Գլուխ 57
Ամբարիշտները սպանում են Ստեփանոսին
Հրեա շատ ղեկավարներ կարծում էին, թե հրաշքները կդադարեին, երբ Հիսուսը մահանար: Սակայն Առաքյալները նույնպես հրաշքներ էին գործում: Շատ մարդիկ հավատացին Հիսուս Քրիստոսին և միացան Եկեղեցուն:
Գործք Դ.1–4, 13–16; Ե.14
Այդ պատճառով Հրեա շատ ղեկավարներ զայրացած էին: Նրանք բանտ գցեցին Պետրոսին և Հովհաննեսին: Հերովդես Ագրիպպաս Թագավորը կարգադրեց, որ Հակոբոս Առաքյալին սպանեն:
Գործք Դ.3; ԺԲ.1–2
Առաքյալները կանչեցին յոթ մարդկանց, որ օգնեին ղեկավարել Եկեղեցին: Դրանցից մեկը Ստեփանոս անունով մի արդար մարդ էր: Նա շատ մարդկանց էր ուսուցանել ավետարանը: Կային ամբարիշտ մարդիկ, որոնք ստում էին և ասում, թե Ստեփանոսը Հրեական օրենքի դեմ էր խոսում: Նրան տարան Հրեա ղեկավարների մոտ դատելու:
Գործք Զ.3-12
Ստեփանոսը ղեկավարներին ասաց, որ նրանք ամբարիշտ են: Նա ասաց, որ նրանք սպանեցին Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն:
Գործք Է.51-54
Այնուհետև Ստեփանոսը նայեց երկինք և տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Երբ նա ղեկավարներին ասաց, թե ինչ տեսավ, նրանք շատ զայրացան:
Գործք Է.55-56
Նրանք Ստեփանոսին տարան քաղաքից դուրս, որպեսզի սպանեին քարկոծելով: Նրանք իրենց թիկնոցները դրեցին Սավուղ անունով մի երիտասարդի ոտքերի տակ: Մահանալուց Ստեփանոսը խնդրեց Աստծուն վերցնել իր հոգին երկինք: Նա նաև խնդրեց Աստծուն ներել նրանց, ովքեր սպանում էին իրեն: Նա մահացավ:
Գործք Է.58-60