Գլուխ 45
Այրի կնոջ լումաները
Հիսուսը գնաց տաճար Երուսաղեմում Նա նայում էր, թե ինչպես էին մարդիկ փող տալիս եկեղեցում: Շատ հարուստներ շատ փող տվեցին:
Մարկոս ԺԲ.41
Մի աղքատ այրի կին երկու լումա տվեց: Դա շատ մեծ փող չէր, սակայն այն ամենն էր, ինչ նա ուներ:
Մարկոս ԺԲ.42, 44
Հիսուսը տեսավ այրի կնոջը և ասաց աշակերտներին, թե ինչ այդ կինն արեց:
Մարկոս ԺԲ.43
Նա ասաց, որ հարուստները ավելի շատ փող տվեցին, քան այդ կինը, բայց նրանք ավելի շատ փող ունեին տալու:
Մարկոս ԺԲ.41-44
Այրին էլ փող չուներ: Նա տվեց այն, ինչ ուներ: Նա ավելի շատ տվեց Աստծուն, քան բոլոր հարուստ մարդիկ:
Մարկոս ԺԲ.44