Ինստիտուտ
Դաս 11. Դասարանի նախապատրաստական նյութ. Առաջ ընթանալ ուխտի արահետով


Դաս 11. Դասարանի նախապատրաստական նյութ. Առաջ ընթանալ ուխտի արահետով, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 11. Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ

Առաջ ընթանալ ուխտի արահետով

Նկար
երիտասարդը զբոսնում է

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է. «Ես ասում եմ Եկեղեցու յուրաքանչյուր անդամի՝ շարունակեք ուխտի ուղին: Փրկիչին հետևելու ձեր պարտավորվածությունը՝ Նրա հետ ուխտեր կապելով և պահելով այդ ուխտերը, ամենուր դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ» («Միասին առաջ ընթանալով», Ensign, ապրիլ 2018, 4): Քրիստոսի վարդապետության ուսումնասիրությունը շարունակելիս հաշվի առեք, թե կապելով և պահելով ձեր մկրտության ուխտը, ստանալով Սուրբ Հոգու պարգևը և համբերելով մինչև վերջ, ինչպե՞ս եք ավելի շատ նմանվում Երկնային Հորը:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող է իմ մկրտության ուխտն օրհնել ինձ և բոլոր նրանց, ում հետ շփվում եմ:

Տերը Աբինադի մարգարեին ուղարկեց Նոյ թագավորի և նրա ժողովրդի մոտ, որպեսզի նախազգուշացնի նրանց, որ եթե չզղջան, նրանք գերության մեջ կընկնեն: Նոյ թագավորը մերժեց Աբինադիի ուղերձը և սպանեց նրան: Ալման՝ Նոյի քահանաներից մեկը, գրանցեց Աբինադիի խոսքերը, ապա գաղտնի ուսուցանեց դրանք ժողովրդին: Երբ Ալմայի հավատացյալների խումբն աճում էր, նրանք հավաքվեցին Մորմոնի ջրերի մոտ և մտան մկրտության ուխտի մեջ:

Նկար
Ալման մկրտում է Մորմոնի ջրերում
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 18.8-10-ը՝ փնտրելով այն, ինչ մենք խոստանում ենք անել և դառնալ, երբ մկրտվում ենք: Ուշադրություն դարձրեք նաև, թե ինչ է սովորեցնում Ալման, որ Տերը կկատարի որպես այս ուխտի մի մաս:

Մեկնաբանելով ուրիշների հետ սգալու և սփոփելու մեր խոստումը ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ. Ռենլանդը բացատրել է.

Նկար
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Եկեղեցում ուրիշներին արդյունավետ ծառայելու համար մենք պետք է նրանց նայենք ծնողների աչքերով՝ Երկնային Հոր աչքերով։ Միայն այդ ժամանակ մենք կհասկանանք հոգու իրական արժեքը։ Միայն այդ ժամանակ մենք կսկսենք նշմարել այն սերը, որ Երկնային Հայրն ունի Իր բոլոր զավակների հանդեպ։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք զգալ Փրկիչի հոգատար մտահոգությունը նրանց համար։ Մենք չենք կարող լիովին իրականացնել մեր ուխտի պարտականությունը՝ սգալ սգացողների հետ և սփոփել նրանց, ովքեր սփոփանքի կարիք ունեն, եթե մենք նրանց չնայենք Աստծո աչքերով։ [Տես Մոսիա 18.8–10:] Այդ ընդլայնված հեռանկարը մեզ զգայուն կդարձնի ուրիշների հիասթափությունների, մտավախությունների և վշտերի նկատմամբ։: («Աստծո աչքերով», Լիահոնա, նոյեմբեր 2015, 94)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք ձեր տեսած օրինակների մասին, երբ մարդիկ պատվում են իրենց մկրտության ուխտը: Ի՞նչ օրինակների մասին կարող եք հիշել Փրկիչի կյանքից, որտեղ Նա ցույց է տալիս, թե ինչպես է հարգում մկրտության ուխտը: Պատրաստ եղեք դասարանում կիսվելու ձեր օրինակներով:

Բաժին 2

Սուրբ Հոգու պարգևը ինչպե՞ս կարող է փոխել իմ կյանքը:

Քրիստոսի վարդապետության վերաբերյալ իր գրություններում Նեփին ուսուցանել է, որ նրանց, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին և մկրտվում են, Երկնային Հորից կտրվի Սուրբ Հոգին (տես 2 Նեփի 31.12):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 2 Նեփի 31.13, 17-ը, փնտրելով, թե Սուրբ Հոգու պարգևն ինչպես կարող է սրբագործել ձեր կյանքը:

Նկար
երիտասարդ տղային հաստատում են

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը ասել է հետևյալը հրեշտակների լեզվով խոսելու մասին.

Նկար
Նախագահ Բոյդ Կ. Փաքեր

Նեփին բացատրեց, որ հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ, և դուք կարող եք խոսել հրեշտակների լեզվով, ինչը պարզապես նշանակում է, որ դուք կարող եք խոսել Սուրբ Հոգու զորությամբ: Այն հանդարտ կլինի։ … Բայց կլինի հզոր:: (“The Gift of the Holy Ghost: What Every Member Should Know,” Ensign, Aug. 2006, 49–50)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է կրակով մկրտությունը:

Կատարեք այս վարժություններից մեկը կամ երկուսը․

  1. Դիտեք տեսանյութը՝ «Կրակով մկրտությունը» (1:41):

  2. Կարդացեք հետևյալ միտքը.

    Նկար
    Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

    Սուրբ Հոգին սրբագործող է, ով կարծես, կրակի միջոցով մաքրում է և այրում է նստվածքն ու չարությունը հոգիների միջից: [Տես 3 Նեփի 27.19–21]: …

    Որպես Տիրոջ վերականգնված Եկեղեցու անդամներ, մենք օրհնված ենք՝ ինչպես մեր մեղքից սկզբնական մաքրագործմամբ, որը կապված է մկրտության հետ, այնպես էլ մեղքից շարունակական մաքրագործմամբ, որը հնարավոր է դառնում Սուրբ Հոգու ընկերակցության և զորության միջոցով: …

    … Երբ մենք պատրաստվում ենք բարեխղճորեն և մասնակցում ենք [հաղորդությանը] կոտրված սրտով և փշրված հոգով, ապա խոստումն այն է, որ մենք կարող ենք Տիրոջ Հոգին միշտ մեզ հետ ունենալ։ Եվ Սուրբ Հոգու սրբագործող զորության միջոցով, որպես մեր մշտական ուղեկից, մենք միշտ կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը։ («Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը», Լիահոնա, մայիս 2016, 61-62)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մկրտությանը պատրաստվող մարդուն ինչպե՞ս կբացատրեք, թե ինչ է կրակով մկրտությունն ու հրեշտակների լեզվով խոսելը: Ինչպե՞ս եք զգացել Սուրբ Հոգու օրհնությունները

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ ավելի մեծ հույս և ուրախություն գտնել, երբ ձգտում եմ համբերել մինչև վերջ

Հավատի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևը ստանալուն զուգահեռ՝ Նեփին ուսուցանել է, որ մինչև վերջ համբերելը Քրիստոսի վարդապետության էական սկզբունքն է:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 2 Նեփի 31.15–16, 19–21-ը՝ փնտրելով, թե ինչ է նշանակում համբերել մինչև վերջ:

Դիտեք կամ կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ ուղերձը և հաշվի առեք, թե ինչպես կարող եք մինչև վերջ դիմանալ ավելի մեծ ուրախությամբ:

Նկար
Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Աստծո արքայությունում փրկության համար հիմնարար պահանջն է՝ դիմանալ մինչև վերջ կամ հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներին և արարողություններին մեր ողջ կյանքի ընթացքում: Այս համոզմունքը առանձնացնում է Վերջին Օրերի Սրբերին քրիստոնեական շատ այլ դավանանքներից, որոնք սովորեցնում են, որ փրկություն է տրվում բոլոր նրանց, ովքեր պարզապես հավատում և խոստովանում են, որ Հիսուսը Քրիստոսն է: Փրկիչը հստակ հայտարարել է. «Եթե պահես իմ պատվիրանները և համբերես մինչև վերջ, դու կունենաս հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (Վ&Ու 14.7):

Այսպիսով, մինչև վերջ համբերելը լոկ կյանքի դժվարությունները պասիվորեն հանդուրժելը կամ դրանց «դիմանալը» չէ։ Մերը ակտիվ կրոն է, որն օգնում է Աստծո զավակներին այս կյանքի ընթացքում նեղ ու անձուկ ճանապարհին զարգացնել իրենց ամբողջ ներուժը և մի օր վերադառնալ Նրա մոտ։

Այս տեսակետից մինչև վերջ համբերելը վեհացնող և փառահեղ է, ոչ թե՝ մռայլ ու խավար։ Սա ուրախ կրոն է՝ հույսի, ուժի և ազատության կրոն։։ («Մի՞թե մենք պատճառ չունենք ուրախանալու» Լիահոնա, նոյեմբեր 2007, 20)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Փրկիչի կյանքից, Մորմոնի Գրքի որևէ հերոսի կամ ձեր ծանոթի կյանքից բացահայտեք որևէ օրինակ այն մասին, թե ինչ է նշանակում համբերել մինչև վերջ: Գրանցեք, թե այս օրինակն ինչպես ազդել ձեր հասկացողության վրա այն մասին, թե ինչ է նշանակում համբերել մինչև վերջ: