Scripture Stories
Գլուխ 26. Հիսուսը ներում է մի կնոջ


Գլուխ 26

Հիսուսը ներում է մի կնոջ

Նկար
A Pharisee asks Jesus to eat with him - ch.23-1

Մի Փարիսեցի խնդրեց Փրկչին գալ իր տուն և ճաշել իր հետ:

Նկար
A sinful woman finds Jesus at the Pharisee's house - ch.23-2

Մի կին, որը շատ մեղքեր ուներ, ապրում էր այդ քաղաքում: Նա գիտեր, որ Հիսուսը ճաշում էր Փարիսեցու տանը: Նա ուզում էր Հիսուսի համար ինչ-որ հատուկ բան անել:

Նկար
A woman kneels at the Savior's feet and washes them with her tears - The Pharisee thinks the Savior should not let the sinful woman touch Him - ch.23-3

Նա ծնկի իջավ և իր արցունքներով լվաց Փրկչի ոտքերը: Ապա Նա սրբեց Նրա ոտքերը իր մազերով և համբուրեց ոտքերը: Նա նաև անուշահոտ յուղ քսեց նրանց վրա: Փարիսեցին գիտեր, որ կինը շատ սխալ բաներ էր արել: Նա մտածում էր, որ Հիսուսը չպետք է թույլ տար, որ կինը դիպչեր Իրեն:

Նկար
The Savior tells the Pharisee that he had not given Him water to wash His feet - ch.23-4

Փրկիչը գիտեր, թե ինչ էր մտածում Փարիսեցին: Նա Փարիսեցուն ասաց, որ այդ կինը ավելի շատ բան արեց Իր համար, քան Փարիսեցին: Փարիսեցին ջուր չտվեց, որ Հիսուսը լվանա իր ոտքերը, ոչ էլ յուղ տվեց Նրա գլխին քսելու համար, ինչպես հաճախ արվում էր հյուրերի համար:

Նկար
Jesus tells the woman that her sins are forgiven - ch.23-5

Հիսուսը Փարիսեցուն ասաց, որ այդ կնոջ մեղքերը ներված էին, որովհետև Նա սիրում էր Փրկչին և հավատք ուներ Նրա հանդեպ: Հիսուսն ասաց, որ կինը գնա խաղաղությամբ: