Scripture Stories
Նոր Կտակարանից հետո


Նոր Կտակարանից հետո

Նկար
The Apostles teach the gospel - ch.64-1

Եկեղեցու ղեկավարները շատ էին աշխատում, ուսուցանելով մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք այցելում էին Սրբերին և նրանց նամակներ էին գրում: Շատ երկրներում մարդիկ միանում էին Եկեղեցուն: Ամբարիշտ մարդիկ չէին ուզում հավատալ Հիսուս Քրիստոսին:

Նկար
Wicked people change the commandments and lead some people astray. - ch.64-2

Ամբարիշտ մարդիկ ցանկանում էին փոխել պատվիրանները: Որոշ Սրբեր լսում էին նրանց: Շատերը այլևս չէին հավատում Հիսուսին և չէին հետևում Նրա պատվիրաններին:

Նկար
Many righteous Saint are killed. The Apostles are killed also and the Church is no longer on the earth. - ch.64-3

Առաքյալները և Սրբերից շատերը սպանվեցին: Ոչ ոք չմնաց, որ ղեկավարեր Եկեղեցին: Քահանայության բանալիները վերցվեցին երկրի վրայից: Մարդիկ չունեին մարգարեներ, որոնք կարող էին առաջնորդել նրանց: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այլևս գոյություն չուներ երկրի վրա: Պետրոս և Պողոս Առաքյալները ասում էին, որ այդպես պետք է լիներ:

Նկար
Many different churches are established, but none are Jesus Christ's church. - ch.64-4

Անցան դարեր: Կային տարբեր եկեղեցիներ: Դրանցից ոչ մեկը չուներ Առաքյալներ կամ Աստծո քահանայություն: Եկեղեցիներից ոչ մեկը Հիսուս Քրիստոսի Եկեղեցին չէր: Սակայն մարգարեները ասում էին, որ շատ տարիներ անց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կրկին կվերադառնա երկիր:

Նկար
In 1820 Joseph Smith goes to the woods near his home and prays. - ch.64-5

1820թ. Ջոզեֆ Սմիթ անունով մի տղա ցանկացավ իմանալ, թե որն էր Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Նա գնաց իր տան մոտ գտնվող անտառը և աղոթեց: Նա խնդրեց Աստծուն իրեն ասել, թե որ եկեղեցին էր ճշմարիտ:

Նկար
Heavenly Father and Jesus Christ appear to Joseph Smith.l - ch.64-6

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը այցելեցին Ջոզեֆ Սմիթին: Փրկիչն ասաց, որ Ջոզեֆը չպետք է միանար ոչ մի եկեղեցու, որովհետև դրանցից ոչ մեկը Իր Եկեղեցին չէր:

Նկար
Joseph Smith translates the gold plates. - ch.64-7

Աստված որոշել էր Ջոզեֆ Սմիթի միջոցով ետ բերել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկիր: Աստված հրեշտակներ ուղարկեց, որ Ջոզեֆ Սմիթին քահանայություն տային: Նա օգնեց Ջոզեֆին թարգմանել Մորմոնի Գիրքը: 1830թ. ապրիլի 6-ին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կրկին կազմակերպվեց երկրի վրա:

Նկար
Joseph Smith organizes the Church with Twelve Apostles - ch.64-8

Ինչպես Հիսուսը ընտրեց Տասներկու Առաքյալներին, երբ երկրի վրա էր, Աստված օգնեց Ջոզեֆ Սմիթին ընտրել Տասներկու Առաքյալներ, որոնք պետք է օգնեին իրենց ղեկավարել Եկեղեցին: Այդ տղամարդկանց տրվեց ավետարանը ուսուցանելու և հրաշքներ գործելու զորություն:

Նկար
Missionaries teach people about the true church. - ch.64-9

Հիսուսը ցանկանում է, որ բոլորը իմանան Իր Եկեղեցու մասին: Նա պատվիրեց Ջոզեֆ Սմիթին, որ միսիոներներ ուղարկի, որոնք բոլոր մարդկանց կսովորեցնեին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին:

Նկար
The Church of Jesus Christ of Latter-day Saints is the same church Jesus organized when He was on the earth. Jesus Christ is pictured with the Salt Lake Temple in the background. - ch.64-10

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այն նույն եկեղեցին է, որը Հիսուսը հիմնեց, երբ ապրում էր երկրի վրա: