Ինստիտուտ
Դաս 28. Դասարանի նախապատրաստական նյութ. Եկեք Քրիստոսի մոտ


Դաս 28. Դասարանի նախապատրաստական նյութ. Եկեք Քրիստոսի մոտ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 28. Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 28. Դասարանի նախապատրաստական նյութ

Եկեք Քրիստոսի մոտ

Նկար
Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը, Հեյնրիխ Հոֆման

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկատել է․ «Մորմոնի Գրքի ուսումնասիրությունից շատ բան կարելի է քաղել, եթե կենտրոնանանք դրա հիմնական նպատակի վրա․ այն վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։ Եթե համեմատելու լինենք, մնացած բոլոր թեմաներն այդքան էլ էական չեն» (“A Testimony of the Book of Mormon,” Ensign, Nov. 1999, 69)։ Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։ Ուսումնասիրելիս հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ կարող եք անել, որպեսզի լիարժեք գաք Նրա մոտ։

Բաժին 1

Ինչպիսի՞ զորության իրավունք կտրվի ինձ, եթե հիմքս կառուցեմ Հիսուս Քրիստոսի վրա

Ք.ա. 30 թվականին Նեփիացիները «ընկել էին անհավատության մի վիճակի և սոսկալի ամբարշտության մեջ» և «հասունանում էին կործանման համար» (Հելաման 4․25; 5․2)։ Վհատված լինելով մարդկանց ամբարշտության պատճառով՝ Նեփին հրաժարվում է դատավորական աթոռից և իր եղբոր՝ Լեքիի հետ, իր կյանքի մնացած մասը նվիրում ավետարանը քարոզելուն (տես Հելաման 5․4)։ Նախքան իրենց առաքելությունը կատարելը, նրանք հիշում են կարևոր խորհուրդը, որը ստացել էին իրենց հորից՝ Հելամանից։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հելաման 5.9-12-ը, փնտրելով, թե Հելամանն ինչ է ուսուցանել իր որդիներին այն մասին, թե նրանք ինչու պետք է կառուցեն իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա։

Նկար
փոթորիկ
Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Հելամանը կյանքի մարտահրավերները նկարագրել է փոթորիկների օգնությամբ։ Ի՞նչ փոթորիկներ կան ձեր կյանքում, որոնց դիմակայելու համար Տիրոջ օգնության կարիքն ունեք։

Երբ Քույր Շերի Լ․ Դյուն ծառայում էր Սփոփող միության գերագույն նախագահությունում, նա ուսուցանել է, թե ինչու է Հիսուս Քրիստոսը մեր միակ հուսալի հիմքը․

Նկար
Քույր Շերի Լ․ Դյու

Ինքն իրեն թողնված՝ բնական մարդը անխուսափելիորեն ենթարկվում է սատանային (տես Մոսիա 3․19), որը լքում է իր որսը հենց այն պահին, երբ նրան գայթակղելով կարողանում է հեռացնել նեղ ու անձուկ արահետից։ Սակայն Փրկիչը կառաջնորդի նրանց, ովքեր կհետևեն Իրեն մինչև տուն։ …

Տերը գիտի ճանապարհը, որովհետև Նա է ճանապարհը և մահկանացությունը հաջողությամբ հաղթահարելու մեր միակ հնարավորությունը։ Նրա Քավությունը մատչելի է դարձնում այն ողջ զորությունը, խաղաղությունը, լույսը և ուժը, որ մեզ պետք է կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար՝ սկսած մեր սեփական սխալներից և մեղքերից՝ մինչև փորձությունները, որոնց վրա մենք վերահսկողություն չունենք, սակայն զգում ենք դրանցից բխող ցավը։

… Նա խոստացել է, որ եթե մենք կառուցենք մեր կյանքը Իր վեմի վրա, դևը զորություն չի ունենա մեզ վրա [տես Հելաման 5․12]։ Եվ Նա խոստացել է, որ երբեք չի լքի կամ մոռանա մեզ [տես Եբրայեցիս 13․5]։ Մահկանացու կյանքում գոյություն չունի սրան համարժեք ոչ մի բան։ Չկա նման նվիրվածություն, զորություն կամ սեր։ Նա մեր միակ հնարավորությունն է։։ (“Our Only Chance,” Ensign, May 1999, 66–67)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելով, ինչպե՞ս եք դիմակայել փոթորիկներին, որոնց հանդիպել եք ձեր կյանքում։

Բաժին 2

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի գամ դեպի Հիսուս Քրիստոսը

Մորմոնի Գրքի վերջին գլխում Մորոնին հրավիրում է բոլոր մարդկանց գալ Հիսուս Քրիստոսի մոտ։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մորոնի 10.30, 32-33-ը, փնտրելով, թե ըստ Մորոնիի խոսքերի, որն է Հիսուս Քրիստոսի մոտ գալու ընտրության արդյունքը։

Տասներկու Առաքյաների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե ինչ է նշանակում «եկեք Քրիստոսի մոտ» (Մորոնի 10․30, 32

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Եկեք Քրիստոսի մոտ» արտահայտությունը հապավում է՝ փրկության ծրագիրը երեք բառով նկարագրելու միջոց։ Դա նշանակում է ձեռք բերել Նրա Քավության և Հարության պտուղները՝ ի վերջո ձեռք բերել հավերժական կյանք։ Հավերժական կյանքը կախված է մեր բարոյական կամքի ազատության կիրառումից, բայց դա հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով։ Գալ Քրիստոսի մոտ նշանակում է՝ անել այն, ինչ պահանջվում է այդ շնորհից կառչելու համար՝ Նրա անսահման, փրկագնող զոհաբերության ներող, սրբագործող, վերափոխող, քավող զորությունից։ (“Why We Share the Gospel,” Ensign, Aug. 2014, 37)

Նկար
դեպի լույսն ուղղված ձեռք

Նախագահ Թադ Ռ. Քալիսթերը, ով ծառայել է որպես Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահ, այսպես է բացատրել Տիրոջ շնորհը․

Նկար
Նախագահ Թադ Ռ. Քալիսթեր

Իր Քավության շնորհիվ Փրկիչն ունի իրավազորող ուժեր, որոնք երբեմն կոչվում են շնորհ, [տես Bible Dictionary, “Grace”, տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Շնորհ», scriptures.ChurchofJesusChrist.org], որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր թուլությունները և անկատարությունները, և այդպիսով օգնել մեզ Նրա նման դառնալու մեր ձգտումներում։

Մորոնին այսպես է ուսուցանել. «Այո, եկեք Քրիստոսի մոտ, և կատարելագործվեք նրանում, … որպեսզի նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում» [Մորոնի 10․32]։ Թվում է՝ կան առնվազն երկու ուղիներ կամ միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ օգտվել այդ իրավազորող ուժերից, որոնք կարող են զտել, նույնիսկ, կատարյալ դարձնել մեզ:

Առաջինը՝ փրկարար արարողություններն են։ … Երբեմն, մենք գուցե մտածենք արարողությունների մասին որպես մի ստուգացուցակի, որն անհրաժեշտ է վեհացման համար, բայց իրականում յուրաքանչյուրը բացահայտում է աստվածային մի ուժ, որն օգնում է մեզ ավելի նման դառնալ Քրիստոսին։ …

Երկրորդ ուղին այդ իրավազորող ուժերի համար Հոգու պարգևներն են: Քրիստոսի Քավության շնորհիվ մենք իրավունք ունենք ստանալ Սուրբ Հոգու պարգևը և նրան ուղեկցող հոգևոր պարգևներ: Այդ պարգևները բարեպաշտության հատկանիշներ են, ուստի ամեն անգամ, երբ մենք ձեռք ենք բերում Հոգու պարգև, մենք ավելի ենք նմանվում Աստծուն։ («Հիսուս Քրիստոսի Քավությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 87)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք, թե ինչ կարող եք իրականացնել Տիրոջ իրավազորող ուժով կամ շնորհով։ Դուք ի՞նչ եք անում, որպեսզի ձեր կյանք հրավիրեք Տիրոջ շնորհը և օգնությունը։

Բաժին 3

Մորմոնի Գիրքը ինչպե՞ս է ինձ բերել Հիսուս Քրիստոսի մոտ և օգնել ինձ հավատարիմ մնալ Նրան

Երբ Մորոնին կրճատեց հարեդացիների հիշատակարանը, որն այժմ Մորմոնի Գրքի մաս է կազմում, նա իր մտահոգությունը հայտնեց, որ ապագա ընթերցողները «գրելու մեջ մեր թուլության պատճառով կծիծաղեն այս բաների վրա» (Եթեր 12․23)։ Տերը մխիթարեց Մորոնիին, հայտարարելով․ «Իմ շնորհը բավական է հեզերի համար, այնպես որ նրանք չեն չարաշահի ձեր թուլությունը» (Եթեր 12․26)։ Այնուհետև Մորոնին աղոթեց հեթանոսների համար, վկայեց, որ տեսել է Հիսուսին և կարևոր հրավեր հղեց բոլոր նրանց, ովքեր, ի վերջո, կկարդան Մորմոնի Գիրքը (տես Եթեր 12․36–41

Նկար
պարմանուհին կարդում է Մորմոնի Գիրքը
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Եթեր 12.41-ը և մտածեք, թե ինչպես եք արձագանքել Մորոնիի հրավերին այս դասընթացի ընթացքում։

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Երբ պատրաստվեք վերջին դասին, մտածեք, թե ինչպես է Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունն օգնել ձեզ գալ Քրիստոսի մոտ և ավելի նմանվել Նրան։ Նշեք հատուկ մտքեր, զգացմունքներ, տպավորություններ կամ փորձառություններ, որոնք մեծացրել են ձեր վկայությունը և խորացրել ձեր դարձը։ Գրի առեք ձեր մտքերը։

Դասընթացի ձեր վերջին օրվան նախապատրաստվելու համար ընտրեք և ավարտեք հետևյալ վարժություններից մեկը․

  • Տարբերակ 1. Ընտրեք Մորմոնի Գրքից մի հատված կամ ուսմունք, որը հատկապես զորեղ է եղել և օգնել է ձեզ գալ Քրիստոսի մոտ, ապա գրի առեք, թե ինչպես է դա ազդել ձեզ վրա։

  • Տարբերակ 2․ Նշեք Մորմոնի Գրքից մի անհատի, որի օրինակը օգնել է ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ, և գրի առեք ձեր սովորածը։

  • Տարբերակ 3․ Խորհեք, թե ինչպես է Մորմոնի Գրքի ձեր վերջին ուսումնասիրությունը ոգեշնչել ձեզ գալ Քրիստոսի մոտ։ Գրի առեք, թե ինչպես է ձեր վկայությունն աճել, և ինչպես է ամրապնդվել ձեր դարձը դեպի Փրկիչը։

Ձեր մտքերն ու զգացմունքները գրառելուց հետո աղոթեք և մտածեք, թե ովքեր կարող են օրհնվել ձեր գրածով, և կիսվեք նրանց հետ։ Պատրաստ եղեք նաև դասի ընթացքում կիսվել ձեր մտքերով։