Scripture Stories
Գլուխ 24. Հայրոսի դուստրը վերակենդանանում է


Գլուխ 24

Հայրոսի դուստրը վերակենդանանում է

Նկար
Jairus comes to see Jesus - ch.22-1

Մի օր Հայրոսը, որը ժողովրդապետ էր, ընկավ Փրկչի ոտքերի մոտ:

Նկար
Jairus begs Jesus to bless his daughter so that she will not die - ch.22-2

Հայրոսն ասաց, որ իր 12-ամյա դուստրը ծանր հիվանդ էր: Նա աղաչում էր, որ Հիսուսը գար և օրհներ նրան: Նա հավատում էր, որ Հիսուսը նրան կլավացներ:

Նկար
As Jesus accompanies Jairus home He is stopped by other people - A messenger tells Jairus that his daughter is dead - ch.22-3

Հիսուսը գնաց Հայրոսի ետևից նրա տուն, բայց կանգ առավ մի կնոջ բուժելու համար: Երբ նա խոսում էր այդ կնոջ հետ, ինչ-որ մեկն եկավ և Հայրոսին ասաց, որ շատ ուշ է և իր դուստրը մահացավ:

Նկար
Jesus tells Jairus to not be sad but believe in Him - ch.22-4

Հիսուսը լսեց այն, ինչ ասվեց: Նա Հայրոսին ասաց, որ չվախենա, այլ հավատա Իրեն:

Նկար
Jesus, Peter, James and John arrive at Jairus' house - ch.22-5

Ապա Հիսուսը Հայրոսի հետ գնաց նրա տուն: Տունը լի էր մարդկանցով, որոնք լաց էին լինում փոքր աղջկա մահվան պատճառով:

Նկար
Jesus tells the people in Jairus' house that the girl is not dead but sleeping - ch.22-6

Հիսուսը նրանց ասաց, որ աղջիկը մահացած չէր, այլ քնած էր: Մարդիկ ծիծաղում էին Նրա վրա: Նրանք համոզված էին, որ աղջիկը մահացած էր:

Նկար
Jesus and others go to the room where the daughter of Jairus is lying - ch.22-7

Փրկիչը պատվիրեց, որ բոլորը դուրս գան, բացի Իր աշակերտներից, Հայրոսից և Հայրոսի կնոջից: Նրանք գնացին այն սենյակ, որտեղ պառկած էր փոքր աղջիկը:

Նկար
Jesus raises Jairus' daughter - ch.22-8

Հիսուսը բռնեց աղջկա ձեռքը: Նա նրան ասաց, որ վեր կենար: Նա վեր կացավ և քայլեց: Նրա ծնողները զարմացած էին: Հիսուսը նրանց ասաց, որ ոչ ոքի չպատմեն, թե ինչ պատահեց: Ապա Նա ծնողներին ասաց, որ աղջկան ուտելիք տան: