Գլուխ 22
Չար հոգիներով մարդը
Մի մարդ, որն ապրում էր Գալիլեան ծովի գերեզմանոցի մոտ, չար հոգի ուներ իր մեջ, և դա ստիպում էր նրան չար գործեր կատարել: Մարդիկ նրան շղթաներով կապել էին, որպեսզի վերահսկեին նրան, բայց նա քանդել էր շղթաները:
Մարկոս Ե.1–4
Այդ մարդը օր ու գիշեր անց էր կացնում սարերում և քարանձավներում: Նա անընդհատ լաց էր լինում և իրեն կտրում քարերով:
Մարկոս Ե.5
Մի օր Հիսուսը և Նրա աշակերտները նավակով նավարկում էին Գալիլեան ծովում: Երբ Փրկիչը իջավ նավակից, այդ մարդը վազեց նրա մոտ:
Մարկոս Ե.1–2, 6
Հիսոսը հրամայեց, որ չար հոգին դուրս գա այդ մարդու միջից: Չար հոգին գիտեր, որ Հիսուսը Աստծո Որդին էր: Նա խնդրեց Հիսուսին չվնասել իրեն:
Մարկոս Ե.7–8
Երբ Փրկիչը չար հոգուն հարցրեց նրա անունը, նա ասաց. «Իմ անունը Լեգիոն է», ինչը նշանակում է շատ: Մարդու մեջ շատ չար հոգիներ կային: Նրանք խնդրեցին Հիսուսին թույլ տալ իրենց մտնել մոտակայքում գտնվող խոզերի մարմինների մեջ:
Մարկոս Ե.9–12
Հիսուսը համաձայնվեց: Չար հոգիները դուրս եկան մարդու միջից և մտան մոտ 2000 խոզերի մարմինների մեջ: Խոզերը վազեցին և սարից իրենց գցեցին ծովի մեջ ու խորտակվեցին:
Մարկոս Ե.13
Մարդիկ, որ պահում էին այդ խոզերին, վազեցին քաղաք և պատմեցին մարդկանց, թե ինչ պատահեց: Մարդիկ եկան և տեսան Հիսուսին ու խելագար մարդուն: Բայց մարդն այլևս խելագար չէր:
Մարկոս Ե.14–15
Մարդիկ սկսեցին վախենալ Հիսուսից: Նրանք Նրան խնդրեցին, որ հեռանա: Նա վերադարձավ նավակի վրա:
Մարկոս Ե.15–18
Մարդը, որը բուժվեց, ցանկացավ գնալ Նրա հետ: Փրկիչը նրան ասաց, որ գնա տուն և պատմի իր ընկերներին, թե ինչ պատահեց իր հետ:
Մարկոս Ե.18–19
Այդ մարդն իր ընկերներին պատմեց և մարդիկ զարմացան, թե ինչ մեծ զորություն ուներ Հիսուսը:
Մարկոս Ե.20