Գլուխ 59
Սավուղը սովորում է Հիսուսի մասին
Սավուղը տեսավ, ինչպես մարդիկ սպանեցին Ստեփանոսին: Մի օր Սավուղը իր ընկերների հետ գնում էր Դամասկոս քաղաք: Նա ուզում էր Քրիստոսի մի քանի աշակերտների բանտարկել:
Գործք Է.58; Թ.1–2
Հանկարծ երկնքից մի պայծառ լույս շրջապատեց նրան: Նա ընկավ գետնին: Ապա Սավուղը լսեց Հիսուսի ձայնը, որը նրան հարցրեց, թե ինչու էր նա ուզում վնասել Սրբերին: Սավուղը վախեցավ: Նա Հիսուսին հարցրեց, թե ինչ պետք է աներ: Փրկիչն ասաց Սավուղին, որ գնա Դամասկոս: Այնտեղ Սավուղին կասվեր, ինչ պետք է անել:
Գործք Է.3–6
Սավուղը բացեց իր աչքերը, սակայն չկարողացավ տեսնել: Նա կույր էր: Ընկերները նրան տարան Դամասկոս:
Գործք Թ.8–9
Դամասկոսում ապրում էր Անանիա անունով մի մարդ, որը Հիսուս Քրիստոսի աշակերտն էր: Տեսիլքի միջոցով Հիսուսը Անանիային ասաց, որ գնա Սավուղի մոտ:
Գործք Թ.10–11
Անանիան քահանայություն ուներ: Նա իր ձեռքերը դրեց Սավուղի գլխին և օրհնեց նրան, որպեսզի վերականգնվեր նրա տեսողությունը: Բուժվելուց հետո Սավուղը մկրտվեց և ստացավ Սուրբ Հոգու պարգևը:
Գործք Թ.17–18
Սավուղը փոխեց իր անունը Պողոսի: Նա կանչվեց որպես Առաքյալ: Նա դարձավ Եկեղեցու միսիոներ: Նա շատ նամակներ գրեց: Նա գնաց տարբեր երկրներ և ուսուցանեց ավետարանը:
Գործք ԻԶ.16–23; Հռովմայեցիս Ա.1