Առաջին առակ
Կորած ոչխարը
Մի բարի հովիվ ուներ 100 ոչխար: Նրանցից մեկը կորել էր:
Ղուկաս ԺԵ.4
Հովիվը թողեց 99 ոչխարին և գնաց փնտրելու կորածին: Երբ նա գտավ, շատ ուրախացավ:
.Ղուկաս ԺԵ.4–5
Հովիվը ոչխարներին տարավ տուն: Նա կանչեց իր բոլոր ընկերներին և հարևաններին, որ գան և ուրախանան իր հետ: Նա գտել էր կորած ոչխարին:
Ղուկաս ԺԵ.5–6
Հիսուս Քրիստոսը փարիսեցիներին ասաց, թե ինչ էր նշանակում առակը: Նա ասաց, որ նրանք, ովքեր մեղք են գործում, նման են կորած ոչխարին:
Ղուկաս ԺԵ.7
Ինչպես հովիվն էր ուզում փրկել իր կորած ոչխարին, այնպես էլ Հիսուսը ուզում է փրկել նրանց, ովքեր մեղք են գործել:
Մարկոս Բ.17
Հիսուսն ասաց, որ այդ պատճառով էր խոսում մեղավորների հետ:
Մատթեոս ԺԸ.11 (տես ծանուցում 11c); Մարկոս Բ.17
Եվ ինչպես հովիվն ուրախացավ, երբ գտավ կորած ոչխարին, այնպես էլ Հիսուսն է ուրախանում, երբ մենք ապաշխարում ենք:
Ղուկաս ԺԵ.6-7