Scripture Stories
Մարդիկ, որոնց մասին պետք է իմանալ


Ծանոթություն մարդկանց

Ագրիպպաս

Հռոմեական թագավոր, որը կառավարում էր Իսրայելում: Պողոսը Ագրիպպասին պատմեց Հիսուս Քրիստոսի մասին:

Անանիա

Հիսուս Քրիստոսի աշակերտը, որն ապրում էր Դամասկոսում: Նա օրհնեց Պողոսին և հոգ տարավ նրա մասին, երբ Պողոսը կուրացել էր տեսիլքի ժամանակ:

Աննա

հավատարիմ այրի կին, որը տեսավ Հիսուսին, երբ Նա մանուկ էր, և ուսուցանում էր մարդկանց, որ Հիսուսը Աստծո Որդին էր և Քավիչը:

Աստված

կարող է վերաբերել Երկնային Հորը կամ Հիսուս Քրիստոսին

Գաբրիել

հրեշտակ, որն այցելեց Մարիամին և ասաց նրան, որ նա պետք է լիներ Հիսուսի մայրը: Գաբրիելը այցելել էր նաև Զաքարիային և ասել նրան, որ նա որդի կունենա, որը կլինի Հովհաննես Մկրտիչը:

Եղիա

Հին Կտակարանի մարգարե

Եղիսաբեթ

Հովհաննես Մկրտչի մայրը

Եսայիա

Հին Կտակարանի մարգարե, որը գրել է Հիսուսի մասին

Երկնային Հայր

մեր հոգևոր մարմինների Հայրը: Մենք աղոթում ենք Նրան:

Զաքարիա

Հովհաննես Մկրտչի հայրը

Կայիափա

Հրեա բարձրագույն քահանա, որը մասնակցում էր Հիսուսի դատին և նույնպես մեղադրում էր Նրան

Հակոբոս

Հիսուսի Տասներկու Առաքյալներից մեկը: Նա Հիսուսի մահից հետո Պետրոսի խորհրդականներից մեկն էր:

Հայրոս

Հրեա ղեկավար Կափառնայումում: Հիսուսը վերակենդանացրեց նրա դստերը:

Հերովդես

անբարիշտ թագավոր, որը կառավարում էր Երուսաղեմում, երբ ծնվեց Հիսուսը: Նա հրամայեց, որ Բեթլեհեմի բոլոր մանուկներին սպանեին, այդպիսով հույս ունենալով, որ կսպանեին նաև մանուկ Հիսուսին:

Հիսուս Քրիստոս

Աստծո Որդի և աշխարհի Փրկիչ: Նա տանջվեց և զոհվեց մեր մեղքերի համար:

Հովհաննես

Հիսուսի Տասներկու Առաքյալներից մեկը: Նա Հիսուսի մահից հետո Պետրոսի խորհրդականներից մեկն էր:

Հովհաննես Մկրտիչ

մարգարե, որը մկրտեց Հիսուսին: Նա Զաքարիայի և Եղիսաբեթի որդին էր:

Հովսեփ

Մարիամի ամուսինը: Հովսեփը հոգ էր տանում Հիսուսի և Մարիամի մասին:

Հուդա Իսկարիովտացի

Հիսուսի Առաքյալներից մեկը: Հուդան մատնեց Հիսուսին ամբարիշտ մարդկանց 30 արծաթե դրամի դիմաց:

Հռոմեացիներ

մարդիկ, որոնք վերահսկում էին այն երկիրը, որտեղ Հիսուսը ապրում էր Իր կյանքի ընթացքում

Հրեաներ

Իսրայելցիներ, որոնք Հուդայի թագավորության մասն էին: Հիսուսը հրեա էր:

Ղազարոս

մի մարդ, որին Հիսուս կենդանացրեց

Մատաթիա

Հիսուսի աշակերտը, որը կանչվեց զբաղեցնելու Հուդա Իսկարիովտացու տեղը որպես Տասներկու Առաքյալներից մեկը

Մարիամ

Հիսուսի մայրը

Մարիամ Մագդաղենացի

Հիսուսի ընկերը և առաջին անձը, որը տեսավ նրան Հարությունից հետո

Մարիամ և Մարթա

Ղազարոսի քույրերը և Հիսուսի մտերիմները

Մեսիա

Հիսուս Քրիստոսի անուններից մեկը

Մովսես

Հին Կտակարանի մարգարե

Նիկոդեմոս

Հրեաների ղեկավար, որը հավատում էր, որ Հիսուսը Փրկիչ էր: Հիսուսը Նիկոդեմոսին սովորեցնում էր մկրտության մասին:

Շիղա

միսիոներ և Պողոսի ընկերը

Պետրոս

Հիսուսի Տասներկու Առաքյալներից մեկը և Եկեղեցու Նախագահը Հիսուսի մահից հետո

Պողոս

մի մարդ, որը չէր սիրում Հիսուսի աշակերտներին, մինչև որ տեսավ Հիսուսին տեսիլքում և դարձի եկավ: Նա հետագայում ծառայեց Աստծուն և դարձավ Առաքյալ: Նա հայտնի էր նաև որպես Սավուղ:

Պոնտացի Պիղատոս

Երուսաղեմում Հռոմեացի կառավարիչ: Հրեաները Պիղատոսին ասում էին, որ նա խաչեր Հիսուսին, և Պիղատոսը թույլ տվեց, որ Հիսուսին սպանեին:

Ջոզեֆ Սմիթ

Երբ Ջոզեֆ Սմիթը պատանի էր, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը այցելեցին նրան: Նրանք ասացին, որ նա չմիանար երկրի վրա ոչ մի եկեղեցու, որովհետև դրանք բոլորը շեղվել էին ճշմարտությունից: Ջոզեֆ Սմիթի միջոցով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին վերականգնվեց երկրի վրա:

Սամարացիներ

մարդկանց մի խումբ, որոնք ապրում էին Հիսուսի երկրում: Հրեաները և Սամարացիները սովորաբար չէին սիրում միմյանց:

Սավուղ

տես Պողոս

Սատանա

Երկնային Հոր հոգևոր զավակներից մեկը: Նա չհնազանդվեց Երկնային Հորը և վտարվեց երկնքից: Նա դարձավ դև: Սատանան փորձում է գայթակղել մարդկանց, որ նրանք անեն այն, ինչը սխալ է:

Սիմեոն

արդար մի մարդ, որը տեսավ մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարում

Սիմոն

մի մարդ Սամարիայում: Նա փորձեց գնել քահանայություն Պետրոսից և Հովհաննեսից: Նրանք նրան ուսուցանեցին, որ ոչ ոք չի կարող գնել քահանայությունը:

Սուրբ Հոգի

Աստվածագլխի երեք անդամներից մեկը: Նա օգնում է Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը: Նա զորություն ունի, որով օգնում է մարդկանց իմանալ ճշմարտությունը: Նա հոգի է և չունի մսից ու ոսկորից մարմին:

Ստեփանոս

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու արդար ղեկավարներից մեկը: Փարիսեցիները սպանեցին նրան:

Տաբիթա

բարի կին, որին Պետրոսը վերակենդանացրեց

Փարիսեցիներ

Հրեաների ղեկավարները: Նրանցից շատերը ատում էին Հիսուսին և Նրա աշակերտներին:

Փրկիչ

Հիսուս Քրիստոսը Փրկիչն է: Նա տանջվեց և մահացավ մեր մեղքերի համար: Նրա շնորհիվ մենք կարող ենք ներվել մեր մեղքերից, եթե ապաշխարենք, և մենք կապրենք հավերժ: