Scripture Stories
Գլուխ 7. Իմաստունները


Գլուխ 7

Իմաստունները

Նկար
The wise men see the star - ch.7-1

Մեկ այլ երկրում ապրում էին իմաստուններ: Նրանք գիտեին, թե ինչ էին մարգարեներն ասել Հիսուսի ծննդի մասին: Երբ նրանք նոր աստղ տեսան երկնքում, նրանք հասկացան, որ նոր թագավոր է ծնվել:

Նկար
King Herod and the Wise Men - ch. 7-2

Իմաստունները գնացին Երուսաղեմ Հրեաների թագավոր Հերովդեսին տեսնելու: Նրանք նրան հարցրեցին, թե որտեղ է նոր թագավորը: Հերովդեսը նրանց ասաց, որ փնտրեն Բեթլեհեմում: Երբ նրանք գտնեին երեխային, նրանք պետք է հետ գային և պատմեին Հերովդեսին:

Նկար
The Wise Men worship Jesus - ch.7-3

Իմաստունները գնացին Բեթլեհեմ և գտան Հիսուսին: Նրանք երկրպագեցին Նրան և նվերներ տվեցին: Երազում նրանց ասվեց, որ հետ չգնան Երուսաղեմ և Հերովդեսին չասեն, թե որտեղ էր մանուկը: Նրանք հետ չգնացին: