Scripture Stories
Գլուխ 48. Տաղանդները


Գլուխ 48

Տաղանդները

Նկար
Jesus tells His disciples about a man who gave his servants some talents - ch.48-1

Հիսուսը Իր աշակերտներին մի պատմություն պատմեց մի մարդու մասին, որն իր ծառաներին տաղանդներ տվեց: Տաղանդը մեծ քանակությամբ փող էր:

Նկար
The man gives five talents to one servant, two talents to another, and one talent to another - ch.48-2

Այդ մարդը մի ծառային տվեց հինգ տաղանդ: Մյուսին նա տվեց երկու տաղանդ: Երրորդ ծառային նա տվեց մեկ տաղանդ: Այնուհետև այդ մարդը մեկնեց ճանապարհորդության:

Նկար
The servant with the five talents works and makes five more talents - ch.48-3

Հինգ տաղանդ ունեցող ծառան շատ աշխատեց: Նա վաստակեց ևս հինգ տաղանդ: Այժմ նա ուներ տաս տաղանդ:

Նկար
The servant with the two talents makes two more talents - ch.48-4

Երկու տաղանդ ունեցող ծառան նույնպես շատ աշխատեց: Նա վաստակեց ևս երկու տաղանդ: Այժմ նա ուներ չորս տաղանդ:

Նկար
The servant with one talent buries it in the ground - ch.48-5

Մեկ տաղանդ ունեցող ծառան թաղեց այն հողի մեջ: Նա վախենում էր, որ կկորցներ այն: Նա չաշխատեց, որ ավելի շատ տաղանդ վաստակեր:

Նկար
The man returns and asks his servants what they have done with their talents - ch.48-6

Երբ մարդը վերադարձավ, նա հարցրեց ծառաներին, թե ինչ էին նրանք արել իրենց տաղանդների հետ:

Նկար
The first servant brings his ten talents to the man - ch.48-7

Առաջին ծառան նրան բերեց տաս տաղանդ: Մարդը երջանիկ էր: Նա այդ ծառային ղեկավար նշանակեց շատ բաների վրա և ասաց, որ նա ուրախ լինի:

Նկար
The second servant brings his four talents to the man - ch.48-8

Երկրորդ ծառան մարդուն բերեց չորս տաղանդ: Սա նույնպես մարդուն ուրախացրեց: Նա երկրորդ ծառային ղեկավար նշանակեց շատ բաների վրա և ասաց, որ նա ուրախ լինի:

Նկար
The servant with one talent brings the talent he buried - ch.48-9

Երրորդ ծառան մարդուն վերադարձրեց այն տաղանդը, որը թաղել էր: Մարդը ուրախ չէր: Նա ասաց, որ այդ ծառան ծույլ էր: Նա պետք է շատ աշխատեր, որ ավելի շատ տաղանդ վաստակեր:

Նկար
The man takes the talent from the third servant and gives it to the first - ch.48-10

Մարդը վերցրեց տաղանդը երրորդ ծառայից և տվեց այն առաջին ծառային: Ապա նա ծույլ ծառային բաց թողեց: Պատմության մեջ մարդը նման է Հիսուսին: Մենք նման ենք ծառաներին: Հիսուսը կդատի մեզանից յուրաքանչյուրին նրա համար, թե ինչպես ենք մենք օգտագործել մեզ տրված պարգևները: