Scripture Stories
Գլուխ 28. Հիսուսը կերակրում է 5000 մարդ


Գլուխ 28

Հիսուսը կերակրում է 5000 մարդ

Նկար
Jesus is told that John the Baptist has been killed - ch.28-1

Հովհաննես Մկրտչի ընկերները Հիսուսին ասացին, որ թագավորը սպանել է Հովհաննեսին:

Նկար
Jesus goes to a place near the Sea of Galilee to be alone, but over 5000 people come to hear Him teach - ch.28-2

Երբ Հիսուսը լսեց դա, Նա գնաց Գալիլեյան ծովի մոտ մի տեղ, որպեսզի մենակ լիներ: Շատ մարդիկ գիտեին, թե որտեղ էր Նա: Ավելի քան 5000 մարդ հետևեցին Նրան, հույս ունենալով, որ Նա կուսուցաներ նրանց:

Նկար
Jesus' disciples want the people to go buy their own food - ch.28-3

Հիսուսը նրանց շատ բաներ ուսուցանեց: Ճաշելու ժամանակն էր, սակայն մարդկանց մեծ մասը ուտելիք չուներ: Նրա աշակերտները խնդրեցին, որ Հիսուսը մարդկանց ուղարկի մոտակա գյուղը ուտելիք գնելու համար:

Նկար
The disciples find a boy with five loaves of bread and two small fish - ch.28-4

Հիսուսը աշակերտներին ասաց, որ նրանք տեսնեին, թե արդյոք ինչ-որ մեկը ուտելիք բերել է: Նրանք գտան մի տղայի, որը հինգ հատ հաց և երկու փոքր ձուկ էր բերել:

Նկար
Jesus blesses the bread and the fish and divided it into pieces - ch.28-5

Հիսուսը բոլոր մարդկանց ասաց, որ նստեն: Նա օրհնեց հացը և ձուկը, և բաժանեց մասերի:

Նկար
The disciples pass the food to the people and there is more than enough - ch.28-6

Աշակերտները բաժանեցին ուտելիքը մարդկանց: Կար բավական բոլորի համար, և անգամ ավելին: