Ինստիտուտ
Դաս 20․ Դասի նախապատրաստական նյութ․ Կրոնական ազատության օրհնությունները


Դաս 20․ Դասի նախապատրաստական նյութ. Կրոնական ազատության օրհնությունները, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 20․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 20․ Դասի նախապատրաստական նյութ

Կրոնական ազատության օրհնությունները

Նկար
Հրամանատար Մորոնին բարձրացնում է Ազատության դրոշը (Հրամանատար Մորոնին և ազատության դրոշը), նկարը՝ ըստ Առնոլդ Ֆրայբերգի

Որքանո՞վ է կրոնական ազատությունը կարևոր ձեզ համար: Ինչպես նշված է Եկեղեցու լրատվական կայքում, «Կրոնական ազատությունը մարդկային հիմնարար իրավունք է, որը պաշտպանում է բոլոր մարդկանց խղճմտանքը: Այն թույլ է տալիս մտածել, արտահայտվել և գործել՝ ելնելով նրանից, ինչին մենք խորապես հավատում ենք: … Կրոնական ազատությունը պաշտպանում է բոլոր անհատներին ու խմբերին` ներառյալ ամենախոցելի խմբերին, անկախ նրանից հավատացյալ են, թե՝ ոչ» (“Religious Freedom, mormonnewsroom.org/official-statement/religious-freedom

Խոսելով մեր օրերի մասին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը նախազգուշացրել է. «[Սատանան]» կատաղորեն խարխլում է, հակադրվում և խառնաշփոթություն տարածում կրոնական ազատության վերաբերյալ, թե ինչ է դա, և թե ինչու է այն կարևոր մեր հոգևոր կյանքի և մեր փրկության համար» («Պահպանել կամքի ազատությունը, պաշտպանել կրոնական ազատությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 112): Դասին նախապատրաստվելիս խորհեք, թե Մորմոնի Գիրքը ինչ կարող է ուսուցանել մեզ կրոնական ազատության մասին և մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի խթանեք, պահպանեք և պաշտպանեք այն:

Բաժին 1

Ինչպե՞ս է կրոնական ազատությունը պաշտպանում իմ համոզմունքները և ինչպես եմ ընտրում ապրել դրանցով:

Դիտեք «Preserving Religious Freedom» տեսաֆիլմը (3:59):

Պատմության ընթացքում մեր համոզմունքների համաձայն գործելու մարդու հիմնական իրավունքը հաճախ է վիճարկվել և նույնիսկ ճնշվել: Օրինակ՝ Մոսիա թագավորի օրոք Եկեղեցու անդամների հալածանքը անհավատների կողմից խստացավ (տես Մոսիա 27.1):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 27.1–4-ը, փնտրելով, թե եկեղեցին և կառավարության առաջնորդներն ինչպես աշխատեցին միասին՝ խաղաղություն հաստատելով ժողովրդի մեջ:

Կրոնական ազատությունը ոչ միայն պաշտպանում է նրանց կարծիքի արտահայտումը, ովքեր կրոնապաշտ են, այլև այն պահպանում է նրանց իրավունքները, ովքեր կրոնապաշտ չեն կամ տարբեր համոզմունքներ ունեն: Սրա օրինակներից մեկն է Կորիհորի պատմությունը: Կորիհորը ապրեց դատավորների կառավարման ընթացքում, կառավարման մի համակարգ, որը նախատեսված էր պահպանել մարդկանց ազատությունը անարդար թագավորներից (տես Մոսիա 29): Կորիհորը քարոզեց «որ չպիտի լինի ոչ մի Քրիստոս» (Ալմա 30.12): Նա հայտարարեց, որ չկար որևէ մեղք, և որ յուրաքանչյուր մարդ բարգավաճում է ըստ իր սեփական բանականության: Կորիհորի ուսմունքները Տիրոջից հեռու տարան շատ մարդկանց: (Տես Ալմա 30․6, 12-18)

Նկար
Կորիհորը հակառակվում է Ալմային, նկարը՝ ըստ Ռոբերտ Տ. Բարրեթի
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 30.7–9, 11-ը և նշեք, թե ինչո՞ւ Կորհորն իրավունք ուներ արտահայտելու իր համոզմուքները:

Ալմա 30.29–58-ում մենք կարդում ենք, որ Կորիհորին բերեցին Ալմա մարգարեի և Զարահեմլայի գլխավոր դատավորի մոտ, և Ալման հակադարձեց Կորիհորի ուսմունքներին՝ վկայություն բերելով Քրիստոսի մասին: Ճիշտ, ինչպես Կորիհորը իրավունք ուներ արտահայտելու իր անհավատությունը Աստծուն, Ալման ևս ազատ էր վկայելու, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գոյություն ունեն: Ընտրելով չհավատալ Ալմային, Կորիհորը պահանջեց մի նշան Աստծուց և պատժվեց համրանալով: Այդ իրադարձության հանրայնացումից հետո նրանք, ովքեր հավատացել էին Կորիհորին, համոզվեցին, որ նա սխալ էր, և «բոլորը դարձի եկան կրկին դեպի Տերը» (հատված 58):

Անդրադառնալով բոլոր մարդկանց համար կրոնական ազատությունը պաշտպանելու կարևորությանը՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ, պաշտպանելով ցանկացած երիցականի կամ մկրտականի կամ որևէ այլ դավանանքի լավ մարդու համար, [ճիշտ, ինչպես Եկեղեցու անդամի համար], քանի որ նույն սկզբունքը, որը կարող է ոտնակոխ անել Վերջին Օրերի Սրբերի իրավունքները, ոտնակոխ կանի նաև հռոմեական կաթոլիկների կամ որևէ այլ դավանանքի իրավունքները, որը կարող է ժողովրդականություն չվայելել և խիստ թույլ լինել՝ իրեն պաշտպանելու համար։ (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007],345)

Ջոզեֆ Սմիթը նաև շեշտեց կրոնական ազատությունը՝ որպես Եկեղեցու հիմնարար ուսմունք. «Մենք պահանջում ենք մեր խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպե՛ս, որտե՛ղ կամ ինչին կամենում են» (Հավատո Հանգանակ 1.11):

Նկար
տղան կարդում է Բուդդայական կրոնական սրբազան տեքստեր

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հրատարակել է հետևյալ հայտարարությունը` կրոնական ազատության համար խաղաղությամբ աշխատելու մասին.

Որտեղ օրենքը սահմանափակում է կրոնական ազատությունը, Վերջին Օրերի Սրբերը հավատում են օրենքին հնազանդվելուն, երբ պաշտպանություն են որոնում իրենց հիմնարար իրավունքների համար այնպիսի օրինական միջոցներով, որոնք կարող են մատչելի լինել յուրաքանչյուր արդարադատությունում կամ երկրում: (“Religious Freedom: The Basics,” ChurchofJesusChrist.org)

Նկար
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Զրուցեք այլ հավատքի պատկանող մեկ կամ մի քանի մարդկանց հետ և հարցրեք նրանց, թե ինչու է իրենց կրոնը կարևոր իրենց համար, և արդյոք նրանք երբևէ կրոնական հալածանքների են ենթարկվել: Դասարան եկեք պատրաստ՝ ձեր սովորածով կիսվելու համար։

Նկար
մարդիկ աղոթում են Երուսաղեմի արևմտյան պատի մոտ

Բաժին 2

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի օգնեմ խթանել կամ պահպանել կրոնական ազատությունը

Օգտակար կլիներ մտածել մի քանի օրինակներ, թե ինչպիսին կլիներ կյանքը առանց կրոնական ազատության: Պատկերացրեք, որ առնչվում եք հետևյալ սցենարներից մեկի կամ մի քանիսի հետ, որոնցում կրոնական ազատությունը սահմանափակված է:

  • Դուք կարող եք կորցնել ձեր աշխատանքը կամ ղեկավար պաշտոնները կրոնական համոզմունքներ արտահայտելու համար, նույնիսկ աշխատանքից դուրս: …

  • Ձեզանից գուցե պահանջվի թաքցնել ձեր կրոնը կամ կատարել հանձնարարություններ աշխատանքի վայրում, որոնք դեմ են ձեր համոզմունքներին: …

  • Ձեզանից գուցե պահանջվի աշխատել Հանգստության օրը կամ կրոնական տոներին, նույնիսկ, եթե մյուսները պատրաստ են աշխատել ձեր հերթափոխին: …

  • Հանրակրթական դպրոցներում ձեր երեխաներից գուցե պահանջվի սովորել սեռական և գենդերային տեսությունների մասին, որոնք հակասում են Եկեղեցու հիմնական ուսմունքներին:

  • Գուցե դուք չկարողանաք որդեգրել երեխաներ կամ դառնալ խնամատար ծնող՝ ձեր կրոնական համոզմունքների կամ ընտանիքի վերաբերյալ ձեր տեսակետների պատճառով:

  • Որպես բիզնեսի սեփականատեր կամ մասնագետ, դուք գուցե կորցնեք ձեր արտոնագիրը կամ տուգանվեք, եթե հրաժարվում եք կատարել ծառայություններ, որոնք հակասում են են ձեր կրոնական համոզմունքներին: (“Religious Freedom Matters: What’s at Risk,” Ensign, July 2017, 37)

Մորմոնի Գիրքում պատմվում է, որ դատավորների կառավարման 19-րդ տարում Ամաղիկիա անունով մի ամբարիշտ մարդ դավադրություն կազմակերպեց, որ թագավոր դառնա Նեփիացիների վրա: Նա խորամանկորեն ձգտում էր կործանել Տիրոջ Եկեղեցին և «ազատության հիմքը, որն Աստված էր տվել նրանց» (Ալմա 46.10): Ամաղիկիան շողոքորթեց շատ Նեփիացիների, և այդ Նեփիացիները հեռացան Եկեղեցուց՝ նրան հետևելու համար: (Տես Ալմա 46․1-10:)

Երբ Մորոնին` Նեփիացիների զորքերի գլխավոր հրամանատարը, իմացավ Ամաղիկիացիների ծրագրի մասին, զայրացավ և համախմբեց ժողովրդին` պաշտպանելու իրենց իրավունքները, ներառյալ իրենց կրոնական ազատությունը (տես Ալմա 46.11–13, 19–20):

Նկար
Առաջ եկեք (Ազատության դրոշը), նկարը՝ ըստ Վոլթեր Ռեյնի
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 46.11–13, 19–20-ը և փնտրեք, թե ինչ արեց հրամանատար Մորոնին, որպեսզի պաշտպանի ժողովրդին նրանց ազատություններին սպառնացող վտանգներից:

Ժողովուրդը համախմբվեց Մորոնիի հետ և ուխտ կապեց՝ դեմ կանգնել իրենց ազատությունների սպառնալիքներին (տես Ալմա 46.21–22): Խոսելով մեր կրոնական ազատությանն աջակցելու մեր պարտականության մասին՝ Երեց Հեյլսն ուսուցանել է.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պատասխանատվություն ենք կրում միասին գործել համախոհ հավատացյալների հետ, որպեսզի բարձրացնենք մեր ձայնը հանուն այն բաների, որոնք ճիշտ են։ …

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք պարտավոր ենք պահպանել այդ սրբազան ազատությունն ու իրավունքները մեր և մեր սերունդների համար։ Ի՞նչ կարող ենք անել ես և դուք։

Առաջինը՝ մենք կարող ենք տեղեկացված լինել։ Տեղյակ եղեք ձեր համայնքի խնդիրներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ կրոնական ազատության վրա։

Երկրորդ՝ ձեր կարողության սահմաններում միացեք նրանց, ովքեր կիսում են կրոնական ազատության նկատմամբ մեր նվիրվածությունը։ Աշխատեք կողք կողքի՝ կրոնական ազատությունը պաշտպանելու համար:

Երրորդ՝ ձեր ապրած կյանքով եղեք ձեր հավատքի վառ օրինակ՝ խոսքի և գործի մեջ։ Թե ինչպես ենք մենք ապրում մեր կրոնով, շատ ավելի կարևոր է, քան այն, ինչ կարող ենք մենք ասել մեր կրոնի մասին։

Մեր Փրկիչի Երկրորդ Գալուստը մոտենում է։ Եկեք չուշանանք այդ մեծ իրադարձությունից։ Հրամանատար Մորոնին բարձրացնում է ազատության դրոշը [տես Ալմա 46.12]: .… Եկեք հիշենք մարդկանց արձագանքը․ օգտվելով իրենց կամքի ազատությունից՝ նրանք «եկան, վազելով միասին»՝ գործելու ուխտով [Ալմա 46.21]: («Պահպանել ազատ կամքը, պաշտպանել կրոնական ազատությունը», 112, 113)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի խթանեք և պահպանեք կրոնական ազատությունն այնտեղ, որտեղ դուք եք ապրում:

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը սեղմում է Ֆրանցիսկոս Պապի ձեռքը