Գլուխ 3
Ծնվում է Հովհաննես Մկրտիչը
Գաբրիել հրեշտակը Մարիամին ասաց, որ Եղիսաբեթը նույնպես տղա երեխա է ունենալու: Մարիամը և Եղիսաբեթը բարեկամներ էին:
Ղուկաս Ա.36–37
Մարիամը գնաց Եղիսաբեթի մոտ: Սուրբ Հոգին Եղիսաբեթին ասաց, որ Մարիամը լինելու է Հիսուս Քրիստոսի մայրը: Մարիամը և Եղիսաբեթը շնորհակալություն հայտնեցին Աստծուն իրենց օրհնելու համար: Մարիամը մոտ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ: Այնուհետև Մարիամը վերադարձավ տուն՝ Նազարեթ:
Ղուկաս Ա.39–56
Ծնվեց Եղիսաբեթի որդին: Նրա ընկերները և ընտանիքը երջանիկ էին: Նրանք մտածում էին, որ երեխան պետք է կրի հոր՝, Զաքարիայի անունը: Սակայն Եղիսաբեթն ասաց, որ նրա անունը պետք է լինի Հովհաննես: Բոլորը զարմացած էին:
Ղուկաս Ա.57–61
Մարդիկ հարցրեցին Զաքարիային, թե ինչ պետք է լիներ երեխայի անունը: Զաքարիան դեռ չէր կարողանում խոսել, և նա գրեց. «Նրա անունը Հովհաննես է»:
Ղուկաս Ա.62–63
Դրանից հետո Զաքարիան կարողացավ նորից խոսել: Նա լցված էր Սուրբ Հոգով: Նա ասաց մարդկանց, որ շուտով կծնվի Հիսուս Քրիստոսը և որ Հովհաննեսը կպատրաստի մարդկանց Նրա համար:
Ղուկաս Ա.64, 67–69, 76
Հովհաննեսը մեծացավ և դարձավ մեծ մարգարե: Նա մարդկանց սովորեցրեց Հիսուս Քրիստոսի մասին:
Ղուկաս Ա.67, 76–80