Scripture Stories
Գլուխ 12. Հարսանիք Կանայում


Գլուխ 12

Հարսանիք Կանայում

Նկար
Mary approaches Jesus during the wedding feast in Cana to say there is no more wine to serve the guests - ch.12-1

Հիսուս Քրիստոսը և Նրա աշակերտները գնացին հարսանիքի Կանայում: Մարիամը՝ Հիսուսի մայրը, այնտեղ էր: Նա Հիսուսին ասաց, որ այլևս գինի չկար հյուրերի համար:

Նկար
Jesus tells Mary He will help - ch.12-2

Հիսուսը հարգում և սիրում էր Իր մորը: Նա հարցրեց, թե ինչ էր մայրը ցանկանում, որ Ինքն անի:

Հովհաննես Բ.4 (տես ծանուցում 4a)

Նկար
Mary tells the servants at the wedding feast to do whatever Jesus asks them to do - ch.12-3

Մարիամն ասաց հարսանիքին ներկա ծառաներին անել այն, ինչ Հիսուսը նրանց կասի:

Նկար
Jesus instructs the servants to fill some jars with water - ch.12-4

Հիսուսը ծառաներին ասաց, որ վեց մեծ քարե կճուճները լցնեն ջրով: Ամեն մի կճուճը տանում էր 68-ից մինչև 102 լիտր հեղուկ: Այնուհետև նա ջուրը գինի դարձրեց:

Նկար
A servant pours wine from one jar to another while Jesus looks on - ch.12-5

Նա ծառաներին ասաց, որ գինի հանեն կճուճներից և մատուցեն այն խնջույքի ղեկավարին:

Նկար
The ruler of the feast drinks the wine - ch.12-6

Ճաշկերույթի ղեկավարը զարմացավ, երբ խմեց գինին: Լավագույն գինին սովորաբար մատուցում էին ճաշկերույթի սկզբին: Սակայն այս անգամ, լավագույն գինին մատուցվեց վերջում:

Նկար
Jesus performed this miracle to help his mother Mary - ch.12-7

Սա առաջին հրաշքն էր, որը գրի առնվեց և որը Հիսուսը գործեց երկրի վրա ապրելիս: Նա դա արեց Իր մորն օգնելու համար: Դա նաև օգնեց ամրացնել Նրա աշակերտների հավատքը: