Ինստիտուտ
Դաս 24. Դասի նախապատրաստական նյութ․ Տիրոջ ազատման զորությունը


Դաս 24․ Դասի նախապատրաստական նյութ. Տիրոջ ազատման զորությունը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 24․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 24․ Դասի նախապատրաստական նյութ

Նկար
երիտասարդ աղջիկն աղոթում է

Տիրոջ ազատման զորությունը

Երբ հանդիպում եք փորձության, արդյոք երբևէ հարցրել եք ինքներդ ձեզ. «Ինչո՞ւ է սա տեղի ունենում ինձ հետ» կամ «Ինչո՞ւ Տերը չի հեռացնում ինձանից այս փորձությունը»: Մորմոնի Գրքից մենք կարող ենք կարևոր դասեր սովորել, մեր փորձությունների աղբյուրների վերաբերյալ, և թե ինչպես կարող ենք օրհնվել, երբ դիմենք Փրկիչին օգնության համար: Երբ ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս, մտածեք, թե ինչպես կարող եք խորացնել ձեր վստահությունը Հիսուս Քրիստոսի անսահման սիրո, զորության և իմաստության հանդեպ, երբ Նա աջակցում է ձեզ կամ ազատում փորձություններից, որոնց դիմակայում եք:

Բաժին 1

Ինչո՞ւ եմ ես փորձություններ ունենում, նույնիսկ, երբ անում եմ այն, ինչը ճիշտ է

Մորմոնի Գիրքը ցույց է տալիս, որ փորձությունները տարբեր աղբյուրներ ունեն: Որոշ փորձություններ մեղքի հետևանք են: Օրինակ Զիզրոմը տառապում էր այրող տենդից և հիվանդությունից, որն առաջացավ իր անօրինության հետևանքով պատճառված մեղքի զգացումից (տես Ալմա 15.3): Նեփիացիներն ու Լամանացիները տարիներ շարունակ պատերազմի մեջ էին Ամաղիկիայի ամբարիշտ ընտրությունների պատճառով (տես Ալմա 46.9–10): Սակայն, ոչ բոլոր փորձություներն են ամբարշտության արդյունք: Լեքիի և Իսմայիլի ընտանիքները տարան շատ դժվարություններ, որոնք անապատի միջով ճամփորդությունների բնական մասն էին կազմում (տես 1 Նեփի 16.9–17.4):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ․ Հեյլսը հետևյալն է ուսուցանել նեղությունների մասին․

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Մահկանացու կյանքի դպրոցում ուսուցչի դերում հաճախ հանդես են գալիս ցավն ու նեղությունը, սակայն այդ դասերի նպատակն է կատարելագործել, օրհնել և ամրացնել մեզ, այլ ոչ թե կործանել։ («Հավատքը տառապանքների միջով բերում է խաղաղություն և ուրախություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 17):

Նկար
Ալման մկրտում է Մորմոնի ջրերում, նկարը՝ ըստ Առնոլդ Ֆրայբերգի

Երեց Հեյլսի խոսքերը լուսաբանվում են Ալմայի և նրա ժողովրդի փորձառության միջոցով: Նրանք հավատում էին մարգարե Աբինադիի նախազգուշացումներին: Դեպի Տերը դարձի գալուց և Ալմայի կողմից մկրտվելուց հետո ժողովուրդը անապատ քշվեց ամբարիշտ թագավոր Նոյի բանակի կողմից: Ութօրյա ճամփորդությունից հետո նրանք եկան մի նոր վայր, որը կոչեցին Էլամ: Այստեղ նրանք ապրեցին ավետարանով և «բազմացան ու չափազանց բարգավաճեցին» (Մոսիա 23.20): Սակայն, նրանց խաղաղությունն ի վերջո խախտվեց Լամանացիների բանակի կողմից, ովքեր գտան նրանց և գերեվարեցին: (Տես Մոսիա 17-18, 23)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 23.21–24-ը, փնտրելով պատճառները, թե Տերը ինչու է թույլ տալիս, որ նույնիսկ արդարները փորձություններ կրեն։

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կարող է փորձությունների վերաբերյալ Տիրոջ հավերժական հեռանկարը հասկանալու ձգտումը օգնել մեզ նորովի մոտենալ մեր անձնական փորձություններին:

Բաժին 2

Ինձ համար ինչո՞ւ է կարևոր վստահել Տիրոջ ժամանակացույցին իմ փորձությունների ընթացքում

Երբ Ալման և իր ժողովուրդը լսեցին Աբինադիի ապաշխարության կոչը և փախան անապատ, Նոյ թագավորը և իր ժողովրդի մնացած մասը մերժեցին մարգարեին և չապաշխարեցին: Իրենց մեղքերի պատճառով նրանք պարտության մատնվեցին Լամանացիների կողմից և գերի վերցվեցին: Թագավոր Լիմքիի` Նոյի որդու կառավարման ընթացքում Լամանացիները ծանր հարկերի տակ էին դնում ժողովրդին և նրանց խիստ հալածում էին: Լիմքիի ժողովուրդը երեք անգամ անհաջողություն կրեց` փորձելով ազատվել գերությունից և այդ ջանքերի ընթացքում շատ մարդիկ մահացան: (Տես Մոսիա 12.2, 19.1–21.12) Ի վերջո, նրանք դիմեցին Տիրոջ օգնությանը։

Նկար
Վերադարձը, նկարը՝ ըստ Դեյվիդ Հոֆթի
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 21.13–16 հատվածները և գտեք, թե Տերն ինչպես օրհնեց ժողովրդին, երբ նրանք փնտրեցին Իր օգնությունը:

Երբ Լիմքիի ժողովուրդը իսկապես խոնարհվեց և ապավինեց Տիրոջը, Մոսիա թագավորի կողմից ուղարկված հետախուզական խումբը գտավ Լիմքիի ժողովրդին: Հետախուզական խումբը և թագավոր Լիմքին խորհրդակցեցին ժողովրդի հետ այն մասին, թե ինչպես փախչել գերությունից: Նշանակված գիշերը նրանք հավելյալ գինի տվեցին Լամանացիներին, որոնք հարբեցին և քնեցին: Լիմքիի ժողովուրդը այդ ժամանակ փախուստի դիմեց դեպի անապատ և ապահով հասավ Զարահեմլա: (Տես Մոսիա 21.23–22.14:)

Նկար
Լիմքին և նրա ժողովուրդը փախչում են Զարահեմլա, նկարը՝ ըստ Սթիվեն Լլոյդ Նիլի

Ինչպես նկարագրված է այս պատմության մեջ, Աստված ուներ Իր սեփական նպատակները և ժամանակացույցը` Լիմքիի ժողովրդին ազատելու համար:

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքս

Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս: Հավատք նշանակում է ապավինում՝ ապավինում Աստծո կամքին, ապավինում Նրա ուղիով գործելուն և ապավինում Նրա ժամանակացույցին։ Մենք չպետք է փորձենք մեր ժամանակացույցը պարտադրել Նրան: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելը բացատրել է.

«Հարցը մեզ համար նրանում է, որ բավականաչափ վստահելով Աստծուն, վստահենք նաև Նրա ժամանակացույցին: Եթե մենք իսկապես հավատում ենք, որ Նա ի սրտե ցանկանում է մեր բարօրությունը, միթե մենք չպետք է թույլ տանք, որ Նրա ծրագրերը բացահայտվեն, քանի որ Նա ունի լավագույն մտադրությունները:» [Even As I Am (1982), 93.] (“Timing,” Ensign, Oct. 2003, 12)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Օգտագործելով այն, ինչ սովորեցիք Լիմքիի ժողովրդի փորձառությունից, գրի առեք սկզբունքներ այն մասին, թե ինչպես է Տերն աջակցում կամ ազատում նրանց, ովքեր դիմում են Իրեն` իրենց փորձությունների մեջ: Պատրաստ եղեք կիսվել այս սկզբունքներով դասարանում:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ ուժ ստանալ Տիրոջից, երբ համբերությամբ տանում եմ իմ փորձությունները

Լամանացիների մի բանակ հետապնդեց Լիմքիի ժողովրդին, բայց կորցրին ճանապարհը: Նրանք, ի վերջո, գտան Նոյի ամբարիշտ քահանաներին, ովքեր միացան Լամանացիների բանակին: Անապատում ճամփորդելու ընթացքում նրանք հայտնաբերեցին Ալմայի արդարակյաց ժողովրդին և նրանց գերության տարան: Ամուղոնը, ով Նոյի ամբարիշտ քահանաներից մեկն էր, Լամանացիների թագավորի կողմից կառավարիչ նշանակվեց Ալմայի ժողովրդի վրա: Ամուղոնը պահակներ դրեց ժողովրդի վրա և սպառնաց սպանել յուրաքանչյուրին, ում կգտնեին աղոթելիս։ (Տես Մոսիա 22.15–16, 23.25–24.1, 24.8–11)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 24.10-16 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչպես օգնեց Ալմայի ժողովրդին նրանց ձախորդության ընթացքում։ Գուցե մի րոպե տրամադրեք և խորհեք, թե Նա ինչպես է հանգստացրել և խրախուսել ձեզ ձեր փորձությունների և չարչարանքների մեջ:

Ալմայի ժողովուրդը հավատք և համբերություն գործադրեց, և ի վերջո, Տերն ազատեց նրանց: Նա «խորը քուն բերեց Լամանացիների վրա» (Մոսիա 24.19), թույլ տալով Ալմային և նրա ժողովրդին փախչել Զարահեմլայի երկիրը: (Տես Մոսիա 24.17–25:)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Փորձություններն ու դժվարություններն անմիջապես չհեռացվեցին ժողովրդից: Բայց Ալման ու նրա հետևորդները ամրապնդվեցին, և նրանց մեծացած կարողությունը բեռներն ավելի թեթև դարձրին: …

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում առանձնահատուկ բեռներն օգնում են մեզ ապավինել Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին (տես 2 Նեփի 2.8): Ես վկայում եմ և խոստանում, որ Փրկիչը կօգնի մեզ հեշտությամբ կրել մեր բեռները (տես Մոսիա 24.15): Երբ նրան լծակից դառնանք ուխտերի միջոցով և [Նրա] արտոնող զորությունը … ստանանք մեր կյանքում, մենք ավելի ու ավելի շատ կձգտենք հասկանալ և ապրել ըստ Նրա կամքի: Մենք նաև կաղոթենք ուժի համար, որպեսզի սովորենք, փոխվենք կամ ընդունենք մեր հանգամանքները, ոչ թե անդադար աղոթենք, որ Աստված փոխի մեր հանգամանքները՝ ըստ մեր կամքի: («Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 89, 90)

Նկար
Հանդիպելով Փրկիչին, նկարը՝ ըստ Ջեն Թոլմանի
Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Խորհրդածեք այն տարբեր ուղիների մասին, որոնցով Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը մեծացրել են բեռները կրելու ձեր կարողությունը: Աղոթքով արտահայտեք ձեր երախտագիտությունը Նրանց օգնության համար: