Scripture Stories
Գլուխ 20. Հիսուսը սովորեցնում է աղոթքի մասին


Գլուխ 20

Հիսուսը սովորեցնում է աղոթքի մասին

Նկար
Sermon on the Mount - Jesus tells His disciples that they should pray in private - depicted is a man praying in public to be seen of men - ch.21-1

Հիսուսը Իր աշակերտներին սովորեցրեց, ինչպես պետք է աղոթել: Նա ասաց, որ որոշ մարդիկ աղոթում են միայն նրա համար, որպեսզի մյուսները տեսնեն իրենց աղոթելիս: Հիսուսը ուսուցանեց, որ, եթե հնարավոր է, մենք պետք է ասենք մեր անձնական աղոթքները, երբ մենակ ենք:

Նկար
Sermon on the Mount - Jesus tells His disciples that they should think about what they are saying and not use vain repetitions - ch.21-2

Նա ասաց, որ որոշ մարդիկ աղոթելիս կրկնում են նույն խոսքերը: Նրանք իրականում չեն մտածում այն մասին, թե ինչ են ասում: Հիսուսն ասաց, որ մենք պետք է անկեղծորեն աղոթենք նրա համար, ինչի կարիքն ունենք:

Նկար
Sermon on the Mount - Jesus shows His disciples how to pray - the Lord's Prayer - ch.21-3

Փրկիչն աղոթք ասեց, որպեսզի Նրա աշակերտները տեսնեին, թե ինչպես պետք է աղոթել: Նա սկսեց, ասելով «Մեր Երկնային Հայր»: Նա փառավորեց Երկնային Հորը և ապա խնդրեց Նրան օգնել: Նա ասաց «ամեն» Իր աղոթքի վերջում: Ավելի ուշ, Հիսուսն Իր աշակերտներին ասաց, որ աղոթեն Հորը իր անունով: Նա խոստացավ, որ Երկնային Հայրը կպատասխանի մեր աղոթքներին: