե էր, որը մահացած էր, իսկ հիմա հետ է եկել:

Մատթեոս ԺԶ.14; Մարկոս Ը.28; Ղուկաս Թ.19

Peter tells Jesus that He is the Christ - ch.32-3

Հիսուսը հարցրեց Իր աշակերտներին, թե ինչ էին նրանք կարծում, թե ով էր Նա: Պետրոսն ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»:

Մատթեոս ԺԶ.15–16; Մարկոս Ը.29; Ղուկաս Թ.20

Jesus explains to Peter that his testimony comes by a revelation from God - ch .32-4

Հիսուսը բացատրեց, որ Պետրոսի վկայութունը մարդկանց գիտելիքից չի գալիս: Նրա վկայությունը գալիս է Աստծուց ստացած հայտնությունից:

Մատթեոս ԺԶ.17

Jesus tells Peter that the true church would be founded on Him and His teachings - ch.32-5

Հիսուսը Պետրոսին խոստացավ, որ Նրան քահանայություն կտա և Իր Եկեղեցին ղեկավարելու իշխանություն: Հետո Պետրոսը և աշակերտները իշխանություն կունենան, որպեսզի հիմնեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա:

Մատթեոս ԺԶ.18–19

Jesus tells His disciples to tell no one that He is the Christ - ch.32-6

Հիսուսը Իր աշակերտներին ասաց, որ դեռ ոչ ոքի չասեին, որ նա Քրիստոսն է: Նախ Նա պետք է տանջվեր, ապա սպանվեր և երրորդ օրը հարություն առներ մահացածներից:

Մատթեոս ԺԶ.20; Մարկոս Ը.30–31; Ղուկաս Թ.21–22