Գլուխ 6
Տաճար տարվելը
Երբ Հիսուսը միայն մի քանի շաբաթական էր, Նրա ծնողները Նրան բերեցին Երուսաղեմ, որպեսզի տանեն տաճար:
Ղուկաս Բ.22
Սիմեոնը, որը Երուսաղեմում ապրող մի արդար մարդ էր, այդ ժամանակ տաճարում էր: Սուրբ Հոգին նրան ասել էր, որ մահանալուց առաջ նա կտեսներ Քրիստոսին:
Ղուկաս Բ.25–26
Սիմեոնը տաճարում տեսավ մանուկ Հիսուսին: Նա պահեց Նրան իր ձեռքերում և փառավորեց Աստծուն:
Ղուկաս Բ.27–29
Սիմեոնն ասաց, որ մանուկը բոլոր մարդկանց փրկություն կբերի: Հովսեփը և Մարիամը զարմանում էին, լսելով նրան:
Ղուկաս Բ.30–33
Աննա անունով մի այրի կին նույնպես տեսավ Հիսուսին և իմացավ, թե ով է Նա: Նա շնորհակալություն հայտնեց և շատ մարդկանց պատմեց Նրա մասին:
Ղուկաս Բ.36–38