Scripture Stories
Գլուխ 13. Հիսուսը և Նրա Երկնային Հոր Տունը


Գլուխ 13

Հիսուսը և Նրա Երկնային Հոր Տունը

Նկար
Jesus goes to the temple in Jerusalem - ch.13-1

Հիսուսը գնաց Երուսաղեմի տաճար: Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք զոհաբերություն էին կատարում՝ կենդանի սպանելով և խորանի վրա այրելով: Զոհաբերությունը օգնում էր մարդկանց մտածել Փրկչի մասին, որը պետք է Իրեն զոհաբերեր և մահանար մարդկանց համար:

Նկար
Jesus sees men selling animals in the temple - ch.13-2

Որոշ մարդիկ կենդանի չունեին, որ զոհաբերեին: Նրանց համար տաճարում կենդանիներ էին վաճառում: Վաճառողները ուզում էին շատ փող աշխատեին: Նրանք չէին մտածում Աստծո մասին:

Նկար
Jesus tells the men that the temple is a holy place - ch.13-3

Հիսուսը տեսավ, ինչպես էին մարդիկ կենդանիներ վաճառում տաճարում: Նա ասաց, որ տաճարը Երկնային Հոր տունն է, որը սուրբ վայր է: Նա ասաց, որ մարդիկ չպետք է այնտեղ որևէ բան վաճառեին կամ գնեին:

Նկար
Jesus uses a whip to drive the money changers from the temple - ch.13-4

Հիսուսը մտրակ պատրաստեց, շուռ տվեց սեղանները, շպրտեց դրամը հատակին և ստիպեց, որ վաճառականները հեռանային տաճարից: Նա թույլ չէր տա, որ նրանք չար գործեր կատարեին Երկնային Հոր տանը: