Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 1


Վարդապետություն և Ուխտեր

Բաժին 1

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Եկեղեցու երեցների հատուկ համաժողովի ժամանակ, անցկացված Հայրամում, Օհայո, 1831թ. նոյեմբերի 1-ին [History of the Church («Եկեղեցու Պատմություն»), 1.221–224]: Նախքան այդ ժամանակը, Տիրոջ կողմից բազմաթիվ հայտնություններ էին ստացվել, և համաժողովում քննարկվող հիմնական հարցերից մեկն էր՝ դրանց ժողովածուն գրքի ձևով հրատարակելը: Այս բաժինը սահմանում է արդի տնտեսության ժամանակ Տիրոջ կողմից տրված վարդապետությունների, ուխտերի և պատվիրանների նախաբանը:

1–7՝ Նախազգուշացնող ձայնը գնում է բոլոր ժողովուրդներին. 8–16՝ Ուրացությունն ու ամբարշտությունը նախորդում են Երկրորդ Գալստին. 17–23՝ Ջոզեֆ Սմիթը կանչված է՝ երկրի վրա վերականգնելու Տիրոջ ճշմարտություններն ու զորությունները. 24–33՝ «Մորմոնի Գիրքն» ի հայտ է բերվել, և ճշմարիտ Եկեղեցին հաստատվել է. 34–36՝ Խաղաղությունը վերցվելու է երկրի վրայից. 37–39՝ Քննեք այս պատվիրանները:

1 Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ աեկեղեցո՛ւ ժողովուրդ, ասում է ձայնը նրա, ով բնակվում է բարձրում, և ում բաչքերը բոլոր մարդկանց վրա են. այո՛, ճշմարիտ ասում եմ ես. գԱկանջ դրեք, դո՛ւք, ժողովուրդնե՛ր հեռվի, և դո՛ւք, որ կղզիներում եք ծովի, լսեցեք միասին:

2 Քանզի, ճշմարտապես, Տիրոջ աձայնը գնում է բոլոր մարդկանց, և բչկա մեկը, որ խույս տա. և չկա աչք, որ չտեսնի, ոչ էլ ականջ, որ չլսի, ոչ էլ գսիրտ, որ չներթափանցվի:

3 Եվ աապստամբները խորը վշտով պիտի խոցվեն. քանզի նրանց անօրինությունները պիտի բխոսվեն կտուրների վրա, և նրանց գաղտնի գործերը պիտի բացահայտվեն:

4 Եվ նախազգուշացնող աձայնը պիտի գնա բոլոր ժողովուրդներին, իմ աշակերտների բերանով, որոնց ես ընտրել եմ այս բվերջին օրերին:

5 Եվ նրանք առաջ կգնան, և ոչ ոք ետ չի պահի նրանց, քանզի ես՝ Տերս եմ պատվիրել նրանց:

6 Ահա, սա իմ աիշխանությունն է, և իշխանությունն իմ ծառաների, և իմ նախաբանն իմ պատվիրանների գրքի, որ ես տվել եմ նրանց՝ բհրատարակելու ձեզ համար, ո՜վ երկրի բնակիչներ:

7 Ուստի, ավախեցեք և դողացեք, ո՜վ դուք, ժողովուրդնե՛ր, քանզի, ինչ որ ես՝ Տերս, հրամանագրել եմ դրանցում, պետք է բիրականանա:

8 Եվ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք, ովքեր առաջ են գնում՝ տանելով այս ավետիքը երկրի բնակիչներին, նրանց զորություն է տրված՝ ակնքելու անհավատներին ու բապստամբներին՝ և՛ երկրի վրա, և՛ երկնքում.

9 Այո՛, իրոք, կնքել նրանց՝ այն օրվա համար, երբ Աստծո ացասումն առանց չափի դուրս կթափվի բամբարիշտների վրա,–

10 Այն աօրվա համար, երբ Տերը կգա՝ բհատուցելու ամեն մարդու իր գգործի համաձայն, և դչափելու ամեն մարդու, այն չափի համաձայն, որով նա չափել է իր մերձավորին:

11 Ուստի Տիրոջ ձայնը գնում է աշխարհի ծայրերը, որպեսզի բոլորը, ովքեր կամենում են լսել, կարողանան լսել.

12 Պատրաստվեք, պատրաստվեք այն բանի համար, որը պետք է գա, քանզի Տերը մոտ է.

13 Եվ Տիրոջ աբարկությունը բռնկված է, և նրա բսուրը երկնքում լվացած է, և այն պիտի ընկնի երկրի բնակիչների վրա:

14 Եվ Տիրոջ աբազուկը պիտի հայտնվի. և գալիս է օրը, երբ նրանք, ովքեր չեն կամենում բլսել Տիրոջ ձայնը, ոչ նրա ծառաների ձայնը, ոչ էլ գուշք են դարձնում մարգարեների ու առաքյալների խոսքերին, պիտի դկտրվեն մարդկանց միջից.

15 Քանզի նրանք աշեղվել են իմ բարարողություններից, և գդրժել են իմ դհավիտենական ուխտը.

16 Նրանք Տիրոջը չեն ափնտրում՝ նրա արդարությունը հաստատելու, այլ ամեն մարդ քայլում է իր բիսկ գճանապարհով, և իր իսկ աստծո դպատկերի հետևից, որի պատկերն աշխարհի նմանությամբ է, և որի էությունը նույնն է, ինչ մի կուռքինը, որը եհնանում է և պիտի կորչի Բաբելոնում, նույնիսկ մեծ զԲաբելոնում, որը պիտի ընկնի:

17 Ուստի, ես՝ Տերս, իմանալով այն աղետի մասին, որը պիտի գա երկրի աբնակիչների վրա, կանչեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և երկնքից խոսեցի նրա հետ, և նրան պատվիրաններ տվեցի.

18 Եվ նաև ուրիշներին պատվիրաններ տվեցի, որ նրանք պետք է հռչակեն այս բաներն աշխարհին. և այս ամենը, որպեսզի իրականանա այն, ինչ գրվել է մարգարեների կողմից,–

19 Աշխարհի աթույլ բաներն առաջ պիտի գան և ջարդեն զորավորներին և ուժեղներին, որպեսզի մարդ խորհուրդ չտա իր ընկերոջը, ոչ էլ բապավինի մարմնի բազկին,–

20 Այլ, որ ամեն մարդ կարողանա ախոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով.

21 Որ նաև հավատքն ավելանա երկրի վրա.

22 Որ իմ հավիտենական աուխտը հաստատվի.

23 Որ իմ աավետարանի լրիվությունը բթույլերի և պարզամիտների միջոցով գհռչակվի աշխարհի ծայրերում և թագավորների ու կառավարիչների առաջ:

24 Ահա, ես եմ Աստված և ասել եմ դրանք. այս ապատվիրաններն ինձանից են և տրվել են իմ ծառաներին իրենց թուլության մեջ, ըստ նրանց բլեզվի, որ նրանք կարողանան գհասկացողության գալ:

25 Եվ որքան որ նրանք սխալվում էին՝ այն հայտնի դարձվեր.

26 Եվ որքան որ նրանք աիմաստություն էին փնտրում՝ կարողանային հրահանգվել.

27 Եվ որքան որ նրանք մեղանչում էին՝ կարողանային ախրատվել, որ նրանք կարողանային բապաշխարել.

28 Եվ որքան որ նրանք ախոնարհ էին՝ նրանք կարողանային զորացվել և օրհնվել բարձրից, և ժամանակ առ ժամանակ բգիտելիք ստանալ:

29 Եվ Նեփիացիների հիշատակարանն ստանալուց հետո, այո, այսինքն՝ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերը կարողանար զորություն ունենալ՝ թարգմանելու աՄորմոնի Գիրքը՝ Աստծո ողորմությամբ, Աստծո զորությամբ:

30 Եվ նաև, որ նրանք, ում տրվել էին այս պատվիրանները, կարողանային ազորություն ունենալ՝ դնելու հիմքն այս բեկեղեցու, և մթությունից ու գխավարից դուրս բերելու այն՝ միակ ճշմարիտ և կենդանի դեկեղեցին ողջ երկրի երեսի վրա, որը, ես՝ Տերս, եհավանում եմ, խոսելով եկեղեցու մասին հավաքապես և ոչ անհատապես,–

31 Քանզի, ես՝ Տերս, չեմ կարող ամեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել.

32 Այնուամենայնիվ, նա, ով ապաշխարում և կատարում է Տիրոջ պատվիրանները, պիտի աներվի.

33 Եվ նա, ով չի աապաշխարում, նրանից պիտի բվերցվի նույնիսկ այն լույսը, որն ինքն ստացել է. Քանզի իմ գՀոգին միշտ չի դտքնի մարդու հետ, ասում է Զորաց Տերը:

34 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ո՜վ երկրի բնակիչներ. Ես՝ Տերս, կամենում եմ հայտնի դարձնել այս բաներն աամեն մարմնի.

35 Քանզի ես աանաչառ եմ անձանց հանդեպ, և կամենում եմ, որ բոլոր մարդիկ իմանան, որ սրընթաց գալիս է բօրը. դեռևս ժամը չէ, բայց մոտ է՝ առ ձեռն, երբ գխաղաղությունը պիտի վերցվի երկրի վրայից, և դդևը զորություն պիտի ունենա իր իսկ տիրապետության վրա:

36 Եվ նաև Տերը զորություն պիտի ունենա իր ասրբերի վրա, և պիտի բթագավորի նրանց գմեջ, և դդատաստանով վար պիտի գա եԵդովմեայի, կամ աշխարհի վրա:

37 Քննեք այս ապատվիրանները, քանզի դրանք ճշմարիտ են ու հավատարիմ, և մարգարեություններն ու բխոստումները, որոնք դրանց մեջ են, բոլորը պիտի կատարվեն:

38 Ինչ որ ես՝ Տերս, ասել եմ, ես եմ ասել, և չեմ արդարանում. ու թեև երկինքն ու երկիրը պիտի անցնեն, իմ ախոսքը չպիտի անցնի, այլ բոլորը պիտի բկատարվի, լինի դա իմ իսկ գձայնով, թե իմ դծառաների ձայնով՝ եմիևնույն է:

39 Քանզի ահա, տե՛ս, Տերն Աստված է, և աՀոգին վկայություն է բերում, և վկայությունը ճշմարիտ է, և բճշմարտությունը մնում է հավիտյանս հավիտենից: Ամեն: