Scripture Stories
Սուրբ Երկրի լուսանկարներ


Սուրբ Երկրի լուսանկարներ

(Փակագծերում տրված համարները գլուխների կամ պատմությունների համարներն են, որոնք տեղի են ունեցել նկարած վայրում կամ դրա մոտակայքում:)

Բեթլեհեմ Հիսուս Քրիստոսը ծնվել է այս քաղաքում: (5, 7)

Տաճար Սա Երուսաղեմի տաճարի նմուշն է, որտեղ Հիսուսն ուսուցանեց ավետարանը և որտեղից դուրս հանեց այն մարդկանց, ովքեր զոհաբերությունների համար կենդանիներ էին վաճառում: (1, 6, 9, 11, 13, 45, 56)

Տաճարի աստիճանները Սրանք տաճար տանող իրական աստիճաններն են:

Նազարեթ Հիսուսը մեծացել է այս քաղաքում: (2, 4, 9, 17)

Երուսաղեմ Հիսուսը և Նրա Առաքյալները երկար ժամանակ ուսուցանում էին այս քաղաքում: Հիսուսը մահացավ և հարություն առավ այստեղ: (6, 39–40, 44–57, 63)

Հորդանան գետ Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուս Քրիստոսին այս գետում: (10)

Հրեաստանի անապատներ Հիսուս Քրիստոսը ծոմ պահեց և գայթակղվեց դևի կողմից անապատում Իր մկրտությունից հետո: (11)

Սամարիա Այդ երկրում Հիսուսը ջրհորի մոտի կնոջը ուսուցանեց կենդանի ջրի մասին: Հրեաների մեծ մասը ատում էին Սամարիայի մարդկանց: (15, 58)

Գալիլեա և Գալիլեան ծով Շատ մարդիկ հավատում են, որ այս սարի ստորոտին է Հիսուսը կարդացել Լեռան Քարոզը: Գալիլեյան ծովը ետին պլանում է: Հիսուսը այստեղ ուսուցանեց ավետարանը շատ մարդկանց, ներառյալ Իր Առաքյալներին: Հիսուսը հանդարտեցրեց Գալիլեան Ծովի փոթորիկը: (18–22, 29, 34, 36)

Կափառնայում Այս ավերակները Կափառնայում քաղաքում են: Հիսուսը այս քաղաքում շատ հրաշքներ գործեց: (23–25, 30)

Փիլիպպեա Կեսարիա Այդ վայրում Հիսուսը վկայեց Իր մահվան և Հարության մասին, իսկ Պետրոսը վկայեց այն մասին, որ Հիսուսը Աստծո Որդին է: (32)

Երիքով Բարի Սամարացու մասին առակում, մի մարդ, որը ճանապարհորդում էր դեպի այդ քաղաք, համարյա թե սպանվել էր: (35)

Տաբոր լեռ Հավանաբար, այստեղ տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Փոխակերպումը: (33)

Գեթսեմանի Այգի Այս այգում Հիսուս Քրիստոսը աղոթեց, տանջվեց մեր մեղքերի համար, մատնվեց Հուդա Իսկարիովտացու կողմից և ձերբակալվեց: (51, 52)

Գագաթ Այստեղ, հավանաբար, Հիսուս Քրիստոսը մահացավ խաչի վրա: (53)

Գերեզմանի այգի Հավանաբար, այստեղ Հիսուս Քրիստոսը թաղվեց, հարություն առավ և խոսեց Մարիամ Մագդաղենացու հետ: (53, 54)