Scripture Stories
Գլուխ 33. Հայտնություն փառքի մեջ. Փոխակերպում


Գլուխ 33

Հայտնություն փառքի մեջ. Փոխակերպում

Նկար
Jesus takes Peter, James and John to the top of a high mountain - ch.37-1

Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին տարավ բարձր սար աղոթելու համար:

Նկար
Jesus prays, the glory of God comes upon Him, and Moses and Elias appear to Him - ch.37-2

Երբ Հիսուսը աղոթում էր, Աստծո փառքը իջավ Նրա վրա: Նրա դեմքը փայլում էր արևի պես: Հին Կտակարանի մարգարեները, որոնց անուններն էին Մովսես և Եղիա, հայտնվեցին Նրան: Նրանք խոսեցին Նրա գալիք մահվան և հարության մասին:

Նկար
The Apostles fall asleep while Jesus is praying - ch.37-3

Երբ Հիսուսը աղոթում էր, Առաքյալները քնեցին:

Նկար
Jesus Christ during the Transfiguration appears in His glory with Moses and Elias to Peter, James and John - ch.37-4

Երբ նրանք արթնացան, նրանք տեսան Հիսուս Քրիստոսի, Մովսեսի և Եղիայի փառքը: Նրանք լսեցին Երկնային Հոր ձայնը, որը վկայեց. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, դորան լսեցեք»:

Նկար
Jesus tells His Apostles to not fear - They look up and see that He is alone - ch.37-5

Առաքյալները վախեցան և ընկան գետնին: Հիսուսը դիպչեց նրանց և ասաց, որ չվախենան: Երբ նրանք նայեցին վեր, երկնային սուրհանդակները արդեն չկային: Հիսուսը Առաքյալներին ասաց, որ ոչ ոքի չասեն, թե ինչ տեսան, մինչև որ Նա չմահանա և հարություն չառնի: