Ինստիտուտ
Դաս 27. Ուսուցչի նյութ. Հավատք, հույս և գթություն


Դաս 27. Ուսուցչի նյութ. Հավատք, հույս և գթություն, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 27. Ուսուցչի ձեռնարկ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 27. Ուսուցչի նյութ

Հավատք, հույս և գթություն

Երբ նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն Առաջին Նախագահությունում էր, ուսուցանել է․ «Հավատը, հույսն ու գթությունը լրացնում են միմյանց, և երբ մեկն ավելանում է, մյուսները ևս աճում են («Հույսի անսահման զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 23)։ Այս դասին ուսանողները կկարողանան մեկնաբանել, թե ինչպես զարգացնել և մեծացնել իրենց հավատն ու հույսը Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ։ Նրանք նաև կկարողանան պարզել, թե ինչ կարող են անել՝ Քրիստոսանման հատկանիշներից գթությունը լիարժեք զարգացնելու համար։

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Օգտագործեք համապատասխան նյութերի բազմազանություն։ Ուսանողների ուսումնական փորձառությունը բարելավելու համար օգտագործեք ուսուցման մի շարք մեթոդներ, ինչպես օրինակ՝ հարցեր, դասարանական քննարկումներ, պատմություններ, գրավոր վարժություններ, իրական օրինակներ, պատշաճ հումոր, առարկաներ, նկարներ, մեջբերումներ, խմբային աշխատանք, ուսուցիչների և օժանդակ կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներ կամ տեսալսողական նյութեր։ Միշտ հիշեք, որ ուսուցման մեթոդները ուսումը բարելավելու միջոց են և չպետք է ինքնանպատակ դառնան։ (Տես Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար [2012], 66։)

Մորմոնն ուսուցանում է հավատքի և հույսի միջև եղած կապի մասին

Ցուցադրեք գույնզգույն թելերով հյուսված պարանի և իրար վրա շարված գունավոր խորանարդիկների պատկեր։ Բացատրեք, որ այս առարկաների տարբեր գույները ներկայացնում են հավատ, հույս և գթություն։

Նկար
պարան և խորանարդիկներ
  • Ինչպե՞ս կարող են հավատը, հույսը և գթությունը ավելի նման լինել պարանի միահյուսված թելերին, քան իրար վրա դրված խորանարդիկները։

Ցուցադրեք Յոթանասունից երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգ

Հավատը, հույսը և գթությունը … միահյուսված են իրար։ Մենք չենք դադարում նորոգել մեր հավատքը, իսկ հետո ձեռք ենք բերում հույս, կամ հույս ունենալուց հետո, ի վերջո, զարգացնում ենք գթություն։ Դրանք բոլորը միասին են գործում։ Եվ քանի որ միահյուսվում են, դրանք միասին օգնում են ձևավորել մեր բնավորությունն ու վկայությունը։ (“Faith, Hope, and Charity: Interlacing Virtues,” Ensign, Dec. 2016, 19)

Հրավիրեք ուսանողներին վերանայել Մորոնի 7․33, 38, 40–43-ը և փնտրել, թե ինչ են ուսուցանում այս հատվածները հավատքի և հույսի կապի մասին։

  • Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից հավատի և հույսի միջև եղած կապի մասին։ (Ուսանողները կարող են արտահայտել մի քանի ճշմարտություններ, ներառյալ հետևյալը․ Զարգացնելով հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ մենք հույս ենք ձեռք բերում, որ Նրա Քավության և Հարության միջոցով կարող ենք բարձրանալ դեպի հավերժական կյանք։)

  • Ինչո՞ւ է հույսը սերտորեն կապված հավատքի և վստահության հետ առ Հիսուս Քրիստոսի Քավությունը և Նրա Հարությունը։

Հրավիրեք ուսանողներին վերանայել Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում։

  • Կարո՞ղ եք մտածել օրինակների մասին, որոնք գուցե տեսել եք մարդկանց կյանքում, որոնք արտացոլում են Նախագահ Բալլարդի ուսուցանած ճշմարտությունները։

Կարող եք կիսվել նախագահ Ռասսել Մ. Նելսոնին՝ անձնական խնդրի դեմ պայքարող ընկերոջից ուղղված նամակի հետևյալ հատվածով․

«Մեղքն ու ձախողումը, որոնք ես զգում եմ, գրեթե անհնար են դարձնում ապաշխարելը։ Ես կորցնում եմ իմ հավատը։ Նախ մեղքերը, հետո հաջորդեցին կասկածները։ …

Իմ ցավագին անորոշությունը, անվճռականությունը, անելանելի վիճակը, որոշում կայացնելու անկարողությունը և վստահության պակասը առաջ են բերում տառապանք և ընկճվածություն։ Իմ ընտանիքը, իմ ապագան և իմ հավատը վտանգված են։ Ես կորցնում եմ հույսս»։(“A More Excellent Hope,” Ensign, Feb. 1997, 60)

Հրավիրեք ուսանողներին վերանայել Եթեր 12․4, 32 հատվածները և Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում, ապա խորհել, թե ինչ կարող է անել այս նամակի հեղինակը, որպեսզի վերականգնի հույսը։

  • Ի՞նչն է ձեզ առավելագույնս օգնել՝ հույսը դարձնել ձեր առօրյա կյանքի գործուն մասը։

  • Ելնելով նրանից, թե դուք ինչ եք մտածել և զգացել այս դասի ընթացքում, փոփոխություններ կատարելու ի՞նչ ոգեշնչում եք զգում՝ հույսով լցվելու ձեր կարողությունը մեծացնելու համար։ (Կարող եք ուսանողներին ժամանակ տրամադրել՝ իրենց մտքերն ու զգացումները գրանցելու համար։)

Մորմոնն ուսուցանում է գթության պարգևը փնտրելու կարևորությունը

Ուսանողներին տվեք հետևյալ հարցը.

  • Ձեր ուսումնասիրությունից և ձեր փորձից ելնելով՝ ինչպե՞ս կբացատրեք, թե ինչ է գթությունը։

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Մորոնի 7․43-44, 48-ը և հարցրեք․

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ու հույսը ինչպե՞ս են կապված գթության պարգևի հետ։

  • Մորմոնը մեզ ի՞նչ է խորհուրդ տվել անել, եթե իսկապես ցանկանում ենք ստանալ գթության պարգևը։ (Օգնեք ուսանողներին բացահայտել նման մի սկզբունք․ Եթե աղոթենք սրտի ողջ կորովով և հետևենք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք լցվել գթությամբ։)

Կարող եք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել, որպեսզի խորհեն այն ժամանակների մասին, երբ նրանք աղոթքով օգնություն են խնդրել գթություն ունենալու համար, և արդյունքում ինչ է տեղի ունեցել։

Հրավիրեք դասարանին կազմել փոքր խմբեր և յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ օժանդակ նյութը։

Գթության օրինակներ ամենօրյա կյանքից

Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ․ Դաս 27

Խմբով փորձեք խորացնել ձեր հասկացողությունը գթության վերաբերյալ՝ լրացնելով հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը․

  1. Վերանայեք Մորոնի 7.45-47-ը և նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են գթությունը։ Դրանից հետո հերթով լրացրեք հետևյալ հարցը. «Ինչպիսի՞ն է գթությունը, երբ…» (օրինակ՝ «Ինչպիսի՞ն է գթությունը, երբ համաձայն չեք մեկի հետ, կամ՝ երբ մեկը ձեզ վիրավորել է»։) Օգտվելով Մորոնի 7․45–47-ից՝ պատասխանեք ձեր կազմած հարցերին։

  2. Վերանայեք Նախագահ Ջին Բ. Բինգհեմի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում և կիսվեք օրինակներով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը «գթության կատարյալ մարմնավորում հանդիսանում» («Ավետարանի լույսը իմ տուն կբերեմ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 6)։ Երբ քննարկեք տարբեր օրինակներ, միմյանց հարցեր տվեք, որոնք կարող են օգնել ձեզ կիրառել այն, ինչ սովորում եք Փրկիչի օրինակից։

  3. Վերանայեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում և կիսվեք գթության օրինակներով, որոնց ականատեսն եք եղել ձեր ծանոթների կյանքում։ Քննարկեք, թե ինչ են սովորեցնում այս օրինակները գթության մասին, և ինչպես կարող են այս օրինակներն օգնել մեզ ավելի Քրիստոսանման լինել մեր առօրյա կյանքում։

Գթության օրինակներ ամենօրյա կյանքից

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են սովորել իրենց խմբերում։

Ցուցադրեք հետևյալ հարցերը և ուսանողներին հրավիրեք ընտրել այն մեկը, որը, իրենց կարծիքով, առավել համապատասխան է իրենց ներկա հանգամանքներին։ Խրախուսեք ուսանողներին գրի առնել իրենց ունեցած ցանկացած զգացողությունը կամ ստացած տպավորությունները։

  • Ո՞վ կարիք ունի զգալ Փրկիչի սերը իմ միջոցով։ Ի՞նչ կարող եմ անել, որ օգնեմ այդ մարդուն զգալ Նրա սերը։

  • Ինչպե՞ս եմ ես օրհնվել մեկ ուրիշի Քրիստոսանման խոսքերի կամ գործերի միջոցով։

  • Ե՞րբ է Քրիստոսանման սիրո ցուցադրումը մոտեցրել ինձ Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը։

  • Ես ի՞նչ եմ անում (կամ չեմ անում) այժմ, որն ինձ հեռու է պահում գթության պարգևը փնտրելուց (կամ ձեռք բերելուց)։

Խրախուսեք ուսանողներին նպատակ դնել, թե ինչպես կարող են աշխատել հավատքի, հույսի և գթության Քրիստոսանման հատկանիշները ձեռք բերելու համար, որպեսզի նրանք ավելի շատ նմանվեն Հիսուս Քրիստոսին։

Հաջորդ անգամ

Խնդրեք ուսանողներին պատրաստված գալ հաջորդ դասին, որպեսզի խոսեն այն մասին, թե ինչպես է Մորմոնի Գիրքն առաջնորդում մարդկանց Հիսուս Քրիստոսի մոտ։ Խրախուսեք ուսանողներին այս դասընթացի ժամանակ մտածել Մորմոնի Գրքի հետ կապված իրենց փորձառությունների մասին, որոնք ամրացրել են իրենց վկայությունը և հարաբերությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։