Գլուխ 44
Փրկիչը գնում է Երուսաղեմ
Որոշ մարդիկ ասացին քահանաներին և փարիսեցիներին, որ Հիսուսը կենդանացրեց Ղազարոսին: Փարիսեցիները մտածեցին, որ այժմ բոլորը կհավատան Հիսուսին: Նրանք վախեցան, որ ոչ ոք այլևս չի լսի իրենց:
Հովհաննես ԺԱ.46-48
Փարիսեցիները Հիսուսին սպանելու ծրագիր կազմեցին: Նրանք սպասում էին, որ Նա գար Երուսաղեմ Զատկի տոնակատարությանը:
Հովհաննես ԺԱ.49–51, 55–57
Հիսուսը գնաց Երուսաղեմ: Շատ մարդիկ լսեցին, որ Նա գալիս էր, և դուրս էին եկել Նրան դիմավորելու: Հիսուսը քաղաք մտավ ավանակի վրա նստած: Մի մարգարե գրել էր, որ Աստծո Որդին այդպես էր անելու: Շատ մարդիկ հավատացին, որ Հիսուսը Աստծո Որդին էր: Նրանք գետնին փռեցին արմավենու ճյուղեր և շորեր, որպեսզի Նա անցներ դրանց վրայով: Նրանք գոչեցին օվսաննա և հայտարարեցին, որ Հիսուսը իրենց թագավորն էր:
Զաքարիա Թ.9; Մատթեոս ԻԱ.4-9; Հովհաննես ԺԱ.12-15
Երուսաղեմի մարդիկ եկել էին տեսնելու, թե ինչ էր տեղի ունենում: Նրանք հարցնում էին, թե ով էր Հիսուսը: Ամբոխի մեջ գտնվող մարդիկ ասացին, որ Նա մարգարե էր Նազարեթից:
Մատթեոս ԻԱ.10-11
Փարիսեցիները բարկացած էին: Նրանք չէին ուզում, որ մարդիկ հավատային, որ Հիսուսը Փրկիչն էր: Հիսուսը գիտեր, որ փարիսեցիները ուզում էին սպանել Իրեն:
Հովհաննես ԺԱ.53; 12:19, 23
Հիսուսը Իր աշակերտներին ասաց, որ շուտով մահանալու է: Նա պետք է տանջվեր բոլոր մարդկանց մեղքերի համար և հետո մահանար խաչի վրա: Նա աշխարհի Փրկիչն էր: Այդ պատճառով էր Նա եկել երկիր:
Հովհաննես ԺԲ.23–25, 27, 32–33, 47