Scripture Stories
Գլուխ 10. Հիսուսը մկրտվում է


Գլուխ 10

Հիսուսը մկրտվում է

Նկար
John the Baptist in the desert - ch.10-1

Հովհաննեսը շատ տարիներ ապրում էր անապատում: Նա հագնում էր ուխտի մորթուց կարած շորեր և մեղր ու մորեխ էր ուտում: Մարդիկ քաղաքներից գալիս էին, որ լսեին, թե ինչ էր նա սովորեցնում: Նրան անվանում էին Հովհաննես Մկրտիչ:

Նկար
John the Baptist teaching the people about Jesus Christ - ch.10-2

Հովհաննես Մկրտիչը մարդկանց սովորեցնում էր Հիսուս Քրիստոսի մասին: Նա նրանց ասում էր, որ ապաշխարեին իրենց մեղքերից և մկրտվեին: Հովհաննեսը մկրտում էր նրանց, ովքեր ապաշխարում էին իրենց մեղքերը:

Նկար
John the Baptist preaching to the people - ch.10-3

Մարդիկ Հովհաննես Մկրտչին հարցնում էին, թե ինչպես կարող էին ավելի լավ կյանքով ապրել: Նա նրանց ասում էր, որ կիսվեին աղքատների հետ, ասեին ճշմարտությունը և արդար լինեին ուրիշների հանդեպ: Նա ասում էր, որ Հիսուս Քրիստոսը շուտով գալու է: Հիսուսը պետք է նրանց տար Սուրբ Հոգու պարգևը:

Նկար
Jesus Christ asks John to baptize Him - ch.10-4

Մի օր, երբ Հովհաննես Մկրտիչը մկրտում էր մարդկանց Հորդանան գետում, Հիսուս Քրիստոսը եկավ նրա մոտ: Նա Հովհաննեսին խնդրեց մկրտել Իրեն: Հովհաննեսը գիտեր, որ Հիսուսը միշտ հնազանդվում էր Աստծո պատվիրաններին և կարիք չուներ ապաշխարելու: Հովհաննեսը մտածում էր, որ Հիսուսը կարիք չուներ մկրտվելու:

Նկար
John the Baptist baptizes Jesus - ch.10-5

Սակայն Աստված պատվիրել էր բոլոր մարդկանց մկրտվել, և Հիսուսը Հովհաննեսին ասաց, որ մկրտի Իրեն: Հիսուսը մեր բոլորիս օրինակ ցույց տվեց, երբ հնազանդվեց մկրտվելու Աստծո պատվիրանին:

Նկար
Jesus comes up out of the water after being baptized - ch.10-6

Երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, Սուրբ Հոգին այցելեց Նրան: Աստված խոսեց երկնքից, ասելով. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»: Հովհաննես Մկրտիչը նույնպես վկայեց, որ Հիսուսը Աստծո Որդին էր:

Մատթեոս Գ.16–17; Հովհաննես Ա.33–36; Հիսուս Քրիստոս 150