Scripture Stories
Գլուխ 43. Հիսուսը կենդանացնում է Ղազարոսին


Գլուխ 43

Հիսուսը կենդանացնում է Ղազարոսին

Նկար
Jesus visits Lazarus and his sisters, Mary and Martha - ch.43-1

Ղազարոս անունով մի մարդ իր քույրերի՝ Մարիամի և Մարթայի հետ ապրում էր Բեթանիայում: Հիսուսը սիրում էր Ղազարոսին և նրա քույրերին, իսկ նրանք սիրում էին Հիսուսին:

Նկար
Lazarus becomes very sick while the Savior is in another town - ch.43-2

Ղազարոսը ծանր հիվանդացավ: Փրկիչը մեկ այլ քաղաքում էր: Մարիամը և Մարթան Նրան լուր ուղարկեցին Ղազարոսի հիվանդության մասին:

Նկար
The Savior asks His disciples to go with Him to help Lazarus - ch.43-3

Փրկիչն Իր աշակերտներին խնդրեց Իր հետ գնալ Ղազարոսին օգնելու: Աշակերտները վախեցան գնալ Բեթանիա: Այն Երուսաղեմին մոտ էր: Երուսաղեմում կային մարդիկ, որոնք ուզում էին սպանել Հիսուսին:

Նկար
Jesus tells His disciples that Lazarus is dead, but He will bring him back to life - ch.43-4

Հիսուսն Իր աշակերտենրին ասաց, որ Ղազարոսը մահացել է: Նա ասաց, որ կկենդանացնի նրան: Այդ հրաշքը պետք է օգներ աշակերտներին իմանալ, որ Նա Փրկիչն էր: Հիսուսը գնաց Բեթանիա: Երբ Նա հասավ այնտեղ, Ղազարոսը չորս օր արդեն մահացած էր:

Նկար
Martha tells Jesus that Lazarus would not have died if He had been there - ch.43-5

Մարթան Հիսուսին ասաց, որ Ղազարոսը կենդանի կլիներ, եթե Նա ավելի շուտ գար: Հիսուսն ասաց, որ Ղազարոսը նորից կապրի: Նա հարցրեց, թե արդյոք Մարթան հավատում էր Իրեն: Մարթան ասաց, որ հավատում է: Նա գիտեր, որ Հիսուսը Փրկիչն էր:

Նկար
Mary kneels at Jesus' feet crying - ch.43-6

Մարթան թողեց Հիսուսին և գնաց գտնելու իր քրոջը՝ Մարիամին: Մարիամը նույնպես եկավ տեսնելու Հիսուսին: Շատ մարդիկ հետևեցին նրան: Մարիամը լաց լինելով ծնկի իջավ Փրկչի ոտքերի մոտ: Նրա հետ գտնվող մարդիկ նույնպես լաց էին լինում: Հիսուսը հարցրեց, թե որտեղ էր Ղազարոսի մարմինը:

Նկար
Jesus tells the people to move the stone in front of the place where Lazarus is buried - ch.43-7

Հիսուսը գնաց քարանձավ, որտեղ թաղված էր Ղազարոսը: Քարանձավի առաջ քար կար: Նա ասաց մարդկանց, որ տեղափոխեն քարը:

Նկար
Jesus prays to Heavenly Father - ch.43-8

Հիսուսը նայեց վեր: Նա շնորհակալություն հայտնեց Երկնային Հորը Իր աղոթքները լսելու համար:

Նկար
Jesus commands Lazarus to come forth - ch.43-9

Ապա, բարձր ձայնով, Հիսուսը Ղազարոսին ասաց, որ վեր կենա և դուրս գա քարանձավից: Ղազարոսը դուրս եկավ: Շատ մարդիկ, ովքեր տեսան հրաշքը, սկսեցին հավատալ, որ Հիսուսը Փրկիչն էր: