Գլուխ 23
Մարդ, որը չէր կարողանում քայլել
Մի օր Հիսուսը տանը սովորեցնում էր մի խումբ մարդկանց:
Ղուկաս Ե.17
Մի քանի մարդ անկողնու վրա տանում էին իրենց ընկերոջը Հիսուսին տեսնելու համար: Նրանց ընկերը չէր կարողանում քայլել: Մարդիկ չէին կարող մտցնել նրան տուն, որովհետև շատ մարդ կար:
Ղուկաս Ե.18–19
Մարդիկ իրենց ընկերոջը տարան կտուր: Նրանք կտուրի մի մասը քանդեցին և այնտեղից իջեցրեցին իրենց ընկերոջը տուն:
Մարկոս Բ.4; Ղուկաս Ե.19
Երբ Հիսուսը տեսավ այդ մարդկանց մեծ հավատքը, նա հիվանդին ասաց, որ նրա մեղքերը ներվել են: Նա նրան ասաց վերցնել իր անկողինը ու գնալ տուն: Մարդը վեր կացավ: Նա բուժվեց: Նա վերցրեց իր անկողինը և գնաց տուն: Նա շատ շնորհակալ էր Աստծուն:
Ղուկաս Ե.20, 24–25