Գլուխ 1
Գլուխ 1. Եղիսաբեթը և Զաքարիան
Զաքարիան և նրա կինը, Եղիսաբեթը, հրեա էին և ապրում էին Երուսաղեմի մոտ: Նրանք հնազանդ էին Աստծո պատվիրաններին: Շատ տարիներ նրանք աղոթում էին երեխա ունենալու համար: Նրանք արդեն ծեր էին, բայց երեխաներ չունեին:
Ղուկաս Ա.5–7, 13
Զաքարիան քահանա էր տաճարում: Մի օր նրան այցելեց Գաբրիել անունով մի հրեշտակ: Գաբրիելն ասաց, որ Աստված կպատասխանի Զաքարիայի և Եղիսաբեթի աղոթքներին: Նրանք պետք է երեխա ունենային: Գաբրիելն ասաց, որ երեխայի անունը պետք է Հովհաննես դնեն:
Ղուկաս Ա.8–13, 19
Գաբրիելն ասաց, որ Հովհաննեսը պետք է լիներ Աստծո արդար մարգարե: Նա մարդկանց պետք է սովորեցներ Հիսուս Քրիստոսի մասին:
Ղուկաս Ա.15–17
Զաքարիան չհավատաց հրեշտակին: Եղիսաբեթը շատ ծեր էր, որպեսզի երեխա ունենար: Գաբրիելն ասաց, որ քանի որ Զաքարիան չհավատաց Աստծո խոստմանը, նա չէր կարողանալու խոսել մինչև Հովհաննեսի ծնունդը:
Ղուկաս Ա.18–20