Գլուխ 34
Չար հոգով տղան
Մի օր մի մարդ խնդրեց Փրկչին օգնել իր որդուն: Տղայի մեջ չար հոգի կար: Աշակերտները արդեն փորձել էին բուժել նրա որդուն, սակայն չէին կարողացել:
Մարկոս Թ.14–18
Հիսուսը մարդուն ասաց, որ Իր մոտ բերեն որդուն: Երբ տղան եկավ, չար հոգին ստիպեց նրան ընկնել գետնին:
Մարկոս Թ.19–20
Փրկիչը հարցրեց, թե որքան երկար էր չար հոգին տղայի մեջ գտնվում: Հայրն ասաց, որ մանկուց:
Մարկոս Թ.21
Հիսուսն ասաց, որ Նա կարող էր բուժել տղային, եթե նրա հայրը հավատք ունենար: Հայրը սկսեց լաց լինել: Նա ասաց, որ հավատք ուներ: Սակայն նա խնդրեց Հիսուսին օգնել իրեն ավելի շատ հավատք ունենալ:
Մարկոս Թ.23–24
Հիսուսը հրամայեց, որ չար հոգին դուրս գա տղայի միջից և երբեք այլևս չվերադառնա: Չար հոգին զայրացած էր: Նա նորից տղային ցավ պատճառեց: Ապա նա հնազանդվեց Հիսուսին և հեռացավ:
Մարկոս Թ.25–26
Տղան այնքան հանգիստ էր, որ շատ մարդիկ կարծեցին, թե նա մահացել է: Սակայն Հիսուսը բռնեց նրա ձեռքը և օգնեց վեր կենալ: Տղան բուժվեց: Չար հոգին հեռացել էր:
Մարկոս Թ.26–27
Ավելի ուշ աշակերտները հարցրեցին Հիսուսին, թե ինչու իրենք չկարողացան հանել չար հոգին տղայի միջից: Հիսուսը նրանց ասաց, որ երբեմն նրանք պետք է ծոմ պահեն և աղոթեն, որպեսզի մարդը բուժվի:
Մատթեոս ԺԷ.20–21; Մարկոս Թ.28–29