Scripture Stories
Գլուխ 47. Տաս կույսերը


Գլուխ 47

Տաս կույսերը

Նկար
Ten virgins wait at the door for the bridegroom - ch.47-1

Հիսուսը պատմեց տաս երիտասարդ կանանց մասին, որոք գնացին հարսանիք: Նրանք սպասում էին, որ փեսացուն գար և ներս թողներ իրենց: Նրանք չգիտեին, թե որ ժամին էր նա գալու:

Նկար
The wise virgins have extra oil for their lamps - ch.47-2

Տաս կանայք յուղով վառվող լամպեր ունեին: Կանանցից հինգը իմաստուն էին: Նրանք լրացուցիչ յուղ էին բերել իրենց հետ:

Նկար
The foolish virgins had only the oil in their lamps - A woman stands looking at a lamp she holds in her hands - ch.47-3

Մնացած հինգ կանայք հիմար էին: Նրանք միայն իրենց լամպերի մեջ յուղ ունեին:

Նկար
The five wise virgins put extra oil in their lamps while the five foolish go to find more oil - ch.47-4

Փեսացուն երկար ժամանակ չեկավ: Լամպերի յուղը վերջացավ: Հինգ իմաստուն կանայք լրացուցիչ յուղ ունեին իրենց լամպերի մեջ լցնելու համար: Հինգ հիմար կանայք ստիպված էին գնալ և յուղ գնել:

Նկար
The bridgroom comes and the five wise virgins go into the feast - ch.47-5

Երբ նրանք գնացին, եկավ փեսացուն: Նա թույլ տվեց հինգ իմաստուն կանանց գնալ հարսանիք:

Նկար
The five foolish virgins knock on the door - ch.47-6

Երբ հինգ հիմար կանայք վերադարձան, դուռը փակ էր: Նրանք չկարողացան գնալ հարսանիք:

Նկար
Jesus Christ comes again and the righteous members are ready, but other members, like the foolish virgins, are not - ch.47-7

Հիսուսը նման է այս պատմության փեսացուին: Եկեղեցու անդամները նման են տաս կույսերին: Երբ Հիսուսը նորից գա, որոշ անդամներ պատրաստ կլինեն: Նրանք հնազանդված կլինեն Աստծո պատվիրաններին: Մյուսները պատրաստ չեն լինի: Նրանք չեն կարողանա Փրկչի հետ լինել, երբ Նա նորից գա: