Ինստիտուտ
Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ. Մեր հոգևոր վերածննդի կարիքը


Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ. Մեր հոգևոր վերածննդի կարիքը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ

Մեր հոգևոր վերածննդի կարիքը

Նկար
Մարդը զբոսնում է մարգագետնում

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նկատել է. «Մորմոնի Գիրքը մեր ցուցումների ձեռնարկն է, երբ մենք ճամփորդում ենք վատից դեպի լավի, ապա՝ ավելի լավի ճանապարհով և ձգտում ենք փոխել մեր սրտերը:(“The Atonement and the Journey of Mortality,” Ensign, Apr. 2012, 40): Մորմոնի Գրքում այս փոփոխությունը նկարագրվում է որպես՝ հոգևոր վերածնունդ, սրտի փոփոխություն և դարձ: Երբ այս նյութը ուսումնասիրում եք դասին պատրաստվելիս, մտածեք, թե Քրիստոսի վարդապետությունով ապրելով, ինչպես կարող եք խորացնել ձեր դարձը և ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:

Բաժին 1

Ապրելով Քրիստոսի վարդապետությունով, ինչպե՞ս կարող եմ խորացնել իմ դարձը։

Հետևյալ ամփոփումը նկարագրում է, թե ինչ է պատահում, երբ մենք իսկապես դարձի ենք գալիս.

Դարձը ներառում է վարքի փոփոխություն, բայց այն ավելին է, քան վարքի փոփոխությունը. դա փոփոխություն է անմիջապես մեր բնույթի մեջ: Դա այնքան էական փոփոխություն է, որ Տերը և Նրա մարգարեները հիշատակում են որպես վերածնունդ, սրտի փոփոխություն և կրակով մկրտություն: («Դարձ,, Ավետարանական թեմաներ», topics.ChurchofJesusChrist.org)

Օրինակ, երբ հրեշտակը ապաշխարության կանչեց Ալմա Կրտսերին, նա խիստ զղջաց իր մեղքերի համար: Երբ Ալման տառապում էր, նա դիմեց Տիրոջը օգնության համար, նրա մեղքերը ներվեցին, և նա հոգևոր վերածնունդ ապրեց (տես Մոսիա 27.11–23):

Նկար
Ալմա Կրտսերը աղոթում է
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 27․25-26-ը՝ փնտրելով, թե Տերը ինչ է ուսուցանել Ալմային հոգևոր վերածննդի անհրաժեշտության մասին:

Հոգևոր վերածնունդը կամ դարձը անգործունյա վիճակ չէ: «Դարձը տեղի է ունենում Փրկիչին հետևելու արդար ջանքերի արդյունքում: Այդ ջանքերը ներառում են՝ հավատ գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարել մեղքերի համար, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգու պարգևը և հավատով համբերել մինչև վերջ [կիրառելով Քրիստոսի վարդապետությունը]» («Դարձ», Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org):

Բենիամին թագավորի ժողովրդի փորձը ցույց է տալիս, թե Քրիստոսի վարդապետության կիրառումն ինչպես է հանգեցնում այս հոգևոր վերածննդին և դեպի Տերը դարձին:

Նկար
Բենիամին թագավորը քարոզում է

Իր քարոզում Բենիամին թագավորը ուսուցանեց, որ մենք բոլորս «անպիտան ծառաներ» ենք և «հավերժ պարտական» ենք Աստծուն (Մոսիա 2.21–25, 34): Ապա նա վկայեց, որ մենք կարող ենք փրկագնվել միայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Այս ուղերձով համակված՝ Բենիամին թագավորի ժողովուրդը երկյուղով և ակնածանքով ընկավ գետնին (տես Մոսիա 3.17–4.2):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 4.2–3-ը, և փնտրեք, թե ինչպես է Բենիամին թագավորի ժողովուրդը կիրառել Քրիստոսի վարդապետությունը և ինչ օրհնություններ է ստացել:

Մոսիա 4-ից մենք սովորում ենք, որ երբ իր ժողովուրդը ներում ստացավ իրենց մեղքերի համար, Բենիամին թագավորը սովորեցրեց նրանց հավատալ Աստծուն և հավատով ապրել, որպեսզի նրանք կարողանան «միշտ պահպանել [իրենց] մեղքերի թողությունը» (հատված 12): Ավարտելով իր քարոզը՝ Բենիամին թագավորը ցանկացավ իմանալ, թե արդյոք ժողովուրդը հավատում է իր ուսուցանածին (տես Մոսիա 5.1):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 5.2–7-ը՝ փնտրելով, թե Տերը ինչ արեց Բենիամին թագավորի ժողովրդի համար, երբ նրանք իրենց կյանքում կիրառեցին Քրիստոսի վարդապետությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է հետևյալը հոգևոր վերածննդի վերաբերյալ:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Հնարավոր է՝ հարցնեք․ «Ինչո՞ւ այդ փոփոխությունն ավելի արագ չի կատարվում ինձ հետ»։ Պետք է հիշեք, որ սուրբ գրություններում Բենիամին թագավորի ժողովրդի, Ալմայի և որոշ այլ մարդկանց ուշագրավ օրինակները հենց դա են. ուշագրավ են և ոչ սովորական [see Ezra Taft Benson, “A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989, 2–5]: Մեզանից շատերի համար փոփոխություններն ավելի շուտ աստիճանական են և տեղի են ունենում ժամանակի ընթացքում։ Վերստին ծնվելը, ի տարբերություն մեր ֆիզիկական ծնունդի, ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն։ Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացության առանցքային նպատակն է:

… Եկեք արժանավորությամբ ճաշակենք հաղորդությունից ամեն շաբաթ և շարունակենք մոտենալ Սուրբ Հոգուն՝ մեր միջից արմատախիլ անելով անմաքրության վերջին մոլախոտերը։ Ես վկայում եմ, որ եթե դուք շարունակեք մնալ հոգևոր վերածննդի ճանապարհին, Հիսուս Քրիստոսի քավիչ շնորհը կհեռացնի ձեր մեղքերը և այդ մեղքերի բծերը․ գայթակղությունները կկորցնեն իրենց գրավչությունը, և Քրիստոսի միջոցով դուք կդառնաք սուրբ, ինչպես որ Նա և մեր Հայրն են սուրբ»։ («Վերստին ծնվել», Լիահոնա, մայիս 2008, 78)

Բոննի Լ. Օսկարսոնը՝ Սփոփող միության նախկին գերագույն նախագահը, ասել է․

Նկար
Նախագահ Բոննի Լ. Օսկարսոն

Մենք բոլորս պետք է ձգտենք փոխել մեր սիրտը և բուն էությունը, որպեսզի ցանկություն ունենանք ոչ թե հետևել աշխարհի ուղիներին, այլ գոհացնել Աստծուն: Ճշմարիտ դարձը գործընթաց է, որը տեղի է ունենում ժամանակի ընթացքում և հավատք գործադրելու կամք է պահանջում: Դրա համար հետևողականություն և ամենօրյա ջանքեր են հարկավոր:: («Արդյո՞ք ես հավատում եմ» Լիահոնա, մայիս 2016, 88)։

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Դիտեք տեսանյութը՝ «Բենիամին թագավորի ժողովուրդը ուխտ է կնքում (Մոսիա 5)» (3:41), և ապա գրանցեք ձեր անձնական պարտավորությունը, որը կարող եք ստանձնել՝ դարձի ճանապարհով շարունակելու համար:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ Տիրոջը, որ իսկապես ուզում եմ սրտի փոփոխություն ունենալ։

Մտածեք, թե մենք ինչ կարող ենք սովորել Անթի-Նեփի-Լեքիների օրինակից՝ միտումնավոր կերպով սրտի հզոր փոփոխություն ձեռք բերելու և պահպանելու մեր ջանքերում: Այս նախկին լամանացիները եղել են «վայրի և կարծրացած ու կատաղի մի ժողովուրդ. ժողովուրդ, որը հրճվում էր Նեփիացիներին սպանելով, և նրանց կողոպտելով ու թալանելով» (Ալմա 17.14): Այնուամենայնիվ, Անթի-Նեփի-Լեքիները ստացան Հիսուս Քրիստոսի ավետարանը, երբ նրանց ուսուցանեցին Ամմոնը և նրա եղբայրները, և շատերը «դարձի եկան առ Տերը, երբեք չհեռացան» (Ալմա 23.6):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 24.9–11, 15, 19-ը՝ փնտրելով, թե ինչ արեցին Անթի-Նեփի-Լեքիները, որպեսզի ամրապնդեն իրենց դարձը դեպի Տերը:

Նկար
Հնազանդության, զոհաբերության և նվիրաբերման մաքրագործող ուղին, նկարը՝ ըստ Դան Բուրի

Մեկնաբանելով այս ժողովրդի սրտի հզոր փոփոխությունը՝ երեց Բեդնարը խորհուրդ է տվել.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Փայփայած «ապստամբության զենքերը», օրինակ՝ եսասիրությունը, հպարտությունը և անհնազանդությունը, մի կողմ դնելու համար պահանջվում է ավելին, քան սոսկ հավատքն և գիտելիքը: Մեր ապստամբության զենքերը վայր դնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, համեստություն, ապաշխարություն և հնազանդություն: Արդյո՞ք դուք և ես դեռևս ունենք ապստամբության զենքեր, որոնք խոչընդոտում են դեպի Տերը դարձի գալուն: Եթե այդպես է, մենք պետք է այժմ ապաշխարենք:: («Դարձ դեպի Տերը», Լիահոնա, նոյեմբեր 2012, 108-9)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ապստամբության ո՞ր «զենքը» կարող է խանգարել ձեզ՝ զգալ սրտի փոփոխություն: