Ինստիտուտ
Դաս 2․ Դասի նախապատրաստական նյութ․ Արձագանքել Տիրոջ մարգարեներին


«Դաս 2․ Դասի նախապատրաստական նյութ. Արձագանքել Տիրոջ մարգարեներին», Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

«Դաս 2․ Դասի նախապատրաստական նյութ», Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ

Արձագանքել Տիրոջ մարգարեներին

Նկար
Լեքին քարոզում է ամբոխին

Դուք երևի տեսել եք մարդկանց, ովքեր տարբեր ձևով են արձագանքում մարգարեների հաղորդած ուղերձներին: Մարդիկ Մորմոնի Գրքի վերաբերյալ նույնպես տարբեր արձագանքներ ունեին: Ի՞նչ կարող ենք սովորել Մորմոնի Գրքի մարդկանցից և մարգարեներից Տիրոջը և Նրա ուղերձներին արձագանքելու մասին: Երբ ուսումնասիրեք, մտածեք, թե ինչպես կարող եք ավելի մեծ հավատքով և հնազանդությամբ արձագանքել Աստծո խոսքին, որը հաղորդվում է Նրա մարգարեների միջոցով:

Բաժին 1

Ինչպե՞ս են մարգարեների նախազգուշացումները հաղորդում Տիրոջ սերը մեր հանդեպ:

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Քանի որ Տերը բարի է, Նա կանչում է ծառաներ` մարդկանց վտանգի մասին նախազգուշացնելու համար: Նախազգուշացնող այս կանչը ավելի խիստ ու ավելի կարևոր է դառնում այն փաստի պատճառով, որ ամենակարևոր նախազգուշացումները այն վտանգների համար են, որոնք մարդիկ դեռ իրական չեն համարում:։ («Մի նախազգուշացնող ձայն», Ensign, Nov. 1998, 32)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 1.4-ը, փնտրելով, թե Տերն ու՞մ ուղարկեց նախազգուշացնելու Երուսաղեմի ժողովրդին, և ինչ ուղերձ նրանք հաղորդեցին:

Իրենից առաջ ապրած շատ մարգարեների նման Լեքին աղոթեց Երուսաղեմի ժողովրդի համար: Ապա այդ ժամանակ Հոգուց հաղթված` նա տեսիլքում տեսավ Հիսուս Քրիստոսին: Տերը ցույց տվեց Լեքիին մի գիրք և խնդրեց նրան, որ կարդար: (Տես 1 Նեփի 1․5-12։)

Նկար
Լեքին լեռան գագաթին
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 1.13–14-ը, փնտրելով, թե ինչ հասկացավ Լեքին Տիրոջ մասին: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Նախազգուշացնող ձայնը բարձրացնելու դրդապատճառը սերն է՝ Աստծո սերը և սերը մերձավորի հանդեպ: Նախազգուշացնել՝ նշանակում է հոգ տանել: («Նախազգուշացնող ձայնը», Լիահոնա, մայիս 2017, 109)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 1.19–20-ը, փնտրելով, թե Երուսաղեմի ժողովուրդն ինչպես արձագանքեց Լեքիի ուղերձին:

Նկար
Լեքին քարոզում է Երուսաղեմում, Դել Փարսոն

Մեր օրերում Տերը կանչել է 15 տղամարդու (Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների քվորումի անդամներին)՝ որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանում է հետևյալը երկրի վրա մարգարեների ներկայության մասին.

Նկար
Երեց Ուլիսես Սոարես

Մարգարեներ ունենալը Իր զավակների հանդեպ Աստծո սիրո նշանն է: Նրանք ժողովրդին հայտնի են դարձնում Աստծո և Հիսուս Քրիստոսի խոստումներն ու ճշմարիտ էությունը։ («Մարգարեները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ», Լիահոնա, մայիս 2018, 99)

Նեփին ուսուցանեց նաև, որ Փրկիչը առանցքային է այն ամենի համար, ինչ մարգարեներն ուսուցանում են և գրում:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 2 Նեփի 25.26-ը, փնտրելով, թե ինչու են մարգարեներն ուսուցանում և վկայում Հիսուս Քրիստոսի մասին:

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս են մարգարեներն օգնել, որ Փրկիչի հանդեպ ձեր հավատքը մեծանա: Մարգարեական ո՞ր վերջին ուղերձներն են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Աստծո և Հիսուս Քրիստոսի էությունը:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ապրող մարգարեն ներկայացնում է Տիրոջը

Պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե լինեիք Լեքիի զավակներից մեկը, երբ նա ասաց նրանց, որ Տերը կամենում է, որ իրենք թողնեն իրենց տունը և ճամփորդեն դեպի անապատ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքեիք այդ ուղերձին:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 2.11–13, 16–17, փնտրելով, թե Լեքիի որդիներն ինչպես արձագանքեցին նրան և Երուսաղեմից փախչելու Տիրոջ ուղերձին: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտնեք:

Նախագահ Այրինգը բացատրել է.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Լեքիի ընտանիքից միայն նրանք, ովքեր հավատք ունեին և ովքեր ստացան հաստատող հայտնություն, տեսան՝ ինչպես վտանգը, այնպես էլ ուղին դեպի ապահովություն: Նրանց համար, ովքեր առանց հավատքի էին, անապատ գնալը թվաց ոչ միայն հիմարություն, այլ վտանգավոր: («Ապահովություն խորհրդում», Ensign, հունիս 2008, 7)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները. Ի՞նչ կարող եմ սովորել Լեքիի որդիների օրինակներից, որոնք կարող են առաջնորդել իմ արձագանքները մարգարեական ուսմունքներին: Ե՞րբ եք ստացել վկայություն մարգարեի կոչի կամ մարգարեի ուղերձի վերաբերյալ:

Բաժին 3

Ի՞նչ կարող եմ սովորել նրանից, թե ինչպես Մորմոնի Գրքի ժողովուրդն արձագանքեց Տիրոջ ուղերձներին, որոնք հաղորդվեցին մարգարեների միջոցով

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Տիրոջ կողմից հաղորդված հետևյալ ուղերձից ընտրեք մեկ կամ ավելի շատ օրինակներ: Երբ ուսումնասիրեք, փնտրեք թե ժողովուրդն ինչպես արձագանքեց: Նշեք ձեր սովորած սկզբունքները մարգարեներին արձագանքելու վերաբերյալ: Գրեք ձեր գտած սկզբունքները և բերեք դասարան:

Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին ուսուցանել է հետևյալը.

Նկար
Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկի

Մենք ունենք ընտրություն: Մենք կարող ենք ընտրել անտեսել, կատակել կամ ըմբոստանալ Քրիստոսի խոսքերի դեմ, որոնք կհնչեն Իր կարգված ծառաների կողմից: Բայց Փրկիչն ուսուցանել է, որ ովքեր այդպես կվարվեն, կկտրվեն Իր ուխտյալ ժողովրդից [տես 3 Նեփի 20.23]: …

… Թող մենք ընտրենք կանգնել մարգարեների հետ և ապրել նրանց խոսքերի համաձայն, մինչև որ կմիավորվենք հավատքով, կմաքրագործվենք Քրիստոսում և կլցվենք Աստծո Որդու գիտելիքով: («Ապրեք մարգարեների խոսքերի համաձայն», Լիահոնա, նոյեմբեր 2014, 79)